ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2022 թ. «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար» դրամաշնորհային մրցույթի մեկնարկի մասին:
Դրամաշնորհային մրցույթի նպատակն է խթանել բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ աջակցելով ձեռներեցությանը և նորարար գաղափարների կյանքի կոչմանը: «Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար դրամաշնորհներ» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի կամ ծառայության գաղափարը միտված կլինի բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը: Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է է 120.000.000 (հարյուր քսան միլիոն) ՀՀ դրամ, որի շրջանակներում նախատեսվում է մրցույթը հաղթահարած յուրաքանչյուր ընկերությանը տրամադրել մինչև 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ:
Մրցույթի վերաբերյալ բոլոր մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները, ներկայացված են նախարարության պաշտոնական կայքում: