• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց Հարթակ․ Ես երբեք չեմ վիճում դեր ստանալու կամ քաղաքական հայացքների համար. Մարտիրոսյան Բաց Հարթակ․ Ես երբեք... 20:35
Օրակարգում՝ «ԱՄՆ-Իրան փխրուն համաձայնությունն է» Օրակարգում՝ «ԱՄՆ-Իրան փխրուն համաձայնությունն է» 19:52
Օրը՝ 60 վայրկյանում | 20.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 20.06.2026 21:28
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 12:0123 Փտր, 2022

Կառավարությունը մի շարք մարզպետարանների 1 մլրդ 435 մլն դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերն ավարտելու համար

Մարզպետարաններին կհատկացվի 1 մլրդ 435 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Գործադիրի որոշմամբ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին կհատկացվի 1,435,428.6 հազար դրամ՝ համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացն ապահովելու համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ գումարը հատկացվելու է 13 համայնքներում շուրջ 15 սուբվեցիոն ծրագրեր իրականացնելու նպատակով: «Բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզում` 4 մլն, Արարատի մարզում` 42.5, Արմավիրում` 28 մլն, Գեղարքունիքում` 145, Լոռու մարզում` 38, Շիրակում` 23 և Սյունիքի մարզում 1 ծրագիր է, բայց 1 մլրդ 181 մլն դրամ արժողությամբ:

Վերջինս վերաբերում է Քաջարանի բազմաբնակարան 25 շենքերի էներգախնայողության բարձրացմանը: Այս խոշոր ծրագրին կառավարությունը մասնակցում է 70 տոկոսով, մնացած 25 տոկոսը հատկացվում է ՄԱԿ–ի զարգացման ծրագրերով, և միայն 5 տոկոսը կտամադրի համայնքը, որի կեսը` 2.5 տոկոսը տրամադրելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` որպես համայնքի հովանավոր»,-ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ծրագրերին, նշել է, կառավարությունն այս որոշմամբ սուբվենցիոն ծրագրերի հերթական ֆինանսավորումն է իրականացնում:

Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է աշխատանքները որակով կատարելու անհրաժեշտությունը. «Իհարկե, մենք տարբեր մարզպետարանների, տեսչական մարմինների միջոցով որակի վերահսկողություն իրականացնում ենք, բայց, այնուամենայնիվ, երբ մենք կոնկրետ ծրագրերի մասին բարձրաձայնում ենք, դրանով նաև հանրության ուշադրությունն ենք հրավիրում դրանց վրա և հանրային վերահսկողության որոշակի մեխանիզմ ենք գործարկում»:

Մասնավորապես, Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում իրականացվել է փողոցների արտաքին լուսավորության ծրագիր, Արարատի մարզի Վարդաշեն համայնքում ոռոգման ներտնտեսային ցանցը կբարելավվի, Արտաշատում Օգոստոսի 23-ի փողոցի մի շարք շենքերի տանիքներ են հիմնանորոգվել: Մասիս քաղաքում ճանապարհի և մայթերի կառուցման ծրագիր է իրականացվել՝ 42 միլիոն դրամանոց, Գեղարքունիքի մարզում՝ Ծովինար համայնքում, խմելու ջրագծի կառուցում՝ 149 միլիոն դրամի, շինարարությունն ընթացքի մեջ, Գեղարքունիք համայնքում խմելու ջրագծի հիմնանորոգում: Իրականացվել են Ճամբարակ համայնքի Իսահակյան, Վերին Ճամբարակ թաղամասերի, ինչպես նաև Այգուտ բնակավայրի ջրագծերի ներքին և արտաքին ցանցերի կառուցման աշխատանքներ: 90 տոկոսով ավարտվել են Ճամբարակի երկու բազմաբնակարան շենքերի տանիքների և Լոռու մարզի Ախթալա համայնքի Շամլուղ բնակավայրի զբոսայգու վերանորոգման աշխատանքները: Ջրաշեն համայնքում կառուցվել է 20 կիլովատ հզորությամբ եռաֆազ ֆոտոլարային արևային կայան, համայնքի ճանապարհային էներգաարդյունավետ լուսավորության համակարգ, Սարամեջ համայնքում գազիֆիկացման ծրագիր է իրականացվել: Հիմնանորոգվել են Շիրակի մարզի Լուսակերտ համայնքի 6-րդ և 7-րդ փողոցները, Ափի համայնքի Աղվորիք, Բերդաշեն, Զարիշատ, Զորակերտ գյուղական բնակավայրերում կառուցվել է ջրագիծ: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Քաջարան համայնքում՝ էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված աշխատանքներին, նշել է, որ այն չափազանց կարևոր ծրագիր է՝ նաև մարդկանց սոցիալական վիճակի բարելավման առումով.

«Մենք օգնում ենք, որ քաղաքացին կոմունալ վարձերի գծով խնայողություն ունենա: Մենք պայմանավորվել ենք, որ էներգաարդյունավետության ծրագրերը պետք է մեր ուշադրության կենտրոնում լինեն և որտեղ հնարավոր է պետք է այդպիսի ծրագրեր իրականացվեն»:

Գնել Սանոյանը տեղեկացրել է նաև, 2022 թվականին երկու-երեք թիրախ է ընտրվել ու վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք արդարացված են: Խոսքը մանկապարտեզների կառուցման, խմելու ու ոռոգման համակարգերի, ճանապարհների մասին է. «Ամենաշատը այս երեք ուղղությունների վերաբերյալ են հայտեր ստացվել: Ընդհանուր առմամբ 457 հայտ է՝ 78,2 մլրդ դրամի: Իհարկե, այս թիվը վերջնական չէ»:

ՏԿԵ նախարարը նշել է, որ մանկապարտեզների մասով առկա է 173 հայտ, որից 38-ը կառուցման, մնացածը՝ հիմնանորոգման, վերանորոգման և բարեկարգման:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը խնդիր է դրել մինչև 2026 թ.-ը 500 մանկապարտեզ կառուցել. «Հաշվի առնելով այս ծրագիրը, պետական բյուջեով և հիմնադրամներով նորոգվող մանկապարտեզները՝ մինչև 2026 թվականն ակնհայտորեն 500-ից ավելի մանկապարտեզ կկառուցենք: Այսինքն՝ մանկապարտեզների կառուցման նախընտրական խոստումի իրականացումն արդեն դրվում է ռելսերի վրա»:

Վարչապետը նշել է նաև, որ հիմնանորոգված դպրոցներում և մանկապարտեզներում պետք է բացառվի օգտագործված գույքերի առկայությունը:

«Ծրագրերը քննարկելիս այս բոլոր նրբությունները պետք է հաշվի առնենք: Մենք չպետք է ունենանք հիմնանորոգված դպրոց, մանկապարտեզ, երեխաների հետ կապված որևէ շինություն, որտեղ կլինի օգտագործված որևէ բան: Սա ուղղակի դպրոց չէ, սա ուղղակի մանկապարտեզ չէ, սա պետական ռազմավարական ծրագիր է և այդ ռազմավարական մոտեցումը պետք է ամեն անկյունում երևա: Կարելի է մեկ-երկու միլիոն դրամ ավելի ծախսել և ստանալ լիարժեք, ամբողջական պատկեր»,-ասել է կառավարության ղեկավարը:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հավելել է, որ այս պահի դրությամբ առկա է շինարարական մրցույթում գտվող 25 դպրոցների և 9 մանկապարտեզների հայտ, նախագծման փուլում՝ 28 դպրոցների և 14 մանկապարտեզների հայտ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2022 թվականի արդյունքներով պետք է ունենանք 100 նոր դպրոց, այդ թվում՝ այն դպրոցները, որոնց շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին. «Մենք արձանագրում ենք, որ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրն իրատեսական է և չպիտի որևէ բան խանգարի դրանց լիարժեք իրականացմանը»:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է նաև, որ համայնքների խոշորացումը նպաստում է սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Օրինակ՝ Նաիրի խոշորացված համայնքում միայն 600 մլն դոլարի ասֆալտապատման ծրագիր է իրականացնում, Հրազդան համայքի մի շարք բնակավայրերում՝ 700 մլն դրամի:

Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրել է, որ խոշորացված համայնքներին առաջիկայում միջինում 300 մլն դրամի լրացուցիչ ֆինանսավորում կհատկացվի՝ քաղաքների համար անհրաժեշտ, հիմնականում տեխնիկայի, գնումներ իրականացնելու համար:

Դիտումների քանակ113
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Վերադարձ այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվեց 00:5421 Հնս, 2026
  • Քարը՝ փերֆորմանսի գլխավոր կերպար 00:1821 Հնս, 2026
  • Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են փոխադարձ հարվածները 23:5120 Հնս, 2026
  • Հունիսի 21-ին Երևանում ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե․ Լևոն Ազիզյան 23:2720 Հնս, 2026
  • 5 խոշոր ջրամբարներից 4-ը լցված են 100 տոկոսով 22:5920 Հնս, 2026
  • Իրան-ԱՄՆ նոր համաձայնությունն ու Հայաստանը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4020 Հնս, 2026
  • Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան 22:3520 Հնս, 2026
  • Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը 22:2120 Հնս, 2026
  • ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ 22:1220 Հնս, 2026
  • Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին 21:5420 Հնս, 2026
  • Հայաստանն ամրապնդում է միջհամայնքային գործակցությունը 21:4220 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.06.2026 21:2820 Հնս, 2026
  • «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը 21:0920 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Մեզ համար հատկապես կարևոր է ծառայողների բարեվարքությունը. վարչապետը՝ էկոպարեկներին 21:0020 Հնս, 2026
  • Երևանում այսօր գրանցվել է 36.5°C, Արարատում՝ +38.3°C տաքություն 20:5820 Հնս, 2026
  • «Դարձիր կամավոր» ծրագրով ՔԿԱԳ-ում թվայնացվել է շուրջ 30 հազար արխիվային փաստաթուղթ 20:5320 Հնս, 2026
  • Էկոպարեկային ծառայությունն արդեն գործում է չորս մարզում 20:4820 Հնս, 2026
  • «Ֆասթ բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 562 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:4220 Հնս, 2026
  • Ուկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին 20:3420 Հնս, 2026
  • Ավելի քան 5 մլրդ դրամ պետբյուջեից՝ «Կյանքի պուրակի» կառուցմանը. աշխատանքին ծանոթացել է վարչապետը 20:2620 Հնս, 2026
  • Ադրբեջանով Հայաստան է առաքվել ևս 490 տոննա ռուսական ցորեն 20:1820 Հնս, 2026
  • Հայկական գրավոր ժառանգությունը՝ հանրամատչելի բովանդակությամբ 20:0720 Հնս, 2026
  • Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը. Ճանապարհային դեպարտամենտը տեսանյութ է հրապարակել 19:4720 Հնս, 2026
  • Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել 19:3220 Հնս, 2026
  • Իրանական պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա՝ ամերիկյան կողմի հետ բանակցությունների. Բաղաեի 19:1120 Հնս, 2026
  • Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ 18:4620 Հնս, 2026
  • Իլոն Մասկը՝ աշխարհի առաջին տրիլիոնատեր. նա ամենառիսկային և ամբիցիոզ ծրագրերի հեղինակն է 18:2820 Հնս, 2026
  • Իրանը հայտարարել է, որ կրկին փակել է Հորմուզի նեղուցը. Reuters 18:1320 Հնս, 2026
  • Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը 17:5820 Հնս, 2026
  • Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են ռազմական գործողությունները՝ չնայած հայտարարված հրադադարին 17:4920 Հնս, 2026
  • Ռուբիոն և Աունը քննարկել են Լիբանան-Իսրայել խաղաղության գործընթացը 17:3720 Հնս, 2026
  • Սիբիհան և Բուդանովը հրաժարվել են Լեհաստանի պարգևներից՝ Զելենսկուն շքանշանից զրկելու պատճառով 17:1820 Հնս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքներին, պատասխանատուներին հանձնարարել առանձնակի ուշադրություն դարձնել շինաշխատանքների որակին 17:0120 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | «Կյանքի պուրակ»-ում արձանագրվել են նախագծի հետ կապված խնդիրներ. վարչապետի շրջայցը 17:0020 Հնս, 2026
  • ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 16:5220 Հնս, 2026
  • Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ դաշինքի համար. Գյուլեր 16:4220 Հնս, 2026
  • Վիճաբանություն Սիսավան փողոցում. 1 անձ ձերբակալվել է 16:3420 Հնս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը 16:2720 Հնս, 2026
  • Ադրբեջանն ու Բելառուսը քննարկել են ռազմական օբյեկտների պաշտպանության հարցեր 16:1420 Հնս, 2026
  • Բնությունը պետք է լինի առանձնահատուկ հոգածության ներքո․ Փաշինյան 15:5720 Հնս, 2026
  • ԱՄՆ-Իրան գործարքը խաղաղության հույս է ներշնչել լիբանանցիներին 15:4320 Հնս, 2026
  • Նիգերի խոշորագույն օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 35 մարդ է զոհվել 15:3620 Հնս, 2026
  • Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան 15:2720 Հնս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը 15:1920 Հնս, 2026
  • Եղվարդի կոյաջրերը ողողում են Զովունու այգիները 15:1120 Հնս, 2026
  • Կոշտան ԵՄ երկրներին կոչ է արել Ռուսաստանի հետ ուղիղ դիվանագիտական կապեր հաստատել 14:5320 Հնս, 2026
  • Բուսաբանական այգում «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները շարունակվում են. վարչապետ 14:4020 Հնս, 2026
  • Ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության մասին. ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից 14:3520 Հնս, 2026
  • Ճանապարհի երթևեկելի հատվածի քարերը հեռացվել են, այն դարձել է երկկողմանի երթևեկելի․ Փրկարար ծառայություն 14:2320 Հնս, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել վիրավոր արծվին 14:2020 Հնս, 2026
  • Իրանի փոխարտգործնախարարը՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի մասին 14:1320 Հնս, 2026
  • Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում 13:5820 Հնս, 2026
  • Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը 13:4120 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 13:2620 Հնս, 2026
  • Եթե Ռուսաստանին չհեռացնեին «Ութի խմբից», ապա Ուկրաինայում պատերազմ կարող էր չլինել. Թրամփ 13:0420 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Նաիրի համայնքի կոյաջրերը բաց հոսում, թափվում են Հրազդան գետը. բնակիչները բողոքում են 13:0020 Հնս, 2026
  • Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 12:4520 Հնս, 2026
  • Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն 12:2320 Հնս, 2026
  • Ռուբիոն և Աունը քննարկել են Լիբանանի և Իսրայելի միջև խաղաղության գործընթացը 12:1420 Հնս, 2026
  • Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները 11:5720 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Մեղրիում 11:3920 Հնս, 2026
  • Զելենսկին հնարավոր է համարել հարվածները Բելառուսի տարածքում գտնվող օբյեկտներին 11:2320 Հնս, 2026
  • Անգլիայի հարավում գնացքների բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 89-ը` վիրավորվել 11:1120 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում 10:3320 Հնս, 2026
  • Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները 10:1420 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը 10:0920 Հնս, 2026
  • 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում 10:0020 Հնս, 2026
  • Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները 09:5020 Հնս, 2026
  • Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 09:4620 Հնս, 2026
  • Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը 09:3320 Հնս, 2026
  • Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում 09:2120 Հնս, 2026
  • Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ 09:0920 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:0220 Հնս, 2026
  • «Էս ընդ էյ մայնինգ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 573 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:5320 Հնս, 2026
  • ՀԱԳ Գրատպության թանգարանի ինտերակտիվ կրթական ծրագրերը 08:3020 Հնս, 2026
  • Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան 08:1720 Հնս, 2026
  • Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է 00:4820 Հնս, 2026
  • Դեսպան Գևորգյանը մասնակցել է Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Խերվասիո Արտիգասի ծննդյան 262-ամյակի պաշտոնական միջոցառմանը 00:1920 Հնս, 2026
  • Հասած ծիրանը գետնին չի մնա. բնակիչները գնից գոհ չեն, բայց վստահ են՝ արտահանող կգտնվի 00:1320 Հնս, 2026
  • Ինչպես խուսափել աղիքային վարակներից․ ՍԱՏՄ-ն պարզ կանոններ է հրապարակել 00:0220 Հնս, 2026
  • Եթե ես չլինեի, Իսրայելը ոչնչացված կլիներ. Թրամփ 23:5219 Հնս, 2026
  • Վարչապետը նոր նշանակում է արել 23:3719 Հնս, 2026
  • Դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Մագդեբուրգում միջազգային տնտեսական համաժողովի է մասնակցել 23:2919 Հնս, 2026
  • Հանրահավաքներ կանեն, կվերցնեն մանդատները և կանցնեն առօրյա գործերին. փորձագետը՝ ընդդիմության մասին 23:2319 Հնս, 2026
  • Քննարկվել են առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում ՀՀ և Վրաստանի միջև փոխգործակցության հարցեր 23:2019 Հնս, 2026
  • Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը 23:1919 Հնս, 2026
  • Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները 22:5119 Հնս, 2026
  • 2 մլրդ դրամ՝ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի վերակառուցմանը. կայացել է բացման արարողությունը 22:3919 Հնս, 2026
  • Ընդունել եմ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին․ Սրբուհի Գալյան 22:3019 Հնս, 2026
  • ASOF-ում Աննա Հակոբյանը ներկայացրել է «Կրթվելը նորաձև է» շարժման նոր ռազմավարությունը 22:2719 Հնս, 2026
  • Կարծում եմ, որ շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ․ Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 22:1419 Հնս, 2026
  • Հարցազրույց Սերգեյ Դանիելյանի հետ 22:0619 Հնս, 2026
  • Ցուցադրական մեղվանոց՝ Գառնիում 21:5419 Հնս, 2026
  • Վիեննայում ամփոփվել են Հայաստանում իրականացված բնապահպանական և գյուղատնտեսական երեք ծրագրեր 21:4719 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 19. 2026 21:3619 Հնս, 2026
  • COP17-ն ու երիտասարդները 21:2119 Հնս, 2026
  • Ռուբիկ Հակոբյանի նկատմամբ դատարանը վարչական հսկողություն կիրառեց 21:1019 Հնս, 2026
  • Ռազմական ուժի կիրառման առումով իմ լիազորությունները սահմաններ չունեն. Թրամփ 21:0919 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Firebird-ի ԱԲ գործարանը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. Փաշինյան 21:0019 Հնս, 2026
  • Յունիս 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5819 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015