Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիռենակաբերդի հուշահամալիրում այսօր երեկոյան կհնչի Մոցարտի «Ռեքվեմըը»՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ։ Այն կղեկավարի ավստրիացի դիրիժոր Գյունտեր Նոյհոլդը: Համերգը նվիրված է Ցեղասպանության 107-րդ տարելիցին: «Ռեքվիեմը» կհնչի նաև հաջորդ օրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Երևանի քաղաքապետարանը կկազմակերպի այցելուների անվճար տեղափոխում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ժամը 08:30-ից 22.00-ը:
Առաջին երթուղին է. «Հրազդան» մարզադաշտ - Աթենքի փողոց - Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի - Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ - մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան
հետադարձը՝ Ագաթանգեղոսի - Գր.Լուսավորչի - Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փողոց - «Հրազդան» մարզադաշտ,
Երկրոդ երթուղին է. «Հրազդան» մարզադաշտ - Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան,
հետադարձը՝ նույն ուղեգծով:
Նախորդ տարվա պես, այս տարի էլ ծաղկի առևտուրը կիրականացվի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատումն ապահովող ստորգետնյա հանգույցում և Հալաբյան փողոցում:
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԼԻՆԵՆ ՓԱԿ ՓՈՂՈՑՆԵՐ
Ոստիկանությունից էլ տեղեկացնում են մասամբ կամ ընդհանրապես փակ փողոցների մասին:
Ապրիլի 23-ին՝ ժամը 19:30-ին, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում և Կիևյան փողոցում։
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին՝ ժամը 06.00-ից, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոցի ուղղությամբ, Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ, Վերֆելի փողոցը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ: Նույն օրը՝ ժամը 9.00-10.30-ը, պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։