• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 16.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 16.09.2026 19:55
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է... 13:13
Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս տարիքն այլևս խոչընդոտ չէ, կարևորը լավ մասնագետ լինելն է. Կոչկանյան Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս... 20:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Բերդ համայնքի ղեկավարը կալանավորվել է
Հասարակություն
17:2411 Նմբ, 2021

Բերդ համայնքի ղեկավարը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի hատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Բերդ համայնքի գործող ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ 2012 թ. նոյեմբերից Տավուշի մարզի Բերդի քաղաքապետի, իսկ 2017 թ. նոյեմբերին համայնքների խոշորացումից հետո Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը, հանդիսանալով կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնյա, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական կեղծիք կատարելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և համայնքի շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Քննությամբ պարզվել է, որ հիշյալ համայնքի ղեկավարը, 2010-2012 թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Հայաստանի էլեկտրացանցերի Բերդի տարածաշրջանի ցանցի ղեկավարի պաշտոնը, տեղեկացված լինելով իր հետ խնամիական հարաբերությունների մեջ գտնվող ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ կողմից Բերդ համայնքում գտնվող «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին պատկանող 3.3535 հա մակերեսով հողատարածքի ձեռքբերման մտադրության մասին, նշված ՍՊ ընկերության սեփականատիրոջ հետ նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն, ըստ որի՝ վերը նշված հողատարածքից որոշակի հատված փոխանցվելու է վերջինիս որդուն, ապօրինի, ինքնակամ կառուցել է 106.96 քմ արդյունաբերական մասնաշենք և 236.66 քմ պահեստ:

2012 թ. մարտին կայացված աճուրդում նույն ՍՊ ընկերությունը հաղթող է ճանաչվել և 2.338.340 ՀՀ դրամով ձեռք է բերել «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին պատկանող հիշյալ հողատարածքը, որը համայնքի ղեկավարի կողմից արդեն իսկ ծանրաբեռնված է եղել ապօրինի կառուցված շինություններով:

2013 թ. սեպտեմբերի 11-ին ՍՊ ընկերության կողմից կատարվել է հողամասի բաժանում, և համայնքի ղեկավարի կողմից ապօրինի կառուցված արդյունաբերական մասնաշենքով և պահեստով ծանրաբեռնված 3421 քմ մակերեսով հողամասը գրանցվել է որպես առանձին գույքային միավոր, սակայն սեփականության իրավունքի վկայականում ապօրինի կառույցների վերաբերյալ որևէ նշում չի կատարվել:

Այնուհետև համայնքի ղեկավարը, իր կնոջ, նշված ՍՊ ընկերության տնօրենի, Բերդի համայնքապետարանի ղեկավարի տեղակալի և համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի հետ հանցավոր համաձայնությամբ և վերջիններիս օժանդակությամբ, փաստացի իրեն պատկանող, իր կողմից ապօրինի կառուցված արդյունաբերական մասնաշենքը և պահեստը որպես ինքնակամ շինություն օրինականացնելու համար նախատեսված 2.152.623 ՀՀ դրամ պետական վճարումից խուսափելու նպատակով, կազմել է իրավաբանական նշանակություն ունեցող, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող շինարարության թույլտվություն, որի համաձայն՝ իբր, ՍՊ ընկերությանը տրվել է նոր կառուցվող արդյունաբերական մասնաշենքի աշխատանքների կատարման թույլտվություն և իր ստորագրությամբ հաստատել ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամների կողմից կազմված կեղծ ակտը, որի հիման վրա իր կողմից 2010-2012 թթ. ապօրինի կառուցված արդյունաբերական մասնաշենքը և պահեստը 2015 թ. հոկտեմբերի 14-ին վերոհիշյալ ՍՊ ընկերության անվամբ ստացել է պետական գրանցում, իսկ 2019 թ. փետրվարի 15-ին ընկերության և համայնքի ղեկավարի որդու միջև կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, համաձայն որի՝ հիշյալ ՍՊ ընկերությունը համայնքի ղեկավարի որդուն նվիրաբերել է Տավուշի մարզի Բերդ համայնքում գտնվող հողամասն իր շենք-շինություններով, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է 2.152.623 ՀՀ դրամի էական վնաս, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները:

Բացի դրանից՝ համայնքի ղեկավարը, տեղեկացված լինելով որդու կողմից սեփականության իրավունքով վերջինիս պատկանող՝ Տավուշի մարզի Բերդ համայնքում առանց համապատասխան շինարարական թույլտվության ինքնակամ հենապատ կառուցելու մասին, որպես համայնքի ղեկավար՝ միջոցներ չի ձեռնարկել խախտումները վերացնելու, կասեցնելու ուղղությամբ և անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ որդու նկատմամբ 2018 թ. չի կիրառել ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոց:

Հետագայում՝ 2020 թ. օգոստոսին, որդու դիմումի հիման վրա նրան պատկանող 0,06188 հա գյուղատնտեսական նշանակության հողի նպատակային նշանակությունը բնակավայրի նշանակության հասարակական կառուցապատման փոփոխելու փաստով Բերդ համայնքի աշխատակազմի քաղաքաշինության հողօգտագործման բաժնի պետի կողմից կատարվել է հողամասի ուսումնասիրություն, որի արդյունքում պարզել է, որ կառուցված հենապատի մի հատվածը կառուցվել է համայնքին պատկանող հողատարածքում, ինչի վերաբերյալ վերջինս զեկուցագիր է ներկայացրել համայնքի ղեկավարի անվամբ՝ ինքնակամ ապօրինի շինություն կատարելու համար նրա որդու նկատմամբ վարչական վարույթ իրականացնելու համար, կազմել արձանագրություն՝ առանց հողօգտագործման իրավունքի՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ շինություն կառուցելու համար:

Սակայն հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը 2020 թ. սեպտեմբերին տեղի ունեցած վարչական գործի լսումների վերաբերյալ նիստով արձանագրել է, որ համայնքի ղեկավարի որդին ենթակա չէ վարչական պատասխանատվության՝ վարչական տույժ նշանակելու ժամկետներն անցած լինելու հիմքով:

Մինչդեռ ըստ ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի համապատասխան հոդվածի՝ անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության իրավախախտումը բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նշված հանձնաժողովն անտեսել է առանց հողօգտագործման իրավունքի համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ շինություն կառուցելու հանգամանքը՝ անդրադառնալով միայն առանց շինթույլտվության սեփական հողամասում ինքնակամ շինություն կառուցելուն, իսկ համայնքի ղեկավարը, նախապես տեղեկացված լինելով որդու կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում առանց շինթույլտվության և 92.2 քմ մակերեսով համայնքապատկան հողում 46.12 քմ մակերեսով ապօրինի շինության ինքնակամ կառուցապատում իրականացնելու մասին, չի կատարել իր ծառայողական պարտականությունները և վերոհիշյալ ինքնակամ կառուցված անօրինական շինությունը և զբաղեցրած հողամասն օրինականացնելու ու դրանց նկատմամբ նախ՝ համայնքի, ապա՝ որդու սեփականության իրավունքը գրանցելու համար 2021 թ. ապրիլի 19-ի որոշմամբ հիշյալ ինքնակամ շինությունը ճանաչել է օրինական հենապատ և գրանցել որպես Բերդ համայնքի սեփականություն, որը 2021 թ. մայիսի որոշմամբ՝ 456.558, իսկ 92.2 քմ. մակերեսով հողամասը՝ 74.682 ՀՀ դրամ գումարով ուղղակի վաճառքի ձևով օտարել է որդուն, ինչի արդյունքում վերջինս խուսափել է օրենքով սահմանված պատասխանատվությունից, համայնքը զրկվել է իր սեփական հողամասը տնօրինելու, տիրապետելու իրավասությունից, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները, համայնքի բյուջեն զրկվել է դրամական մուտքից՝ այդ կերպ համայնքի շահերին պատճառվել է էական վնաս:

Բացի դրանից՝ համայնքի ղեկավարը, 2005 թ. հոկտեմբերի 27-ից իր և կնոջ անվամբ գրանցված Բերդ քաղաքում հասարակական կառուցապատման նշանակության հողատարածքում, առանց նախագծային փոփոխություններ կատարելու և առանց նոր շինթույլտվության, ինքնակամ իրականացրել է 51 քմ մակերեսով  ներքին և արտաքին  չափերով շինության ծածկի կառուցում և որպես համայնքի ղեկավար, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, միջոցներ չի ձեռնարկել խախտումները վերացնելու, կասեցնելու համար և չի կիրառել ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի համապատասխան հոդվածով վարչական պատասխանատվության միջոց:

Իր նպատակն իրագործելու համար, որպես համայնքի ղեկավար՝ 2020 թ. հունվարի 17-ին կայացրած որոշմամբ օրինական է ճանաչել իրեն և կնոջն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ իրականացված 51 քմ մակերեսով ներքին և արտաքին չափերով ինքնակամ կառուցված շինություն-ծածկը, ինչպես նաև նույն որոշմամբ իրեն և կնոջը պարտավորեցրել է տեղական բյուջե մուծել 112.200 ՀՀ դրամ գումար:

Արդյունքում՝ համայնքի ղեկավարն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և Բերդ համայնքի շահերին հակառակ, այն ծառայեցրել է անձնական և խմբային շահերին, չեն կիրառվել օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները, ինչպես նաև համայնքի բյուջեն զրկվել է դրամական մուտքից, ինչի հետևանքով՝ համայնքի շահերին պատճառվել է էական վնաս:

Բերդ համայնքի ղեկավարը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք) և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Դիտումների քանակ499
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Կյանքը Բերդ համայնքում 15:0704 Փտր, 2021 Կյանքը Բերդ համայնքում Մարզեր
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել շախմատի համաշխարհային օլիմպիադան 00:4417 Սեպ, 2026
  • Քննարկվել է հայ-արգենտինյան երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ 00:1617 Սեպ, 2026
  • Կապսում ՀՀ կառավարության միջոցներով 3 փողոց է հիմնանորոգվում 23:5016 Սեպ, 2026
  • ՀՀ-ն արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը. Փաշինյանը՝ Հաջիևի մասնակցությամբ տեղի ունեցածի մասին 23:2316 Սեպ, 2026
  • «Նատալի Ֆարմ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 23 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 23:0016 Սեպ, 2026
  • Քաղցրաշենի մանկապարտեզում օձի հայտնվելու մասին լուրեր են տարածվել․ մանկապարտեզը 2 օր փակ կլինի 22:5716 Սեպ, 2026
  • «Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային» 22:5116 Սեպ, 2026
  • Իրանն անպաշտպան չէ. Արաղչի 22:4416 Սեպ, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները հետևել են վրացի սահմանապահների ցուցադրական վարժանքին 22:2916 Սեպ, 2026
  • Մնացական Սաֆարյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանին 22:1216 Սեպ, 2026
  • Գյումրիում հիմնվում է ստեղծարար արդյունաբերական կենտրոն 22:1216 Սեպ, 2026
  • Հարցազրույց Լեոնիդ Ներսիսյանի հետ 22:0516 Սեպ, 2026
  • Երկրի խորհրդարանը դարձնում եք ձեր ընտանիքի հետ կապված հարցերի քննարկման վայր․ Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին 21:5416 Սեպ, 2026
  • Պետությունից խաբեությամբ ավելի քան 1.5 միլիարդ դրամ հափշտակելու փորձ է բացահայտվել 21:4216 Սեպ, 2026
  • Ուզում ենք, որ հնարավորություն չլինի մաֆիոզ կապերով դատարաններում հասնել որոշումների ընդունման․ Փաշինյան 21:2916 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 16. 2026 21:0916 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Քոչարյանի նման թալանչիների մինչև վերջին կոպեկը ձեռքներից առնելու ենք․ Փաշինյան 21:0016 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 16-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5816 Սեպ, 2026
  • ԵԱՏՄ-ի հետ ստեղծված իրավիճակը Եվրամիության հետ ընդհանրապես կապ չունի. Փաշինյան 20:5316 Սեպ, 2026
  • Թրամփը հայտարարել է Քենեդու կենտրոնի փակման մասին 20:4816 Սեպ, 2026
  • Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել 20:4816 Սեպ, 2026
  • Սևան և Ճամբարակ համայնքներում կգործարկվի միասնական երթուղային ցանց 20:4316 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն Եվրոպայից և Մերձավոր Արևելքից 52 մլն ռազմական օգնությունը կուղարկի Ամերիկայի դաշնակիցներին 20:3716 Սեպ, 2026
  • Հայաստանի Հանրապետության հիմնադրման հիմքում դրվել է ֆորպոստի տրամաբանությունը. Փաշինյան 20:3216 Սեպ, 2026
  • Այսուհետև կանվանեմ գրագիտության հետ խնդիր ունեցող անձ. Վահագն Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին 20:2516 Սեպ, 2026
  • Կանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ, ժողովրդավարական և դիմակայուն պետության կառուցման կարևոր մաս. Լիլիթ Մակունց 20:2116 Սեպ, 2026
  • Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 20:2016 Սեպ, 2026
  • Եվրամիությունը Կանադային առաջարկել է դառնալ միության ասոցացված անդամ 20:1616 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 20:1116 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան հութիներին մեղադրել է Մեքքայի վրա հարձակման համար 20:0616 Սեպ, 2026
  • Խտրականության բացառում և հավասարության խթանում. լայն քննարկում 20:0016 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 16.09.2026 19:5516 Սեպ, 2026
  • Ավտոմեքենաներից գողությունների դեպքերը նվազել են 33.4%-ով․ ՆԳ նախարար 19:5016 Սեպ, 2026
  • Լեհաստանը ուժեղացնում է Ուկրաինայի հետ սահմանի հսկողությունը՝ Ռուսաստանի հարձակումների պատճառով 19:4816 Սեպ, 2026
  • 30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին 19:4016 Սեպ, 2026
  • Ղարաբաղի նախկին ղեկավարների շենքերը տվեք, թող մարդիկ ապրեն. Նիկոլ Փաշինյան 19:3316 Սեպ, 2026
  • Իսրայելը հայտարարել է, որ Լիբանանի սահմանային շրջաններն այդ երկրի բանակին վերադարձնելու ծրագիրը ձախողվել է 19:2516 Սեպ, 2026
  • Վերջին կոշիկն էլ ձեռքներիցդ առնելու ենք. Փաշինյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման գործերի մասին 19:2016 Սեպ, 2026
  • Գոռ Ենգոյանը՝ անցյալի ու ներկայի խաչմերուկում 19:1416 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը 19:0816 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Թույլ չենք տալու Գիքորի ճակատագրի կրկնությունը. թեժ բանավեճ ԱԺ-ում 19:0016 Սեպ, 2026
  • Շարամբեյանական բազմաշերտ աշխարհը՝ ՀԱՊ ցուցահանդեսում 18:5716 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը՝ Ֆիոլետովոյի հատվածում երկաթուղու հնարավոր կառուցման մասին 18:5116 Սեպ, 2026
  • Առինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործեն 18:4316 Սեպ, 2026
  • Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 18:3516 Սեպ, 2026
  • Օզոնային շերտն ու Հայաստանը 18:2716 Սեպ, 2026
  • Նախագծի հրապարակումը մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ. Սրբուհի Գալյանը՝ Սահմանադրության մասին 18:2116 Սեպ, 2026
  • ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ 1990 թվականից գտնվում են օկուպացիայի ներքո. Փաշինյան 18:1616 Սեպ, 2026
  • Զելենսկին բացատրել է, թե ինչու է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելն անհնար 18:1116 Սեպ, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքը 18:0416 Սեպ, 2026
  • ՍԴ-ն հրապարակել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը 18:0216 Սեպ, 2026
  • Ուսհաստատությունում քաղաքական քարոզ կամ հակաքարոզ անողը ենթակա է աշխատանքից հեռացման. ԿԳՄՍ նախարար 18:0116 Սեպ, 2026
  • Երբ որ ասում են, որ ՀՀ-ի տարածքով պետք է միջանցք լինի, մենք ասել ենք՝ ոչ, և հասել ենք այդ «ոչ»-ին. Փաշինյան 17:5816 Սեպ, 2026
  • Երբեք ու ոչ մի անգամ Հայաստանից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան 17:5116 Սեպ, 2026
  • Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման 17:4416 Սեպ, 2026
  • Անընդունելի է և անհասկանալի. Փաշինյանը՝ Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին 17:3716 Սեպ, 2026
  • Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած 17:3016 Սեպ, 2026
  • Գնացե՛ք Օման և կարող եք գնել հայկական դեղձ. Միրզոյանը՝ հայկական ապրանքների արտահանման շուկաների դիվերսիֆիկացման մասին 17:2516 Սեպ, 2026
  • Օրենքում պետք է փոփոխություն կատարվի, և ապօրինի գույքը 100 տոկոսով պետք է բռնագանձվի. Փաշինյան 17:2116 Սեպ, 2026
  • Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք այս տարի, հակառակը՝ ունենք նվազում, և դա անսպասելի չէ. Փաշինյան 17:0316 Սեպ, 2026
  • Քննարկվել է ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը 16:5216 Սեպ, 2026
  • Բելառուսը կազատի 25 քաղբանտարկյալի, ի պատասխան՝ ԱՄՆ-ն կվերացնի երկու բելառուսական ընկերության նկատմամբ պատժամիջոցները 16:4416 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի հաջող անցկացումը թիմային աշխատանքի արդյունք է. Ժաննա Անդրեասյան 16:3516 Սեպ, 2026
  • Կառավարության անդամները պատասխանում են ԱԺ պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3016 Սեպ, 2026
  • Քաղաքական ճգնաժամի շուրջ քննարկում Գյումրու ավագանիում. ՔՊ-ն առաջարկել է մանդատները վայր դնել 16:2716 Սեպ, 2026
  • Կանադային առաջարկել են դառնալ ԵՄ-ի առաջին ասոցացված անդամը 16:1816 Սեպ, 2026
  • Այսօր մասնակցեցի Չինաստանի պաշտպանության նախարարի անունից կազմակերպված պաշտոնական ընթրիքին. Սուրեն Պապիկյան 16:1016 Սեպ, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց իրացնելու մեղադրանքով հետախուզվողին․ նա որոնվում էր նաև ավազակություն կատարելու համար 16:0416 Սեպ, 2026
  • Ո՞վ ասաց, որ մենք պատրաստվում ենք ինչ-որ մի երկրից կախվածությունը փոխարինել մեկ այլ երկրից կախվածությամբ. ԱԽ քարտուղար 15:5316 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր 15:4316 Սեպ, 2026
  • Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով 15:3516 Սեպ, 2026
  • Կարծում եմ՝ արդեն ամեն ինչ ասված է. Սիմոնյանը՝ Հաջիևի հայտարարությունների առնչությամբ արձագանքի մասին 15:2616 Սեպ, 2026
  • Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանում է զինամթերքի պակասի մասին. AFP 15:1816 Սեպ, 2026
  • Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 15:1116 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և դեսպանը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր 15:0916 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | ՍԴ-ի որոշումից հետո TRIPP-ի համաձայնագիրը կուղարկվի ԱԺ՝ վավերացման | 16.09.2026 15:0016 Սեպ, 2026
  • Արագածոտնի մարզի դատախազությունը շուրջ 16 հա մակերեսով հողատարածքները համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայցեր է ներկայացրել դատարան 14:5916 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը 14:5216 Սեպ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 14:4116 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:3316 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3016 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 14:2916 Սեպ, 2026
  • Առաջիկայում ԱՄՆ-Իրան հակամարտությունը կմտնի նոր փուլ. Վենս 14:1816 Սեպ, 2026
  • ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են ազատազրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման խնդիրները 14:0816 Սեպ, 2026
  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել 13:5716 Սեպ, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Գրեմի օրինագծի քննարկմանը 13:4016 Սեպ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը 13:1316 Սեպ, 2026
  • Ֆրանսիացի ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել Փարիզում 13:0616 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Սխալ հասցե, կեղծ տվյալներ և գույքի էժան վաճառք․ ՊՎԾ բացահայտումը «Նաիրիտ 2»-ի գործով 13:0016 Սեպ, 2026
  • ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությունում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ի բանակցային և քաղաքական հարցերը 12:5316 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ընտրություններից առաջ վաղաժամ քվեարկություն է անցկացնում Ուկրաինայի օկուպացված շրջաններում 12:4016 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր 12:3116 Սեպ, 2026
  • Եմենում ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար մարդ է տեղահանվել. ՄԱԿ 12:1216 Սեպ, 2026
  • Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր 12:0416 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0016 Սեպ, 2026
  • Բյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել 11:4816 Սեպ, 2026
  • Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին 11:3816 Սեպ, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3316 Սեպ, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով 11:1616 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Էջմիածին քաղաքում 11:0716 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015