• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ինչ է անելու ՀՀ-ում ԵՄ նոր առաքելությունը | Աննա Դանիելյանի հարցազրույցը Գայանե Աբրահամյանի հետ Ինչ է անելու ՀՀ-ում... 11:09
Հարցազրույց Վահան Կոստանյանի հետ Հարցազրույց Վահան Կոստանյանի հետ 23:00
Իրանը հերքում է Ադրբեջանում դիվերսիա նախապատրաստելու Իսրայելի մեղադրանքները. «Հարևաններ» Իրանը հերքում է Ադրբեջանում... 20:15
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը
Քաղաքականություն
18:4828 Հոկ, 2021

ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը:

Խորհուրդը նախ հաստատել է նիստի օրակարգը, ինչից հետո ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի կատարողականը:

Զեկուցվել է, որ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի կայացման շրջանակում հաշվետու ժամանակահատվածում ԱԺ-ի կողմից ընդունվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթը: Վերջինիս ձևավորման մեկնարկն ապահովելու նպատակով կայացել է կոմիտեի նախագահի մրցույթը, որի արդյունքներով կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 1479-Ա որոշմամբ նշանակվել է կոմիտեի նախագահ: Միաժամանակ, Հատուկ քննչական ծառայությունից 30 քննիչներ Հակակոռուպցիոն կոմիտեում նշանակվել են ինքնավար պաշտոններում՝ որպես պաշտոնակատարներ, մինչև մրցութային ընթացակարգերով տվյալ պաշտոնների համալրումը: Աշխատանքներ են իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման ձևավորման իրավական հիմքերի սահմանման ուղղությամբ: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում Հակակոռուպցիոն կոմիտեի շենքային պայմանների ստեղծման ուղղությամբ:

ԱԺ-ի կողմից 2021 թվականի ապրիլի 14-ին ընդունվել են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենք և հարակից օրենքները, որոնք ուղղված են Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծմանը: Ներկայումս նախատեսվում է ապահովել օրենսդրական ակտերի կիրարկման գործողությունները:

Մասնավորապես, oրենսդրական ակտերի ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների թվակազմն ավելացնելու համաձայնություն ստանալու համար դիմելու է կառավարություն՝ 1) հակակոռուպցիոն դատարանում՝ տասնհինգ դատավորով. 2) վերաքննիչ քրեական դատարանում՝ վեց դատավորով. 3) վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ վեց դատավորով. 4) վճռաբեկ դատարանի քրեական պալատում՝ երկու դատավորով ավելացնելու համար: Կառավարության համաձայնությունը հնգօրյա ժամկետում ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը ավելացնելու է դատավորների թվակազմը:

Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթում ներառվել և ԱԺ-ի կողմից ընդունվել է նաև «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու» մասին օրենքը, որի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվելու է Գլխավոր դատախազության առանձին ստորաբաժանման կողմից, որը ստեղծվելու է Գլխավոր դատախազության կազմում 2019 թվականից գործող Կոռուպցիոն հանցագործությունների գործերով հսկողություն իրականացնող վարչության վերակազմակերպման արդյունքում: Նշված ստորաբաժանման դատախազների համար նախատեսվել է բարեվարքության ստուգման կառուցակարգ: Բացի այդ, օրենքով նախատեսվել են դատախազների, այդ թվում՝ Գլխավոր դատախազի և նրա տեղակալների թեկնածուների բարեվարքության ստուգմանն ուղղված կառուցակարգեր:

Կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ հիմնական աշխատանքները. հայտարարագրման համակարգի բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է հայտարարատու անձանց շրջանակը, ներդրվել է ծախսերը, անձի կողմից փաստացի տիրապետվող գույքը հայտարարագրելու պահանջ: Ներդրվել է նաև հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, սակայն երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև այն գույքի հայտարարագրման պահանջ, որից փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է հայտարարատուն: Նվազեցվել է հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի դրամական շեմը՝ 8 միլիոն դրամի փոխարեն սահմանվել է 4 միլիոն դրամ:

Իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման նպատակով ընդունվել է օրենսդրական փաթեթ, որի շրջանակներում ստեղծվել է բաց և հանրամատչելի ռեեստր, Հայաստանում գործող բոլոր իրավաբանական անձանց համար սահմանվել է փուլ առ փուլ իրական շահառուների բացահայտման պարտադիր պահանջ:

Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ընդունվել է նոր Քրեական օրենսգիրքը, որի շրջանակներում վերանայվել են կոռուպցիոն հանցագործությունների հանցակազմերը և ներդրվել է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը:

Հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկման շրջանակներում Արդարադատության նախարարության կողմից կազմվել և հրապարակվել է 2021 թ. առաջին կիսամյակի ընթացքում Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվություն, որի շրջանակներում ներկայացվել են միջոցառումների կատարման ընթացքը, այդ աշխատանքներին հանրության մասնակցությունը, աշխատանքների կատարմանը խոչընդոտող հանգամանքները:

Արդարադատության նախարարության կողմից մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել Հակակոռուպցիոն ռազմավարության մեջ փոփոխություններ նախատեսող նախագիծը, որով բարելավվել են նաև մոնիթորինգի գործող կարգավորումները: Մասնավորապես, սահմանվել են մոնիթորինգի իրականացման նոր ընթացակարգ և գնահատման կառուցակարգեր: Միջազգային գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ ներկայումս մշակվում է մոնիթորինգի էլեկտրոնային նոր հարթակ, որի գործարկման արդյունքում թվայնացվելու է Արդարադատության նախարարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից մշտադիտարկման և գնահատման, հաշվետվությունների կազմման գործընթացը, կատարող մարմինների կողմից տեղեկությունների ներբեռնման և ներկայացման գործընթացները:

Օրակարգի հաջորդ հարցով անդրադարձ է կատարվել ԳՐԵԿՈ-ի 4-րդ փուլի 2-րդ համապատասխանության և ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների Ստամբուլյան հակակոռուպցիոն ցանցի հինգերորդ պիլոտային փուլի զեկույցներով արձանագրված խնդիրներին: Ներկայացվել է նաև «Հակակոռուպցիոն բարեփոխումների սահմաններում իրավապահ մարմինների և քննչական ենթակայության վերափոխումների որոշ խնդիրների մասին» զեկույց:

Վերոնշյալ հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին կներկայացնի զեկույցների ընթացքում վեր հանված խնդիրների լուծումներ:

Դիտումների քանակ56
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Նորաստեղծ կառույցի առաջնահերթություններից է լինելու երկրից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձը. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 17:4828 Հոկ, 2021 Նորաստեղծ կառույցի առաջնահերթություններից է լինելու երկրից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձը. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ուրախ եմ, որ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի. Փաշինյան 14:1523 Ապր, 2026
  • Ղարաբաղի շարժումով մենք մտել ենք մի տեղ, որից ելք չկա. Փաշինյան 14:1323 Ապր, 2026
  • Աշխատող մարդիկ ապրում են 50 տոկոսով ավելի լավ. վարչապետ 14:0323 Ապր, 2026
  • Մենք Երևանով էլ, Գյումրիով էլ շատ լուրջ պիտի զբաղվենք. Փաշինյանը՝ փողոցների վիճակի և խցանումների մասին 13:5823 Ապր, 2026
  • Հոգևորականները պետք է գործեն օրենքի դաշտում. Փաշինյան 13:4323 Ապր, 2026
  • Ես ներկա եմ ամեն տեղ ՀՀ-ում. Փաշինյանը «խորոված փարթիին» մասնակցելու մասին 13:3223 Ապր, 2026
  • Պապիկյանն ու Կոբախիձեն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի 13:2423 Ապր, 2026
  • ՀԱՊԿ-ում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկի. Փաշինյան 13:1423 Ապր, 2026
  • Մտածում ենք միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու մասին, որպեսզի փոքրերն աշխատեն հատուկ պայմաններում. Փաշինյան 13:0323 Ապր, 2026
  • Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեցվել է 13:0123 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Ինչու պետք է հոգևորականները հարկ չվճարեն. վարչապետի անդրադարձը 13:0023 Ապր, 2026
  • Արաղչին Հարավային Կորեայի հատուկ բանագնացին է ներկայացրել իրավիճակը Հորմուզի նեղուցում 12:5223 Ապր, 2026
  • Կառավարությունը կշարունակի աջակցել անասնաբուծության ճյուղում խոշոր ներդրումային ծրագրերին 12:4323 Ապր, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3723 Ապր, 2026
  • Ունենք պատմական հնարավորություն, որպեսզի Հայաստանը ավիացիոն հաբ դառնա. Փաշինյան 12:3623 Ապր, 2026
  • 2017 թվականի համեմատ ՀՀ-ից ԵՄ ուղևորահոսքերը 580 տոկոսով աճել են. վարչապետ 12:2423 Ապր, 2026
  • Անկեղծ բանակցությունների գլխավոր խոչընդոտը հանձնառությունների խախտումն է. Փեզեշքիան 12:1623 Ապր, 2026
  • Հայաստանի մի շարք շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 12:0823 Ապր, 2026
  • Դմիտրի Արիստովի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 12:0623 Ապր, 2026
  • Պետք է «Զվարթնոց» օդանավակայանում և սահմանային անցակետերում ունենանք անկոնտակտ անցման հնարավորություն. Փաշինյանը՝ կենսաչափական անձնագրերի մասին 11:5923 Ապր, 2026
  • 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր 11:5623 Ապր, 2026
  • Հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա. ԱԽ քարտուղար 11:5023 Ապր, 2026
  • Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ միայն խաղաղության համաձայնագիր կնքելու համար. Պեսկով 11:4323 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:3723 Ապր, 2026
  • COP17-ը պետք է դառնա անցումային կարևոր հանգրվան՝ պարտավորություններից դեպի գործնական արդյունքներ. ՇՄ փոխնախարար 11:2723 Ապր, 2026
  • Բրոնզե մեդալ՝ քիմիայի Մենդելեևյան 60-րդ միջազգային օլիմպիադայում 11:2123 Ապր, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 193 հանցագործություն. ՆԳՆ 11:1823 Ապր, 2026
  • Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը 11:1423 Ապր, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0023 Ապր, 2026
  • Ապարանում մինչև ժամը 20:00-ն ջուր չի լինի 10:3323 Ապր, 2026
  • Ոստիկանության գվարդիայի ծառայողները ապօրինի թմրանյութի պահելու և իրացնելու դեպք են բացահայտել․ 1 անձ ձերբակալվել է 10:1823 Ապր, 2026
  • Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքին 10:0623 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Հիբրիդային պատերազի դեմ պետությունը չի կարող միայնակ պայքարել. Նազելի Բաղդասարյան 10:0023 Ապր, 2026
  • Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ․ ՄԻՊ 09:5923 Ապր, 2026
  • Դեսպան Բաղդասարյանն ու գեներալ Ֆան Վան Ձիանգը Հայաստան-Վիետնամ հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել 09:4323 Ապր, 2026
  • Երևանի բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:2123 Ապր, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունի 09:1123 Ապր, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:5123 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:3023 Ապր, 2026
  • Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած 08:1523 Ապր, 2026
  • Քննարկվել են դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ենթակառուցվածքային ֆինանսավորման մարտահրավերների հաղթահարման ուղիները 08:0723 Ապր, 2026
  • Կանխատեսվում է նորմայից ցածր ջերմաստիճան 08:0023 Ապր, 2026
  • Էդմոնդ Քեոսայանի կինոդարաշրջանը 00:5423 Ապր, 2026
  • «Կյանքի գավաթ» առաջին օգնության մրցույթը՝ Բերդում 00:2223 Ապր, 2026
  • Մեկնարկել է Գյումրու Բագրատունյաց օղակի ասֆալտապատումը․ աշխատանքներն իրականացվում են Կառավարության ֆինանսավորմամբ 00:0623 Ապր, 2026
  • ՀԷՑ բաժանորդ դառնալ կարելի է 30-40 տոկոս իջեցված գնով. ՀԾԿՀ-ն հաստատել է հայտը 23:5222 Ապր, 2026
  • Հայաստանի բարձր տեխնոլոգիական օրակարգը համահունչ է Hannover Messe-ի տեսլականին․ քննարկվել է հնարավոր համագործակցությունը 23:3822 Ապր, 2026
  • «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպման բանախոսը «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանն է եղել 23:2522 Ապր, 2026
  • Սերժ Սարգսյանի եղբոր դուստրը կսնանկանա շուրջ 1 մլն դոլարով և 39.341 բաժնետոմսով 23:1122 Ապր, 2026
  • «Տեմպերի խնդիր ունենք, բայց մենք մաֆիայի գույքն ենք իր ձեռքից վերցնում, սիրելի՛ ժողովուրդ». Փաշինյան 23:0022 Ապր, 2026
  • Խայտառակ մրցավարություն Աշխարհի գավաթում․Բազեյանն ու Հարությունյանը դուրս մնացին պայքարից. Բռնցքամարտի ֆեդերացիա 22:4422 Ապր, 2026
  • «300 դպրոց, 500 մանկապարտեզ» մեգանախագիծը շարունակություն է ունենալու. վարչապետ 22:3622 Ապր, 2026
  • Ամեն ինչ առկա է, որպեսզի լավ սովորեք՝ ձեր հետագա լավ կյանքն ապահովելու համար. վարչապետը՝ դպրոցականներին 22:2522 Ապր, 2026
  • Հարցազրույց Վահան Կոստանյանի հետ 22:1022 Ապր, 2026
  • ՆԳՆ բարեփոխումների օրակարգում բրիտանական առաջադեմ փորձի կիրառումը չափազանց կարևոր է. ՆԳ փոխնախարարը՝ դեսպանին 21:5722 Ապր, 2026
  • Հայկական կինոժառանգության թվայնացման նոր փուլը 21:4322 Ապր, 2026
  • Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի ԵԱ 21:2922 Ապր, 2026
  • Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալակիր 21:1422 Ապր, 2026
  • Մարտին Պողոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 21:0122 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Թիրախում պետությունն է․ ապատեղեկատվության դեմ պայքարը մտնում է նոր փուլ 21:0022 Ապր, 2026
  • Ապրիլ 22-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5722 Ապր, 2026
  • Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է․ ԿԸՀ 20:5122 Ապր, 2026
  • Բաժինների փակումներ չկան, գործունեությունը չի նեղացել․ Գզոյանը շարունակում է աշխատել 20:4622 Ապր, 2026
  • Ապրիլի 23-ին Վաշինգտոնում նախատեսված է իսրայելա-լիբանանյան բանակցությունների հաջորդ փուլը 20:3922 Ապր, 2026
  • Ջիմ Թորոսյանի թողած մեծ հետքը 20:3322 Ապր, 2026
  • Հռոմի Պապ Լևոն XIV-ը կոչ է արել դադարեցնել Աֆրիկան թալանելը 20:2822 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 22. 2026 20:2322 Ապր, 2026
  • Փրկարարները 230 մետր խորությամբ ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու 20:1822 Ապր, 2026
  • Ռուսաստանը մայիսից կդադարեցնի իր տարածքով ղազախական նավթի տարանցումը Գերմանիա 20:1522 Ապր, 2026
  • Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել. «Վեոլիա ջուր» 20:1122 Ապր, 2026
  • Վրաստանի հետ առևտրաշրջանառությունն ունի ռազմավարական նշանակություն. ՊԵԿ նախագահը իր վրաց գործընկերոջ հետ հանդիպել է Գոգավան անցակետում 20:0722 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.04.2026 20:0022 Ապր, 2026
  • «Դրուժբա» խողովակաշարով մատակարարումները վերսկսվելու դեպքում Սլովակիան կդադարի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներն արգելափակելը 19:5422 Ապր, 2026
  • Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումները սաստկացել են. վարչապետի մամուլի քարտուղար 19:4822 Ապր, 2026
  • Երևանն ու Բիշքեկը քննարկում են ուղիղ ավիաչվերթերի հնարավորությունը․ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը Սադիր Ժապարովի հետ 19:4222 Ապր, 2026
  • ՆԱՏՕ-ն հետաքրքրված է գործակցել Հայաստանի հետ. Քևին Հեմիլթոն 19:3522 Ապր, 2026
  • Հանրայինը չի կրճատել Ծիծեռնակաբերդից ուղիղ միացումները. Մովսիսյանը հերքում է տարածվող լուրը 19:3022 Ապր, 2026
  • Լատվիայի նախագահն Ադրբեջանում է 19:2022 Ապր, 2026
  • Ջազի միջազգային օրը՝ Երևանում 19:1222 Ապր, 2026
  • ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել ավտոբուսի վարորդին դանակահարելու դեպքից 19:0422 Ապր, 2026
  • Մոլդովայի դատարանը օլիգարխ Պլախոտնյուկին դատապարտել է 19 տարվա ազատազրկման. BBC 19:0122 Ապր, 2026
  • Լուրեր 19:00 | «Էսքան գործը արել ենք, էս ինչի՞ չենք արել»․ Փաշինյանը՝ Արագածոտնում ծրագրերի մասին 19:0022 Ապր, 2026
  • Կոտայքի պարեկները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք․ ձերբակալվել է 4 անձ 18:5422 Ապր, 2026
  • Պապիկյանն այցելել է Վրաստանի Ազգային հերոս Մարիամ (Մարո) Մակաշվիլիի անվան զինվորական վերականգնողական ծառայություն 18:4922 Ապր, 2026
  • Երևանում դանակահարել են ավտոբուսի վարորդի. կա ձերբակալված 18:4322 Ապր, 2026
  • ԱՍՀ նախարարը և J-PAL-ի եվրոպական մասնաճյուղի տնօրենը քննարկել են համագործակցության հարցեր 18:3622 Ապր, 2026
  • Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր․ քաղաքապետարան 18:2922 Ապր, 2026
  • Հրդեհ Կամո բնակավայրում. այրվել է անասնակեր 18:2222 Ապր, 2026
  • Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ 18:1222 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը 18:0922 Ապր, 2026
  • Ընտրական իրավունքի իրազեկում. թիրախում առաջին անգամ ընտրողներն են 18:0222 Ապր, 2026
  • Իրանը մեկնաբանել է հրադադարի երկարաձգման վերաբերյալ Պակիստանի նախաձեռնությունը 17:5122 Ապր, 2026
  • Գյումրու թիվ 41 միջնակարգ դպրոցը վերանորոգվել է 17:4222 Ապր, 2026
  • ԵՄ դեսպանները հաստատել են Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկը 17:3922 Ապր, 2026
  • Հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին 17:3422 Ապր, 2026
  • Մեղրի-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կա զոհ 17:2922 Ապր, 2026
  • Ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ 17:2422 Ապր, 2026
  • Արթիկ համայնքում հիմնվել է 9 հա ելակի և 1,4 հա հատապտղի ջերմատուն. վարչապետ 17:1522 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն կասեցրել է կանխիկ դոլարի մատակարարումներն Իրաք և ռազմական համագործակցությունը 17:1422 Ապր, 2026
  • Ծանր դեպքեր չունենք, հոսպիտալացվել է 5 քաղաքացի. ՀՀ առողջապահության նախարարությունը՝ Բյուրեղավանի դեպքի մասին 17:0522 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015