Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի և Վլադիմիր Վարդանյանի ներկայացրած «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Կառավարության գործընկերների առաջարկով՝ փաթեթից հանվել էր երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակին վերաբերող կարգավորումների հատվածը:
Ավելի վաղ Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված օրենսդրական փաթեթն արժանացել էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը:
«Կողմ 63, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0, որոշումն ընդունվել է»,- հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: