• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել Էմանուել Մակրոնի հետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է... 01:42
Վարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնում Վարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի... 00:47
ԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփ ԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների... 00:05
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 20:4329 Նմբ, 2021

Ծավից հիմա չեն հեռանում, ժամանակին են գյուղից գնացել. ինչպես են ապրում Սյունիքի մարզի Ծավ գյուղում

Ծավը Սյունիքի այն 6 գյուղերից մեկն է, որ Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելուց հետո Կապանի հետ կապը պահում է Մեղրիով կամ նոր կառուցվող ճանապարհով:

Սարգսի ընտանիքը այդ նոր կառուցվող ճանապարհից արդեն օգտվել է, ասում է՝ դժվարանցանելի է դեռ, բայց՝ հնարավոր:

Սարգիս Հայրապետյան - Մարդ կա՝ ասում է՝ շրջափակման մեջ ենք, բայց դե, խնդիրները լուծում ենք էլի: 

Ճամփի խնդրից մինչև հացի խնդիր՝ Ծավից 350 կմ հեռու գտնվող երևանաբնակների անհանգստությունների մասին եմ հարցնում՝ հաց չե՞ք ունեցել:

Անի Վարդանյան (Ծավ գյուղի բնակիչ) - Տենց բան ընդհանրապես չի եղել, ամոթ էլ է: Գեղեցիկ ապրում ենք, կարող եմ ասել՝ ավելի լավ:

Սարգիս Հայրապետյան - Մեկ է՝ լրիվ տեղերն էլ սահման է:

Անի Վարդանյան - Պատերազմի ժամանակ ես երեխաներիս հետ էստեղ եմ եղել, նոր ծնված: Ես մնացել եմ գյուղում:

8 տարեկան Գուրգենը հիշում է այդ օրերը, գիտի՝ սահմանամերձում է ապրում, որոշել է՝ զինվոր է դառնալու:

Անիին երեխաների անվտանգության հետ կապված վախերից եմ հարցնում, ասում է՝ վախեր չեն, անհանգստություններ են:

Անի Վարդանյան - Իրենք իրենց նորմալ կյանքով ոնց ապրել են, ապրում են, դասի են գնում-գալիս, բակ են գնում, ինչի՞ց վախենան:

Գյուղի Մանկապարտեզը գործում է՝ ընթացիկ տարում է վերանորոգվել, դպրոցի վերանորոգումն էլ ընթացքի մեջ է:

Յուրի Մարտիրոսյան (Ծավի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Պատուհանները նոր ենք փոխել՝ Կառավարության ծրագրով, Համահայկական հիմնադրամի հետ տանիքն ենք փոխելու:

Յուրի Մարտիրոսյանը 22 տարի դպրոցում է աշխատում, 10 տարի է՝ դպրոցի տնօրենն է: Դպրոցում հիմա սովորում է 27 աշակերտ, աշխատում՝ 15 ուսուցիչ, բոլորը ծավեցիներ: Ինքը շաբաթ-կիրակի կոստյումը փոխում է շինարարական հագուստով՝ գյուղում հանգստյան գոտի է ստեղծում:

Անցած տարվանից արդեն ունենք հյուրեր: Ամենահամով ձուկն ունենք՝ Ծավի ձուկը:

Հիմա այս տարածքն եմ ուզում մեծացնել, այստեղ կտնկվի կիվի, խաղող. կիվին մեր գյուղում լավ է ստացվում, նոր բան ենք ստացել՝ կիվիի համեղ մուրաբաներ, խաղողից մեր տեղական օղին կունենանք: Կգան, կբացահայտեն, կճանաչեն մեր երկիրը ավելի շատ:

Շարունակում է՝ կիմանան Ծավի տեղը, բնությունը, ու գուցե նաև որոշեն մնալ: Ծավից հիմա չեն հեռանում, ժամանակին են գյուղից գնացել՝ ասում է գյուղի 240 բնակիչներից տիկին Ռիման, որին խանութից տուն գնալու ճանապարհին հանդիպեցինք:

Ռիմա Ավագյան - Գյուղից չեն գնում, ինչ առաջ գնացել են գործի պատճառով, հիմա մյուսները էստեղ են, էստեղ գործ կա՝ դպրոց մանկապարտեզ, բուժկետ... փուռ:

Ծավի փռում թխվող լավաշը միայն Ծավում չէ, որ հայտնի է՝ Կապան, Քաջարան:

Մելանյա Ավետիսյան - Առաջին աշխատողն եմ: 6 տարի է:

Օրական 300-400 լավաշ են թխում, մինչև ճանապարհի փակվելը՝ ավելի շատ, որ Կապան ու Քաջարան էլ տանեին: Հիմա միայն 6 գյուղերին են սպասարկում, բայց շուտով էլի Ծավի լավաշը կհասնի մինչև Քաջարան:

Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի միջնորդությամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրով Հացի փուռը նվեր է ստացել ՈՒԱԶ:

Երեքշաբթի այդ մեքենան պիտի բերեն գյուղ:

Սկսել են լավաշից, հետո սկսել թխել նաև մատնաքաշ ու այլ տեսակի հացեր:
6 տարի առաջ Ռուսաստանից է տնօրենը՝ Արսենը տեղափոխվել Ծավ:

Արսեն Աղաջանյան (Ծավի փռի տնօրեն) - Գյուղերի հացը գալիս էր Կապանից, մեքենան բերում էր հիմնականում անորակ հաց:

Հիմա ու արդեն մի քանի տարի Կապանից գյուղեր հաց բերելու կարիք չկա:

Մենք 3 անգամ շատ գյուղերի կարող ենք ապահովել 44-օրյա պատերազմին մենք հաց ենք մատակարարել նաև դիրքերին: Բացված օրվանից փուռը չի փակվել ոչ մի օր:

Մելանյա Ավետիսյան - Էս փուռը էս օրերին հեչ կանգնել է, թե չէ:

Չէէ մեր փուռը չի կանգնել, թեկուզ կռվի ժամանակ՝ 44-օրյա, մի օր չի կանգնել, հիմա ինչի՞ պիտի կանգնենք: Միշտ էլ հաց է եղել, միշտ էլ թխել ենք:

Ասատրյան Վարդանուշ - Ամենաքիչը 120 հաց եմ թխում, մատնաքաշ ու բատոն, խմորի հետ խոսում, լավ եմ զգում:

Պարզիկ Միքայելյան - Սկզբում ձեռքով էինք անում, դժվար էր, հիմա արդեն սենց ավտոմատացված, արդեն լավ է, հեշտ է:

Ամենադժվարը անց ենք կացրել պատերազմի օրերին, հիմա ճանապարհը փակելը էդպես մեծ դժվարություն չի առաջացրել: Նույնիսկ էդ օրերին ոչ մեկը չգնաց ոչ մի տեղ:

Մի քանի տարի առաջ էլ գյուղում 90 տնտեսություն կար, հիմա էլ:

Սեյրան Զաքարյան (Ծավի գյուղապետ) - Սա առաջին անգամ չէ, 90-ականներին էլ է ճանապարհը փակվել նույն հատվածում, մենք նորից տեղաշարժվել ենք Գեղանուշի ճանապարհով: Ճիշտ է՝ մի փոքր անհանգստություն կա, բայց չի կարելի ճամպրուկային տրամադրություն ասել. բոլորը տեղում են իրեն գործով, տնտեսությունուվ:

Տաք լավաշով ճանապարհեցին նաև մեզ, մենք էլ խոստացանք՝ վերադառնալ՝ Ծավի ձուկ և Ծավում աճած կիվիի մուրաբա համտեսելու համար:

 

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

Դիտումների քանակ143
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Թուրքիայի առաջին փոխնախագահն է, որը երբևէ այցելում է Հայաստան. Փաշինյանը՝ Ջևդեթ Յըլմազի այցի մասին 12:3904 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը 12:2904 Մայ, 2026
  • Առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է Հայաստանում տեղի ունեցող միջոցառմանը, թեպետ՝ հեռակապով. Փաշինյան 12:2304 Մայ, 2026
  • Այսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան Կոստանյան 12:1604 Մայ, 2026
  • Ուկրաինական դրոնը խոցվել է Կրեմլից ոչ հեռու 12:0804 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը 11:5404 Մայ, 2026
  • ԱԺ ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրվել է 12 դիտորդական առաքելություն․ ԿԸՀ 11:4604 Մայ, 2026
  • Զելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանը. Բաբիշ 11:2404 Մայ, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը 11:1904 Մայ, 2026
  • Սա պատմական պահ է, այս դեսպանատունն ավելին է, քան զուտ երկու երկրի միջև երկարատև կապի խորհրդանիշ. Բելգիայի վարչապետ 11:1504 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն 11:1204 Մայ, 2026
  • Իսպանիայի վարչապետի՝ Երևան ժամանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում 10:2804 Մայ, 2026
  • Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան կհասնի պարարտանյութի նոր խմբաքանակ 10:2204 Մայ, 2026
  • Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան 09:4704 Մայ, 2026
  • Երևանի Դրոյի փողոցում տների տանիքներ են այրվել 09:3004 Մայ, 2026
  • Կենսաչափական անձնագրի նախատպագրության փուլում էջերն ու ամբողջական ձևանմուշը կենթարկվեն համակողմանի որակի ստուգումների 09:2204 Մայ, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը` Երևանում | ՈՒՂԻՂ 08:5604 Մայ, 2026
  • Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ Մակրոն 08:5304 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:2804 Մայ, 2026
  • Վարչապետը Բարտ դե Վևերի հետ մասնակցում է Հայաստանում Բելգիայի դեսպանության բացմանը 08:1504 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0404 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել Էմանուել Մակրոնի հետ 01:4204 Մայ, 2026
  • Վարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնում 00:4704 Մայ, 2026
  • «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլին մասնակցել են 607 դպրոցի աշակերտներ 00:1004 Մայ, 2026
  • ԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփ 00:0504 Մայ, 2026
  • Ամերիկահայերը 2-րդ աշխարհամարտում. Էռնեստ Դերվիշյան 23:2903 Մայ, 2026
  • Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը Երևանում է 23:2403 Մայ, 2026
  • Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է Հայաստան 23:0803 Մայ, 2026
  • Երևանի հեռուստաաշտարակը փոխել է գույները՝ ի պատիվ հյուրերի և ի նշանավորումն անցկացվելիք գագաթնաժողովների 22:3203 Մայ, 2026
  • Համացանց արտանետվող կեղծ լուրերի հերքումները քիչ դեպքերում են հասնում հավատացողներին. փորձագետներ 22:2603 Մայ, 2026
  • Պատմական իրադարձություն Հայաստանի համար. 50 պատվիրակություն ԵՔՀ գագաթնաժողովին 22:2103 Մայ, 2026
  • Վարչապետի անունից, ի պատիվ ԵՔՀ գագաթնաժողովի մասնակիցների, տրվել է ընթրիք 22:1303 Մայ, 2026
  • Ենթադրյալ ընտրակաշառքներն ու քաղաքական միջավայրը. Մեծ բանավեճ 21:5503 Մայ, 2026
  • Խորվաթիայի վարչապետը ժամանել է Հայաստան 21:4803 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն 21:4003 Մայ, 2026
  • Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ժամանել է Հայաստան 21:3603 Մայ, 2026
  • «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները 21:3403 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Սան Մարինոյի արտգործնախարար Լուկա Բեկկարին 21:2703 Մայ, 2026
  • Գաղափարական և մշակութային նկարագրով Ռոբերտ Քոչարյանը ՌԴ-ի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն է 21:2303 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Նախընտրական հիբրիդային պատերազմ, 5-րդ շարասյուն. ինչու է ՌԴ-ն սրում հնամաշ գործիքները 21:0003 Մայ, 2026
  • ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը 20:3903 Մայ, 2026
  • Էմանուել Մակրոնը ժամանել է Հայաստան 20:2603 Մայ, 2026
  • Տավուշի բնակավայրերում լուծվում է ջրամատակարարման խնդիրը | Հարցազրույց Կորյուն Խաչատուրյանի հետ 20:2103 Մայ, 2026
  • Այսօր Հաղթանակի այգու ուղղությամբ տեղի կունենա դռոն շոու. Արայիկ Հարությունյան 20:0503 Մայ, 2026
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան | ՈՒՂԻՂ 19:5903 Մայ, 2026
  • ՀՀ և Հյուսիսային Մակեդոնիայի նախագահները կարևորել են քաղաքացիների միջև անմիջական շփումների խթանումը 19:5803 Մայ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 03.05.2026 19:4303 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Իռլանդիայի վարչապետը 19:4003 Մայ, 2026
  • ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները 19:3803 Մայ, 2026
  • Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան 19:2703 Մայ, 2026
  • Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը 19:1703 Մայ, 2026
  • Ժաննա Անդրեասյանը Չարենցավանում հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին 19:1203 Մայ, 2026
  • Երևան, Հանրապետության հրապարակ-2026. վարչապետը տեսանյութ է հրապարակել 19:0703 Մայ, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Կոսովո համագործակցության հեռանկարները 18:5903 Մայ, 2026
  • Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 18:3803 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն 18:0803 Մայ, 2026
  • Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Բուլղարիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. ՀՀ նախագահ 18:0403 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը 17:4503 Մայ, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը 17:4103 Մայ, 2026
  • Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 17:2903 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն 17:2403 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ 17:1703 Մայ, 2026
  • Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները 17:1003 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը 17:0803 Մայ, 2026
  • Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան 16:4803 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների զարգացման հեռանկարները 16:2703 Մայ, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետները 16:2003 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը 16:1403 Մայ, 2026
  • Զելենսկին ժամանեց Երևան 16:1003 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը 16:0103 Մայ, 2026
  • Հանդիպում Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:5503 Մայ, 2026
  • Ինստագրամիս հետևորդների թիվը հատեց 900 հազարը. Փաշինյան 15:4503 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Լյուքսեմբուրգի վարչապետը 15:3603 Մայ, 2026
  • Կանադայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 15:2803 Մայ, 2026
  • Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 15:1503 Մայ, 2026
  • Լիտվայի վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 14:3503 Մայ, 2026
  • Իլիանա Յոտովայի հետ ստորագրեցինք Հայաստանի և Բուլղարիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր. վարչապետ 14:2503 Մայ, 2026
  • Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին. Նիկոլ Փաշինյան 14:1703 Մայ, 2026
  • AFCP-ն աջակցել է Հայաստանի ամենավաղ քրիստոնեական հուշարձաններից մեկի՝ Երերույքի տաճարի պահպանությանը 13:3803 Մայ, 2026
  • EPC գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ 13:0003 Մայ, 2026
  • Վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ 12:5103 Մայ, 2026
  • Հայտնի է՝ խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերը որ համարի թվերի ներքո հանդես կգան 12:4203 Մայ, 2026
  • Հայաստանը հետաքրքրված է Լեհաստանի հետ ամրապնդելու բարեկամական հարաբերություններն ու դրանք բարձրացնելու որակական նոր մակարդակի. Փաշինյան 11:5903 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահը 11:4703 Մայ, 2026
  • Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ 11:2703 Մայ, 2026
  • Կանադայի վարչապետը ժամանել է Հայաստան 11:1603 Մայ, 2026
  • Եվս մեկ օրինակ, որը հստակ արտացոլում է Կառավարության աջակցության թիրախային լինելը. Գևորգ Պապոյան 11:1403 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Սիսիան քաղաքում 11:0803 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն և ԿԿՀ-ն՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններին կատարվող նվիրատվությունների և նախընտրական հիմնադրամների միջոցների տնօրինման վերաբերյալ 10:1603 Մայ, 2026
  • Առաջիկա օրերին խոշոր իրադարձություններ են սպասվում ՀՀ-ում. վարչապետ 09:5303 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Սևան քաղաքի մի շարք փողոցներում 09:2903 Մայ, 2026
  • Պետությունը պետք է ձեռնարկի քայլեր՝ ԶԼՄ-ների բնականոն գործունեության համար բարենպաստ միջավայրի և լրագրողների անվտանգության ապահովման ուղղությամբ. ՄԻՊ 09:0603 Մայ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:5303 Մայ, 2026
  • Հրդեհ Երևանի Կուրղինյան փողոցի շենքերից մեկում, տարհանվել է 20 քաղաքացի, կան հոսպիտալացվածներ 08:4203 Մայ, 2026
  • «Եվրատեսիլ 2026»-ի մեր պատվիրակությունը մեկնեց Վիեննա 08:1303 Մայ, 2026
  • Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահող Դենիս Բեչիրովիչը Երևանում է 04:5403 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեն 04:5203 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն 04:4903 Մայ, 2026
  • Էստոնիայի վարչապետը EPC 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ժամանել է Հայաստան 04:4703 Մայ, 2026
  • Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին ժամանել է Հայաստան 04:3603 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015