• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Հայկազ Ֆանյանի հետ Հարցազրույց Հայկազ Ֆանյանի հետ 22:34
Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 5.7%. «Հարևաններ» Վրաստանում տարեկան գնաճը կազմել... 20:36
ԵՄ-ն ՀՀ-ի համար կիրառում է արտոնությունների բացառիկ գործիքակազմ ԵՄ-ն ՀՀ-ի համար կիրառում... 20:09
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ավարտվել է Գորիսի ղեկավարի պաշտոնակատարի, տեղակալի և համայնքապետարանի երկու աշխատակիցների չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը
Քաղաքականություն
11:3201 Հոկ, 2021

Ավարտվել է Գորիսի ղեկավարի պաշտոնակատարի, տեղակալի և համայնքապետարանի երկու աշխատակիցների չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գորիսի համայնքապետարանում կատարված չարաշահումների, ինչպես նաև՝ համայնքի բյուջեի միջոցների վատնման, համայնքի բնակիչներին նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանը, պաշտոնավարման ընթացքում, 2021 թ. հունիսի 20-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախաշեմին, ընտրություններում առաջադրված «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հեղինակությունը բնակչության շրջանում բարձր պահելու, բնակչությանը հաճոյանալու և ընտրություններին Ա.Առուշանյանի օգտին դրական արդյունքներ ապահովելու անձնական և խմբային շահերից ելնելով, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել համայնքի ղեկավարի տեղակալ, «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի նախագահ Մենուա Հովսեփյանի, նույն հանձնաժողովի անդամներ, համայնքապետարանի երկու աշխատակիցների հետ՝ համայնքի բյուջեի միջոցները սահմանված կարգի խախտմամբ տնօրինելու և դրանք իբրև թե Գորիս համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին ուղղելու հարցի շուրջ:

Առուշ Առուշանյանի և Մենուա Հովսեփյանի կողմից բնակիչների հետ ունեցած հանդիպումներից հետո՝ 2021 թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում, Գորիսի համայնքապետարանում տարբեր եղանակներով, այդ թվում՝ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների օգնությամբ, համայնքի թվով 115 բնակիչներից ընդունվել են տարբեր պատճառաբանություններով, շատ դեպքերում նաև՝ բովանդակային առումով ուղղորդված, տարբեր գումարային չափերով դրամական աջակցություն խնդրելու վերաբերյալ դիմումներ, որոնք ներկայացվել են հանձնաժողովի քննարկմանը:

Քննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանի, ինչպես նաև «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի կազմում ընդգրկված Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատարի և համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետի տեղակալի հետ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացրած առանձնապես խոշոր չափերի վնաս:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ համայնքապետարանի աշխատակիցները, գործելով համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Իրինա Յոլյանի հետ ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, ներկայացված վերոհիշյալ 115 դիմումները Գորիս համայնքի ավագանու կողմից 2019 թ. օգոստոսի 20-ին ընդունված որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն չեն ենթարկել պատշաճ ուսումնասիրության և ստուգման:

Մասնավորապես՝ համաձայն նշված կարգի՝ սոցիալական օգնության տրամադրման համար դիմումատուն պետք է լինի համայնքի բնակիչ, ունենա սոցիալապես անապահով ընտանիք հանդիսանալու վերաբերյալ սոցիալական օգնության տրամադրման մշտական գործող հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն, բարեխիղճ կատարի համայնքի բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունները և սոցիալական օգնության տրամադրման դիմումի ներկայացման ժամանակ տեղական հարկերի, տուրքերի, վարձավճարների վերաբերյալ պարտքեր պետք է չունենա:

Հանձնաժողովի անդամները, սակայն, չեն կատարել իրենց պարտավորությունները և կամայական ձևով, անձնական և խմբային շահերից ելնելով, ներկայացված դիմումներն ամեն կերպ բավարարելու միտումով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմել են «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի նիստի՝ սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու մասին արձանագրությունը, որի հիման վրա թվով 115 բնակիչների դիմումներին տրվել է դրական եզրակացություն:

Քննությամբ պարզվել է, որ ներկայացված 115 դիմումներից 54-ն ակնհայտ չեն համապատասխանել սահմանված կարգի պահանջներին և ենթակա չեն եղել բավարարման:

Նշված 54 դիմումների թվում է եղել նաև Իրինա Յոլյանի կողմից Գորիսի համայնքապետարանի օպերատորի թափուր հաստիքին նշանակվելու նպատակով փորձաշրջան անցնող անձին որպես ճանապարհածախս փոխանցված 100.000 ՀՀ դրամը, որի վճարման հանգամանքն օրինականացնելու համար այն ևս ձևակերպվել է որպես իբրև թե սոցիալապես անապահով ընտանիքին վճարվող գումար՝ հիմք ընդունելով ներկայացված նույնաբովանդակ դիմումը:

Արդյունքում՝ Իրինա Յոլյանը, հակառակ իր պաշտոնեական լիազորություններից բխող նպատակների, ընտրությունների հետ կապված անձնական և խմբային նպատակներն իրագործելու և դրանք կանխամտածված ձևով քողարկելու համար, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ընտրություններին ընդառաջ՝ 2021 թ. հունիսի 9-ին, հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած Գորիս համայնքի թվով 115 բնակչի դրամական աջակցություն տրամադրելու մասին որոշում է կայացրել, որի հիման վրա՝ համայնքի բյուջեից ելքագրվել է 6.130.000 ՀՀ դրամ գումար, որից 3.200.000 ՀՀ դրամի չափով դրամական աջակցություն է ցուցաբերվել 54 այն բնակիչներին, ովքեր, ըստ Գորիս համայնքի ավագանու կողմից 2019թ. օգոստոսի 20-ին ընդունված որոշման, չեն հանդիսացել դրամական աջակցության շահառուներ՝ Գորիս համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացրած առանձնապես խոշոր չափի՝ 3.200.000 ՀՀ դրամի էական վնաս:

Բացի այդ, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայողական կախվածությունը և պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող նույն համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարից պահանջել է «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 8-ին Գորիս քաղաքում կազմակերպված նախընտրական քարոզչությանը մասնակցելու համար ապահովել 80 անձի ներկայություն՝ այդ կերպ հարկադրելով նախընտրական քարոզչությանը մասնակցելուն:

Բացի այդ, Մենուա Հովսեփյանը Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարին հանձնարարել է, որպեսզի «Հայաստան» դաշինքի համար Քարահունջ բնակավայրում նախընտրական շտաբի համար տարածք վարձակալի:

Այդ նպատակով վարչական ղեկավարը, Մենուա Հովսեփյանի հանձնարարությամբ և իմացությամբ, Քարահունջ բնակավայրում 100.000 ՀՀ դրամ գումարով տարածք է վարձակալել: Ընտրություններից հետո, երբ վարձակալության հանձնված տարածքի սեփականատերը պահանջել է վճարել վարձակալության գումարը, բնակավայրի վարչական ղեկավարն  այդ մասին հայտնել է Մենուա Հովսեփյանին, ով նշված գումարի վճարումը կատարելու համար առաջարկել է սոցիալական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել համայնքի ղեկավարի անվամբ:

Մենուա Հովսեփյանի պահանջով Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարի միջոցով հիշյալ տարածքի սեփականատիրոջից 2021թ. հուլիսի 2-ին վերցվել է դրամական աջակցություն ստանալու վերաբերյալ դիմում, որից հետո Մենուա Հովսեփյանը ստորագրել է որոշում՝ 100.000 ՀՀ դրամ դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ՝ Գորիս համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին վճարման ենթակա բյուջետային միջոցներից գումարներ տրամադրելով «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի տարածքի վարձավճարի համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իրինա Յոլյանին և համայնքապետարանի երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), իսկ Մենուա Հովսեփյանին՝ 149.1-րդ հոդվածի (Քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի (Յուրացնել կամ վատնել) 2-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով:


Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումների քանակ33
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Հաշիշ ու հերոին՝ ՔԿՀ վերադարձած դատապարտյալի ուսապարկում 11:5129 Սեպ, 2021 Հաշիշ ու հերոին՝ ՔԿՀ վերադարձած դատապարտյալի ուսապարկում Հասարակություն
  • Ձերբակալվել է 31-ամյա տղամարդուն դանակահարելու կասկածանքով. ՔԿ 20:1727 Սեպ, 2021 Ձերբակալվել է 31-ամյա տղամարդուն դանակահարելու կասկածանքով. ՔԿ Իրավունք
  • Սուրեն Պապիկյանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ. քննարկվել է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման հնարավորությունը 19:4627 Սեպ, 2021 Սուրեն Պապիկյանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ. քննարկվել է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման հնարավորությունը Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Դատավորների ընդհանուր ժողովը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ է ընտրել 01:1904 Հլս, 2026
  • Հայ-թուրքական սահմանի բացումից հետո Էվրոսի մարզը կարող է դառնալ Հայաստանի դարպասը դեպի եվրոպական շուկաներ․ Հունաստանում ՀՀ դեսպան 01:0704 Հլս, 2026
  • Հայտնաբերվել և առգրավվել է 4 կգ 200 գրամ մարիխուանա․ կան ձերբակալվածներ 00:5404 Հլս, 2026
  • Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանն այցելել են Ռազմարդյունաբերության կոմիտե 00:4604 Հլս, 2026
  • Մեր խմբակցությունը շարունակելու է գործել որպես կուռ թիմ, առջևում ծավալուն ու պատասխանատու գործ ունենք անելու․ Մանավազյան 00:3704 Հլս, 2026
  • Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրու փողոցները կրկին հեղեղվել են 00:1604 Հլս, 2026
  • Նեթանյահուն և Թրամփը պայմանավորվել են հանդիպել ԱՄՆ-ում․ հեռախոսազրույց է տեղի ունեցել 00:0204 Հլս, 2026
  • 10 գործնական խորհուրդ՝ ամառային դպրոցներում և ճամբարներում երեխաների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ 23:5803 Հլս, 2026
  • Անդրադարձանք ՀՀ-ում գենդերային հավասարության խթանման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին․ Մակունցը պանելային քննարկման է մասնակցել 23:3503 Հլս, 2026
  • «Ենթադրվում է՝ բարձրահասակ երիտասարդ է եղել». մարդու կմախք և Թամար թագուհու մետաղադրամ՝ Ամբերդում 23:2703 Հլս, 2026
  • Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել ՀՀ պաշտպանության նախարարությանը և Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ 23:1403 Հլս, 2026
  • ՀՀ-ում բոլոր պաշտոնյաները ընտրվում են ՀՀ ժողովրդի կողմից. Ռուբինյանը՝ Թուրքիայի միջնորդության մասին 23:0003 Հլս, 2026
  • Մխիթար Հայրապետյանն այցելել է Align Technology Armenia. քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները 22:4803 Հլս, 2026
  • Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերություն են հաստատել 22:3303 Հլս, 2026
  • Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը 22:1803 Հլս, 2026
  • Վաղարշապատի կադաստրի նախկին պետը՝ մեղադրյալի աթոռին 22:0803 Հլս, 2026
  • Հարցազրույց Հայկազ Ֆանյանի հետ 21:5403 Հլս, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ 21:4403 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 3. 2026 21:3003 Հլս, 2026
  • 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ 21:1503 Հլս, 2026
  • Սուրեն Պապիկյանը սեղանի թենիս է խաղացել ԳՇ պետի հետ 21:0803 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ-թուրքական բանակցություններից մինչև ընդդիմության մեղադրանքներ․Ռուբինյանի արձագանքը 21:0003 Հլս, 2026
  • Յուլիս 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5903 Հլս, 2026
  • Դամասկոսում ահաբեկչության զոհերի թիվը հասել է տասի 20:5603 Հլս, 2026
  • ՀՀ 57 դպրոցում ներդրվել է «Էկոդպրոց» ծրագիրը 20:5203 Հլս, 2026
  • Իրանի ԱԳ նախարարը հաստատել է, որ Իսրայելը պլանավորել էր հարվածել Թեհրանի բանակցողներին 20:4803 Հլս, 2026
  • ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը նշանավորող լուսային ցուցադրություն` դեսպանատան պատին 20:4303 Հլս, 2026
  • Էջմիածնի Մհեր Աբեղյանի թանգարանը՝ համալրված ցուցադրությամբ 20:3803 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 03.07.2026 20:3303 Հլս, 2026
  • ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ 20:2903 Հլս, 2026
  • ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կունենա միայն մեկ նիստ, որպեսզի Թրամփը չձանձրանա. Politico 20:2803 Հլս, 2026
  • Սուրեն Պապիկյանը հանդիպել և զրուցել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ 20:2403 Հլս, 2026
  • Հայաստանի համայնքների միության կանոնադրության փոփոխությունը կնպաստի գործունեության արդյունավետության բարձրացմանը. ՏԿԵ նախարար 20:1903 Հլս, 2026
  • Հայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ 20:1403 Հլս, 2026
  • Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ 15-րդ երկխոսությունը 20:1103 Հլս, 2026
  • Սնանկության նոր օրենսգիրքն այլևս իրականություն է 20:1103 Հլս, 2026
  • ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը 20:0603 Հլս, 2026
  • Բնության պահպանության հայկական մոդել COP-ին ընդառաջ 20:0303 Հլս, 2026
  • «Էրազմուս+» ծրագրեր՝ կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտներում 19:5403 Հլս, 2026
  • Վենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում է 19:4303 Հլս, 2026
  • ՀՀ–ԵՄ մարդու իրավունքների երկխոսությունում ներկայացվել են բարեփոխումների արդյունքները 19:3003 Հլս, 2026
  • Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը 19:1803 Հլս, 2026
  • Հուլիսի 12-19-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 19:1003 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Մարթա Կոսն անդրադարձել է Երևանում, Բաքվում և Անկարայում կայացած բանակցություններին 19:0003 Հլս, 2026
  • ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները 18:5903 Հլս, 2026
  • Էբոլայի, Մարբուրգի և հանտավիրուսի իրավիճակը աշխարհում վերահսկելի է. ՀՎԿԱԿ 18:4603 Հլս, 2026
  • Մի շարք հարցերում ՌԴ դիրքորոշումը կարևոր է Թուրքիայի համար. Ֆիդան 18:3903 Հլս, 2026
  • Գործընկերները ողջագուրանքներով են հրաժեշտ տվել Ալեն Սիմոնյանին. նա չի լինի հաջորդ ԱԺ-ում 18:3003 Հլս, 2026
  • Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած 18:2103 Հլս, 2026
  • Մոլդովայի վարչապետ Մունտյանուն անսպասելի հրաժարական է տվել 18:1803 Հլս, 2026
  • Հրազդանի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպքը․ 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է 18:0703 Հլս, 2026
  • Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը 17:5603 Հլս, 2026
  • Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային. ԱԺ-ի պարզաբանումը 17:4503 Հլս, 2026
  • Շուրջօրյա վերահսկողություն, օպերատիվ արձագանք․ ուժեղացված ծառայություն հանրային լողափերում 17:3803 Հլս, 2026
  • Կանադան նախատեսում է կառուցել նավթատար խողովակաշար՝ օրական մինչև 1 միլիոն բարել հում նավթ մատակարարելու Ասիային. (FT) 17:3003 Հլս, 2026
  • Երևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել է 17:2203 Հլս, 2026
  • «Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար 17:1403 Հլս, 2026
  • Կիևը ձգտում է, որ ՆԱՏՕ-ն ճանաչի Ուկրաինայի նոր դերը անվտանգության ճարտարապետության մեջ 17:0603 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Անկեղծ հպարտ եմ, որ միասին աշխատել ենք. ԱԺ նախագահի հրաժեշտի ելույթը | 03.07.2026 17:0003 Հլս, 2026
  • «Նայեք՝ ջուրը քարի տակ». մեկնարկել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մույթերի վերանորոգման 2-րդ փուլը 16:5803 Հլս, 2026
  • Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է 16:5103 Հլս, 2026
  • Պատանիների աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի երկու մարզիկով 16:4103 Հլս, 2026
  • Իրանը մերժել է ԱԷՄԳ-ի մուտքը իր միջուկային օբյեկտներ 16:2803 Հլս, 2026
  • Նյու Յորքում Աննա Հակոբյանը և Ջորջ Լոգոթետիսը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները 16:1703 Հլս, 2026
  • Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր 16:0503 Հլս, 2026
  • Թրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին 15:5603 Հլս, 2026
  • Պահպանում և տարածում եք հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը․ մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը 15:4603 Հլս, 2026
  • ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:4203 Հլս, 2026
  • Ավարտվել է Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա 15:3803 Հլս, 2026
  • Իսրայել Կացը հայտարարել է Իրանի հետ ինքնուրույն պատերազմելու պատրաստակամության մասին 15:2903 Հլս, 2026
  • Ափսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ Քոչարյան 15:2003 Հլս, 2026
  • Տիգրան Պարսիլյանի ճեպազրույցը 15:1703 Հլս, 2026
  • Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերը 15:1203 Հլս, 2026
  • Մեկնարկել են Ալի Խամենեիի հիշատակի արարողությունները 15:0303 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Խուզարկություններ և ձերբակալություններ. «Ուժեղ Հայաստան»-ին առնչվող նոր ձայնագրություն 15:0003 Հլս, 2026
  • Հարկային վարչարարության բարեփոխումներ․ օրինապահ հարկ վճարողների խրախուսում և էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառության ընդլայնում 14:5503 Հլս, 2026
  • Ֆիդանին հետաքրքրել է Մոսկվայի դիրքորոշումը Կովկասում ընթացող խաղաղության գործընթացի հարցում 14:4603 Հլս, 2026
  • Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ «Կիբեռմարտահրավեր» 14:3803 Հլս, 2026
  • Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կվերադառնա․ ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով 14:2803 Հլս, 2026
  • Չարենցավանի «Ծիծեռնակ» հիմնանորոգված մանկապարտեզի մասնաշենքի բացմանը մասնակցել է ՏԿԵ նախարարը 14:1803 Հլս, 2026
  • Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը որպես ԱԺ նախագահ 14:1003 Հլս, 2026
  • Ալեն Սիմոնյանը մինչ այս պահը առաջին ԱԺ նախագահն է, որը պաշտոնավարել է իր գործունեության ամբողջական ժամկետով. Կոնջորյան 14:0203 Հլս, 2026
  • Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանը 13:5103 Հլս, 2026
  • Ռուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունը 13:3903 Հլս, 2026
  • ԱԺ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ Արշակյանին 13:2903 Հլս, 2026
  • Խորհրդարանը քննարկել է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը 13:1803 Հլս, 2026
  • Բելառուսի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան մեկնելուց 13:0903 Հլս, 2026
  • Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ. Ռուբեն Ռուբինյան 13:0103 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Թեհրանը բարձր է գնահատում դժվարին իրավիճակում ԻԻՀ նկատմամբ ՀՀ դիրքորոշումը. Փեզեշքիան 13:0003 Հլս, 2026
  • ՔՏՀԱ տեսչական մարմնի Շիրակի բաժնի նախաձեռնությամբ անցկացվել են աշխատանքային քննարկումներ՝ մարզի պատասխանատուների մասնակցությամբ 12:4703 Հլս, 2026
  • Ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքը հանձնվեց շահագործման. Պապիկյան 12:3503 Հլս, 2026
  • Իրանում տեղի կունենա երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը 12:3403 Հլս, 2026
  • Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2403 Հլս, 2026
  • Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն 12:2303 Հլս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:1103 Հլս, 2026
  • ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չեմ լինի Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ. Ռուբինյան 12:1003 Հլս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ 11:5503 Հլս, 2026
  • Տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել պատգամավորների ընդունելությանը 11:5303 Հլս, 2026
  • Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդ 11:4303 Հլս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3803 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015