Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են՝ մարտի 18-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող Լ. Տոլստոյի անվան համար 128, Գայի անվան համար 129, Հակօբ Օշականի անվան համար 172, Ռուբեն Սևակի անվան համար 151 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ներում, Արաբկիրի թաղապետարանում, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ում, Հայ-ռուսական համալսարանում, Քանաքեռ ՀԷԿ-ում փորձարկվելու են շչակներ:
ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ: