Օգոստոսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Հնդկաստանի ազգային խորհրդի մշակութային կապերի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Վինայ Սահասրաբուդհենի, ՀՀ-ում և Վրաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի ու Հայ-հնդկական բարեկամության ՀԿ նախագահ Ռանանջայ Անանդի հետ այցելել է Հայաստանում եզդիների Ակնալճի հոգևոր կենտրոն:
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել եզդի ժողովրդի 2014-ի ցեղասպանության հուշակոթողին, ինչպես նաև 1915-ի Օսմանյան կայսրությունում հայերի ու եզդիների ցեղասպանությունը հավերժացնող հուշաքարին: Նրանք այցելել են եզդիական տաճար, հայ-եզդիական բարեկամության հուշահամալիր, ծանոթացել հերոսների պատմություններին: Նրանց են ներկայացվել Հայաստանում եզդիական համայնքի ձեռքբերումները, քննարկվել են մշակույթի պահպանման ու զարգացման լայն հնարավորությունները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել եզդի ժողովրդի ցեղասպանության հարցը բարձրացնել նաև Հնդկաստանի խորհրդարանում: