• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթի գլխավոր ուղերձները. Մեծ բանավեճ Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետի... 22:14
Չքաղաքականացնե՜լ. Վահան Բաբայանի հետ Չքաղաքականացնե՜լ. Վահան Բաբայանի հետ 17:52
Այլ հայացք տարածաշրջանային պատերազմին և Հայաստանի ռիսկերին Այլ հայացք տարածաշրջանային պատերազմին... 15:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մեղադրանք է առաջադրվել Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրենին․ ներկայացվել է կալանավորելու միջնորդություն
Հասարակություն
16:1320 Նմբ, 2021

Մեղադրանք է առաջադրվել Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրենին․ ներկայացվել է կալանավորելու միջնորդություն

ՀՀ Շիրակի մարզի դատախազության հսկողության ներքո ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲԸ տնօրեն Ա․ Ա․-ն, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները։
 
Մասնավորապես, գործընկերային հարաբերությունների մեջ գտնվելով նույն բուժհաստատության պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատոր Հ․ Կ․-ի հետ, ղեկավար պաշտոնով պայմանավորված իր դիրքը և հեղինակությունն օգտագործելու եղանակով 2021 թ. սեպտեմբեր ամսին, չպարզված օրը, վերջինիս հանձնարարել է կազմել և տրամադրել իր աշխատասենյակ եկած, գործով դեռևս չպարզված 6-7 անձի վերաբերյալ COVID-19 հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտիֆիկատներ։
 
Հ․Կ․-ն, տալով իր համաձայնությունը նշված անձանց օգտին իր լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ, պաշտոնեական փաստաթղթերում մտցրել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տվյալներ ու ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը դրել է շրջանառության մեջ։ Այդ գործողությունների հետևանքով փաստացի չպատվաստված քաղաքացիների տվյալները մուտքագրվել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ, նրանց անվամբ տրվել են բովանդակությամբ ակնհայտ կեղծ սերտիֆիկատներ:
 
Բացի այդ, «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲԸ տնօրենը բուժկենտրոնում հաշվառված և նշված ընկերությունից հոգեմետ դեղորայքներ ստացող անձի կողմից չօգտագործված և նրա մահվանից հետո՝ 2019 թ. հոկտեմբերի 31-ին, վերջինիս ազգականի կողմից վերադարձված 40 սրվակ և 15 դեղապատիճ «Տրամադոլ» տեսակի դեղորայքից, առանց իրացնելու նպատակի, ապօրինի պահել է առանձնապես խոշոր չափերով՝ 30 սրվակ՝ ընդհանուր 60 գրամ քաշով հոգեմետ նյութ։ Այն հայտնաբերվել և վերցվել է 2021 թ. հոկտեմբերի 12-ին վերջինիս աշխատասենյակում կատարված խուզարկությամբ։
 
19.11.2021 թ. որոշում է կայացվել Ա․ Ա․-ին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցներին։
 
Նույն օրը բուժհաստատության տնօրենը ձերբակալվել է։

Որոշում է կայացվել նրան ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով ( Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունը՝ առանց իրացնելու նպատակի) և 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը` շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին) որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

20.11.2021 թ. միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։
 
Նշված քրեական գործով տարբեր անձանց վերաբերյալ COVID-19 հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտիֆիկատներ կազմելու և տրամադրելու, այդ գործողություններին օժանդակելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել նշված բուժկենտրոնի ընդհանուր ևս 9 աշխատակից, որոնցից 2-ը կալանավորված են։
 
Նախաքննությունը շարունակվում է։
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Դիտումների քանակ536
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ 08:1416 Մար, 2026
  • Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:0016 Մար, 2026
  • Հայկական գինեգործական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են FoodexJapan սննդի և խմիչքների ցուցահանդեսին 00:1616 Մար, 2026
  • Փեզեշքիանը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը 00:1216 Մար, 2026
  • Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը հաղթեց վրացի Գեորգի Կոչալիձեին և ոսկին կբերի Հայաստան 23:4915 Մար, 2026
  • ԱՄՆ-ի հետ բանակցություններում Իրանը պատրաստ էր գնալու զիջումների. Արաղչի 22:2915 Մար, 2026
  • Իրական քարտեզներն ընդդեմ արբանյակայինի. Ադրբեջանը ՀՀ տարածքում նոր դիրք չի կառուցել 22:1915 Մար, 2026
  • Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթի գլխավոր ուղերձները. Մեծ բանավեճ 22:0315 Մար, 2026
  • Ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը. վարչապետ 21:3815 Մար, 2026
  • Ճնշում են գործարարներին. ՌԴ հատուկ ծառայությունները փորձում են միջամտել ՀՀ համապետական ընտրությանը 21:2515 Մար, 2026
  • Մեր ընդդիմությունը Կիրիենկոյից ստացել է մեր երկիրը տեռորի ենթարկելու մեթոդիչկան. ՔՊ պատգամավոր 21:0915 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Ելակետը պետությունն է. սյունեցիները ողջունում են վարչապետի դիրքորոշումը 21:0015 Մար, 2026
  • Հայտնի են «Սլավյանսկի բազար 2026» մրցույթում Հայաստանը ներկայացնող պատվիրակների անունները 20:3315 Մար, 2026
  • Գալիք ընտրություններում ՔՊ կուսակցության սահմանադրական մեծամասնություն ստանալը առավել քան իրատեսական է․ Նիկոլ Փաշինյան 20:1215 Մար, 2026
  • 3 մլն զբոսաշրջիկ 2026-ին․ ՀՀ-ն դառնում է զբոսաշրջային խաչմերուկ | Հարցազրույց Լուսինե Գևորգյանի հետ 20:0915 Մար, 2026
  • Մեծագույն պատիվ է նոր դեսպանությունների բացման առիթով Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելը․ ԱԳ նախարար 19:4815 Մար, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 15.03.2026 19:3015 Մար, 2026
  • Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան «Ոսկե ծիրանը» ընդգրկել է 50 փառատոնների շարքում. Ժաննա Անդրեասյան 19:0715 Մար, 2026
  • Վարչապետի հաջորդ կանգառը Արենին է 18:1215 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանը գործընկերների հետ Եղեգնաձորում է 17:3415 Մար, 2026
  • «Վեոլիա Ջուրը» կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ 16:4815 Մար, 2026
  • Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրն է 16:3315 Մար, 2026
  • Վարչապետը գործընկերների հետ Վայքում է 16:1515 Մար, 2026
  • Ձմեռը չի նահանջում․ Վարդենյաց լեռնանցքում ավտոճանապարհները դժվարանցանելի են 14:3215 Մար, 2026
  • Տեխնիկական վերազինում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանության․ ՇՄՆ 14:1415 Մար, 2026
  • Հանրապետության լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն 13:3615 Մար, 2026
  • Վարչապետը Գորիսում է 13:2415 Մար, 2026
  • Սիսիանի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 12:5215 Մար, 2026
  • Իրանը Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումների երեք ալիք է իրականացրել 12:4415 Մար, 2026
  • Մտանք Տաթևի վանք՝ մոմ վառելու. Նիկոլ Փաշինյան 12:0015 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:3715 Մար, 2026
  • Ուրախ ավտոբուսի երթակարգավարական խորհրդակցություն. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 11:0515 Մար, 2026
  • Դեսպան Մարիամ Գևորգյանը մասնակցել է Ուրուգվայի ամենահայտնի ավանդական փառատոներից մեկին 11:0215 Մար, 2026
  • Տեղեկատվություն Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ. ԱԳՆ 10:1115 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում 10:0615 Մար, 2026
  • Կապանի աստիճաններով իջնում ենք Կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել 09:5215 Մար, 2026
  • «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը փոխում է մարդկանց կյանքը 09:1715 Մար, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար 08:5815 Մար, 2026
  • Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 08:5615 Մար, 2026
  • Eleveight AI-ը շուտով կսկսի գործունեությունը. սարքավորումների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է 01:0215 Մար, 2026
  • Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման 00:2415 Մար, 2026
  • Մեր նպատակն է, որ քաղաքացին ՀՀ-ում կյանքը վայելի. վարչապետ 00:0215 Մար, 2026
  • Ըմբիշ Ա․ Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Ս․ Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Մ․ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր 23:3614 Մար, 2026
  • Մարտի 15-ի եղանակային կանխատեսումները 23:1814 Մար, 2026
  • Հայաստանը հիբրիդային հարձակումների թիրախում է. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4014 Մար, 2026
  • «Այն Հայաստանը, որ մերը չէր, այլևս մերն է»․ Նիկոլ Փաշինյան 22:2114 Մար, 2026
  • «ՎիԷլՎի Սենթր» ընկերությունը 2025-ին 7 մլրդ 918 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:1314 Մար, 2026
  • ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլ կգործուղվի 21:4214 Մար, 2026
  • Նոր հետազոտություն՝ որոշ հիվանդությունների բուժման վերհսկողության համար 21:2514 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | 2018-ից պայքարում ենք մաֆիայի դեմ, հիմա որոշողը դուք եք. վարչապետը՝ ագարակցիներին 21:0014 Մար, 2026
  • Կոնտրաբասահարի հետկուլիսային կյանքի մասին՝ հենց կուլիսներում 20:5614 Մար, 2026
  • Ներկայացրել եմ ՊԵԿ տեսլականն ու առաքելությունը. Էդուարդ Հակոբյանը Տաշքենդում ԱՄՀ CCAM հարկային ծառայությունների ղեկավարների համաժողովին հանդես է եկել զեկույցներով 20:4314 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.03.2026 20:3414 Մար, 2026
  • Իսրայելին աջակցելու պատճառով Ուկրաինան դարձել է օրինական թիրախ Իրանի համար. Ազիզի 20:2114 Մար, 2026
  • Այս պահի դրությամբ Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի, այդ թվում` 8 ուսանող և 8 մարզիկ. ԱԳՆ խոսնակ 20:0714 Մար, 2026
  • Թրամփը խոստացել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կբացվի 20:0314 Մար, 2026
  • Հայաստանի առաջին կին թորակալ վիրաբույժը՝ աշխատանքում և կյանքում 19:4414 Մար, 2026
  • Իրանը նախազգուշացրել է ԱՄԷ-ի բնակիչներին 19:2614 Մար, 2026
  • Ինչպես զարգացնել հայերենը սփյուռքում. գիտաժողով Կալիֆոռնիայում 19:0314 Մար, 2026
  • Աբու Դաբիում 45 մարդ է ձերբակալվել թիրախավորված վայրերը նկարելու և սոցցանցերում հրապարակելու համար 18:4414 Մար, 2026
  • Վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացիներին Իրանում Հայաստանի դեսպանությունը ցուցաբերել է անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ խոսնակ 18:2714 Մար, 2026
  • Իրանը hնդկական նավերին Հորմուզի նեղուցով անվտանգ անցում է տրամադրել. դեսպան 18:1214 Մար, 2026
  • Կուբան և Միացյալ Նահանգները լարվածության ֆոնին բանակցություններ են սկսել 17:5414 Մար, 2026
  • Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել 46 քաղաքացի. ԱԳՆ խոսնակ 17:3914 Մար, 2026
  • Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում 17:2114 Մար, 2026
  • Վերջին մեկ շաբաթվա ընթացքում միջին օրն այստեղ աշխատել է 560 մարդ և ավելի քան 210 միավոր տեխնիկա. վարչապետը Քաջարան-Ագարակ հատվածում է 17:1014 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Վնասի փոխհատուցում և երաշխիքներ. Իրանը պատերազմը դադարեցնելու երկու պայման ունի 17:0014 Մար, 2026
  • Իրանի շուրջ լարվածությունը շարունակում է աճել 16:5314 Մար, 2026
  • Աջակցություն ՀՀ 4 մարզի գյուղացիական տնտեսություններին. SIGMA ծրագրի արդյունքները 16:2414 Մար, 2026
  • Թրամփը մերժել է Իրանից 450 կգ ուրան դուրս բերելու Պուտինի առաջարկը. Axios 16:0614 Մար, 2026
  • 2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից՝ կոտրելով ներմուծման և արտադրման շղթան․ ՆԳ նախարար 15:5414 Մար, 2026
  • Հաջիևը և ԵՄ ներկայացուցիչը քննարկել են TRIPP նախագիծը 15:3814 Մար, 2026
  • Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ արձակել է ավելի քան 10 բալիստիկ հրթիռ 15:3614 Մար, 2026
  • Ծնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը 15:2914 Մար, 2026
  • Թխվածքի պատմությունը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:1714 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 15:1314 Մար, 2026
  • Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագիր․ իրազեկման հանդիպում՝ Գավառում 15:0714 Մար, 2026
  • Հայաստանի պետական կամերային նվագախմբի վանաձորյան համերգը 14:5914 Մար, 2026
  • Ռուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի էներգետիկ ենթակառուցվածքին 14:4914 Մար, 2026
  • Քաղաքացիների ընդունելությունն Աժ-ում կկազմակերպվի նաև առցանց եղանակով 14:4514 Մար, 2026
  • Եռօրյա որոնողական աշխատանքներից հետո ջրափրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին 14:3214 Մար, 2026
  • Երիկամային անբավարարություն. հիվանդության փուլերն ու բուժումը 14:2714 Մար, 2026
  • Պետությունը կնորոգի «Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը՝ ավելի քան 500 մլն դրամ տրամադրելով վերականգնման աշխատանքներին 14:1514 Մար, 2026
  • Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով 14:0614 Մար, 2026
  • Ստամբուլի «Եսայան» միության «Հանդիպում» փառատոնը՝ նվիրված արևմտահայերենին 14:0514 Մար, 2026
  • Իսլամաբադի մոտակայքում երկու անօդաչու թռչող սարք են որսացել 13:5814 Մար, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԶԾ կառավարիչը մտքեր են փոխանակել ՄԱԿ80 բարեփոխումների գործընթացի վերաբերյալ 13:4214 Մար, 2026
  • Խամենեիի մասին տեղեկություն տրամադրելու համար ԱՄՆ պետքարտուղարությունը 10 միլիոն դոլարի պարգևավճար է խոստացել 13:2414 Մար, 2026
  • Շինուհայրում բարևեցինք մարդկանց. Նիկոլ Փաշինյան 13:1614 Մար, 2026
  • Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է. վարչապետ 13:0814 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Սիսիանում հինգ տուն մտանք, հինգն էլ մեր սոցիալական ծրագրերի շահառու է. վարչապետ 13:0014 Մար, 2026
  • Մենք կարող էինք ոչնչացնել Իրանի բոլոր օբյեկտները մեկ ժամում, բայց մտածում ենք ժողովրդի մասին. Թրամփ 12:4414 Մար, 2026
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված միջոցառմանը 12:2714 Մար, 2026
  • Երիտասարդների ձայնը միջազգային հարթակում․ ՄԻՊ-ի երիտասարդ ներկայացուցիչը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդում 12:0914 Մար, 2026
  • Հայոց գրերը այսուհետ կլինեն Եվրոպական խորհրդարանի հարակից տարածքում 11:4814 Մար, 2026
  • Ուկրաինական ուժերն անօդաչուներով հարվածել են Կրասնոդարի երկրամասի «Կովկաս» նավահանգստին 11:2614 Մար, 2026
  • Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան 11:1514 Մար, 2026
  • «Չգրված թուղթ». մի բացառիկ նմուշի ցուցադրություն 10:2214 Մար, 2026
  • Հրդեհաշիջման հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ առևտրաժամանցային կենտրոններից մեկում 10:1914 Մար, 2026
  • Սևանի, Մարտունիի, Դիլիջանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում 10:1414 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015