ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ վաղը ֆեյսբուքյան եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:
«Սիրելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ, վաղը՝ նոյեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ին, ֆեյսբուքյան իմ այս էջի եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:
ԶԼՄ-ները և ՀԿ-ները այսօր մինչև ժամը 20:00-ն կարող են իրենց հարցերը ուղարկել
[email protected] էլ. փոստին:
Հարցուպատասխանի տևողությունը կլինի 1.5-ից 2 ժամ»,- գրել է վարչապետը: