Երեկ ուշ երեկոյան Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը հերթական անգամ այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 111 հիվանդ, որոնցից 21-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ 69-ինը՝ ծանր։
Նախարարը շրջել է վերակենդանացման բաժանմունքով և հիվանդասենյակներով, տեսակցել հիվանդներին և բժիշկների հետ միասին քննարկել հրատապ լուծում պահանջող խնդիրները, այնուհետև տվել համապատասխան հանձնարարականներ։
