Ապրիլի 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան` 5-8 մ/վ, ապրիլի 13-ին` 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևանում ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 13-ի գիշերը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: