Բարձրագույն դատական խորհուրդը ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:
Ներկայացված երեք թեկնածուներից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի դատավոր:
«Քանի որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում գործում է միայն մեկ վարչական մասնագիտացման դատավոր, ուստի ԲԴԽ-ն ձեր դատին գերադասել է հանձնել բացառապես վարչական մասնագիտացում ունեցող դատավորների թեկնածություններ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ առաջիկայում նախատեսվում է քաղաքացիական և վարչական գործերով պալատը բաժանել երկու մասի և Վճռաբեկ դատարանում ստեղծել առանձին՝ մասնագիտացված վարչական գործերով դատական պալատ»,- ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը: