Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքում առաջին անգամ համամասնական ընտրակարգով ընտրություններ են:
Նոր Հաճն քաղաքն ու հարևան 8 գյուղը միասին ընտրելու իրավունք ունի 21930 քաղաքացի:
ՏԻՄ ընտրություններին պայքարում է 5 քաղաքական ուժ, այդ թվում՝ քաղաքն ավելի քան 12 տարի ղեկավարող անկուսակցական Գագիկ Մաթևոսյանը: Նա այս ընտրություններին մասնակցում է «Գագիկ Մաթևոսյան» դաշինքով:
Քաղաքական պայքարի մեջ են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Սահակ Գյուլինյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունից՝ Սուրեն Սուրենյանցը, ՀՅԴ-ից՝ Սարգիս Սարգսյանը և «Վարդան Պապյան» դաշինքից՝ անկուսակցական Վարդան Պապյանը: