• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք Երկրաշարժ Բավրա գյուղից 13... 08:22
Հանրային քննարկում. Դատաիրավական համակարգի բարեփոխումները Հանրային քննարկում. Դատաիրավական համակարգի բարեփոխումները 21:48
Աննա Հակոբյանը ժամանել է Ֆրանսիայի Նիցցա քաղաք Աննա Հակոբյանը ժամանել է... 20:35
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Էջմիածնի բնակիչը ձերբակալվել է համաքաղաքացուն դանակահարելու կասկածանքով
Հասարակություն
15:4404 Հնվ, 2022

Էջմիածնի բնակիչը ձերբակալվել է համաքաղաքացուն դանակահարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է նախօրեին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած դանակահարության դեպքը:

Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թ. հունվարի 3-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից և տեղեկացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ  բուժօգնության է տեղափոխվել  Էջմիածին քաղաքի՝ 1993 թ. ծնված բնակիչ:

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են երիտասարդի՝ մարմնական վնասվածք ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն քաղաքի 41-ամյա բնակիչ է:

Նախնական տվյալներով՝ 2022 թ. հուվարի 3-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածում, կենցաղային հարցերի շուրջ, վիճաբանություն է ծագել 28-ամյա երիտասարդի և 41-ամյա տղամարդու միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ պահվող դանակով,  առողջությանը ծանր վնաս պատճառելու  դիտավորությամբ, հարվածներ է հասցրել երիտասարդի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր վնասվածքներ և դիմել  փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով, հարուցվել է քրեական գործ:

Նույն օրը 41-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ համաքաղաքացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննության ընթացքում կասկածյալի մասնակցությամբ կատարվել են դեպքի վայրի զննություն և քննչական փորձարարություն, որի ժամանակ վերջինս մատնացույց է արել նաև այն վայրը, ուր նետել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, կատարվել են նմուշառումներ, առգրավվել են տուժողի և առերևույթ հանցագործություն կատարած անձի հագին դեպքի պահին եղած հագուստները, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Դիտումների քանակ17
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կառավարությունը ճանապարհների նորոգման համար բյուջեից հատկացրել է ավելի քան 47 միլիարդ դրամ 09:3727 Հնս, 2022
  • Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում կայացած Sada Cup միջազգային մրցաշարում 09:1927 Հնս, 2022
  • Արմավիր համայնքի երեք գյուղերում մոդուլային մանկապարտեզներ կկառուցվեն 09:0027 Հնս, 2022
  • ՃՏՊ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած 08:3427 Հնս, 2022
  • Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք 08:2227 Հնս, 2022
  • Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 22:0826 Հնս, 2022
  • Քրեական գործեր՝ ՀՀ-ից գողացված արվեստի գործերի վերադարձման համար. ժամանակին 164 նմուշ է անհետացել 21:3926 Հնս, 2022
  • Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան տարաձայնություններ ունեն Ղարաբաղի կարգավիճակի քննարկման ժամկետների շուրջ 21:2226 Հնս, 2022
  • Մարզադպրոցների և դահլիճների կառուցման լայնամասշտաբ ծրագիր ՀՀ-ում. այս տարի հատկացվել է 6 մլրդ դրամ 21:1726 Հնս, 2022
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 26.06.2022 21:0026 Հնս, 2022
  • Ինչ քայլեր են ձեռնարկվում հայկական ֆուտբոլը զարգացնելու համար 20:4926 Հնս, 2022
  • Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար 20:4526 Հնս, 2022
  • Աննա Հակոբյանը ժամանել է Ֆրանսիայի Նիցցա քաղաք 20:3526 Հնս, 2022
  • Սյունիքում 2022-ին մոտ 170 կմ ճանապարհ է կառուցում պետությունը. լայնածավալ աշխատանքներ են ընթանում 20:2426 Հնս, 2022
  • Այսօր մարզահամերգային համալիրում կարողանում ենք անցկացնել ամենաբարձր մակարդակի մրցումներ. Արայիկ Հարությունյան 20:1526 Հնս, 2022
  • ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարն այցելել է վերակառուցվող «Լիճք» ենթակայան 20:0326 Հնս, 2022
  • Հայաստանում տեղի կունենա տարածաշրջանի առաջին Metaexpo-ն | Հարցազրույց Մերի Բադալյանի հետ 19:5726 Հնս, 2022
  • Դաշտադեմի ամրոցում տեղի է ունեցել մշակութային գունեղ փառատոն 19:3726 Հնս, 2022
  • Երևանում անցկացվում է թենիսի` մինչև 14 տարեկան տղաների թիմային մրցաշարը 19:2226 Հնս, 2022
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 26.06.2022 19:0226 Հնս, 2022
  • Չքաղաքականացնե՜լ. Էմմա Պալյանի տանը 18:2726 Հնս, 2022
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ 18:1026 Հնս, 2022
  • Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք 17:3526 Հնս, 2022
  • Կարկտահարություն Մարտակերտի վերին ենթաշրջանում 16:3226 Հնս, 2022
  • ՄԻՊ-ն ուղերձ է հղել խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ 13:2326 Հնս, 2022
  • ՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած 10:2826 Հնս, 2022
  • Նիկոլ Փաշինյանը վաղը ֆեյսբուքյան եթերում կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին 10:1126 Հնս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015