Ազգային ժողովը քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր պաշտոնի համար Ազգային ժողովին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացրած՝ Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը:
«Ընտրվելու դեպքում Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորություններով պայմանավորված՝ իմ առաքելությունը տեսնում եմ հետևյալում. կարևորելով և արժևորելով Հաշվեքննիչ պալատի անցած ճանապարհը՝ գտնում եմ, որ կառույցի հետագա զարգացման գործում անհրաժեշտ է իրականացնել Հաշվեքննիչ պալատի անկախությունը, արդյունավետությունը և վստահությունը բարձրացնող քայլեր:
Հաշվեքննիչ պալատն օբյեկտիվ և արդյունավետ կերպով կարող է կատարել իր առջև դրված խնդիրները, եթե անկախ է աուդիտի ենթարկող կառույցից և պաշտպանված արտաքին ազդեցությունից»,- ասաց Սողոմոնյանը:
Նրա խոսքով՝ այս պահին Հաշվեքննիչ պալատի ֆինանսական անկախությունը լիովին երաշխավորված չէ: