Տնտեսական ազատության աշխարհի ինդեքսում Հայաստանը ևս երկու տեղով բարելավել է իր դիրքը, այժմ 32-րդ ենք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը
«Կարևոր է նաև այն, որ ԵԱՏՄ տարածքում ամրապնդում ենք ամենալավ բիզնես միջավայր ունեցող երկրի դիրքը։ Չենք գոհանում արդյունքներով, դեռ շատ բան կա լավացնելու բիզնես անելու համար, ինչը խոստացել ենք կառավարության նոր ծրագրով»,- գրել է նախարարը: