Գիտեք, մենք վերադարձրել ենք առանց նախապայմանների և որևէ բանի դիմաց չենք վերադարձրել, որովհետև մենք չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մենք մարդկանց սակարկություններով ենք զբաղված:
Այս մասին, պատասխանելով Ադրբեջանի ԶՈՒ սահմանախախտներին ադրբեջանական կողմին վերադարձնելու վերաբերյալ լրատվամիջոցների և ՀԿ-ների ներկայացուցիչների հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք մեր դիրքորոշմամբ ի ցույց ենք դրել մեր լիարժեք հավատարմությունը միջազգային նորմերին և կանոններին»,- ընդգծեց վարչապետը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահները ձերբակալել էին Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողների:
Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել էին ադրբեջանական կողմին։