Հայոց Մեծ Եղեռնի 107-րդ տարելիցին ընդառաջ Օպերային թատրոնը նախաձեռնել էր բացօթյա ոգեկոչման համերգ, որի ընթացքում հնչել է հայ հոգևոր երաժշտություն:
Համերգն անցկացվել է թատրոնի ծառայողական մուտքի պատշգամբներում՝ Օպերային թատրոնի երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ՝ դիրիժոր Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ:
Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Համերգի տեսագրությունը հասանելի է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի յութուբյան էջում: