ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արթուր Գոյունյանին քրեակատարողական ծառայության պետի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Արթուր Գոյունյանին ազատել քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: