• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան. Մեծ բանավեճ ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան.... 21:59
Չքաղաքականացնե՜լ. Գագիկ Սուրենյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Գագիկ Սուրենյանի հետ 17:35
Այլ հայացք Նախիջևանի ինքնավարությանը Այլ հայացք Նախիջևանի ինքնավարությանը 15:02
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 4 մեդալ
Հասարակություն
15:5609 Օգս, 2021

Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 4 մեդալ

Տոկիոյում կայացած 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի 17 մարզիկներից 4-ը վերադարձան մեդալներով: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեցին արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալ:

Հայ օլիմպիականներից առաջինը պատվո հարթակին կանգնեց մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը Տոկիոյում ելույթ ունեցավ հենացատկ և նժույգթափեր վարժություններում: Հենացատկի որակավորման փուլը հաղթահարելով 14.866 միավորով՝ Դավթյանը եզրափակչում վաստակեց 14.733 միավոր (առաջին ցատկ՝ 14.800 միավոր, երկրորդ՝ 14.666)՝ այդպիսով արժանանալով բրոնզե մեդալի։ Ուշագրավ է, որ Հայաստանն Օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցումներում վերջին անգամ մրցանակակիր էր ունեցել 41 տարի առաջ. 1980 թվականին Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերում չեմպիոն էր դարձել Էդուարդ Ազարյանը՝ լեգենդար Ալբերտ Ազարյանի որդին: Նժույգթափեր վարժության որակավորման փուլում Դավթյանը կարիերայի լավագույն արդյունքը գրանցեց՝ ստանալով 14.566 միավոր (Եվրոպայի առաջնությունում նա չեմպիոն էր դարձել 14.266 միավորով), ինչը, սակայն, բավարար չէր եզրափակիչ դուրս գալու համար։

Հաջորդիվ արծաթե մեդալ նվաճեցին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ)։ Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում 1:5 հաշվով զիջեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Մուսա Եվլոևին: Փորձառու ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել էր Ուզուր Ջուզուպբեկովին (Ղրղզստան), ապա 5:1 հաշվով առավելության էր հասել ֆինն Արվի Սավոլայնենի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պարտության էր մատնել իրանցի Սարավի Մոհամադհադիին՝ 4:1:

Ծանրամարտի 109 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանն արծաթե մեդալ նվաճեց երկամարտի 423 կգ արդյունքով (195 կգ + 228 կգ): Պոկում վարժությունում նա հաջողությամբ կատարեց 2 մոտեցում՝ բարձրացնելով 190 կգ և 195 կգ: Հատկանշական է, որ երկրորդ ցուցանիշն այս վարժության համար օլիմպիական ռեկորդ է: Հրում վարժությունում Մարտիրոսյանը անհաջող հանդես եկավ՝ հրելով միայն 228 կգ կշռող ծանրաձողը: Այս քաշային կարգում երկամարտի 430 կգ (193 կգ + 237 կգ) արդյունքով չեմպիոն է դարձավ ուզբեկ Ակբար Դյուրաևը։

Տոկիոյում Հայաստանի վերջին մեդալակիրը բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն էր։ 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Բաչկովը պարտվեց ամերիկացի Քեյշոն Դևիսին՝ այդպիսով արժանանալով բրոնզե մեդալի: Եվրոպայի կրկնակի չեմպիոնը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել էր Ռայան Ալստոնին (Անտիգուա և Բարբուդա), 1/8 եզրափակչում պարտության էր մատնել ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևին, իսկ քառորդ եզրափակչում՝ ուզբեկ Էլնուր Աբդուրաիմովին:

Ընդհանուր առմամբ, հայ մարզիկները Տոկիոյում մեդալների համար պայքարեցին 8 մարզաձևում: Մեր մյուս օլիմպիակաները գրանցել են հետևյալ արդյունքները.

Ըմբշամարտ

Հայաստանի 17 օլիմպիականներից 6-ը ըմբիշ էին, որոնցից մեդալակիր դարձավ միայն Արթուր Ալեքսանյանը: Հունահռոմեական ոճի ըմբիշներից Կարապետ Չալյանը (77 կգ) պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում, իսկ Կարեն Ասլանյանը (67 կգ) և Արմեն Մելիքյանը (60 կգ) պայքարից դուրս մնացին քառորդ եզրափակիչ փուլից։ Ազատոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) պարտվեցին մեկնարկում՝ զիջելով համապատասխանաբար Էրդենեբատ Բեկբայարին (Մոնղոլիա) և Հաջիմուրադ Ռաշիդովին (Ռուսաստանի Օլիմպիական կոմիտե)։

Բռնցքամարտ

Բացի Հովհաննես Բաչկովից՝ բռնցքամարտի մրցումներում Հայաստանն ուներ ևս երկու ներկայացուցիչ: Նրանցից Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) մեկնարկային մենամարտում պարտվեց Ջալալ Յաֆային (Մեծ Բրիտանիա), իսկ Արման Դարչինյանը (75 կգ), պայքարը սկսելով 1/8 եզրափակչից, հաղթեց սլովակ Անդրեյ Շեմեզին, ապա քառորդ եզրափակչում պարտվեց ֆիլիպինցի Էմիլ Մարսիալին և զրկվեց մեդալ նվաճելու հնարավորությունից:

Լող

32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնում էր 2 լողորդ՝ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը։ Արթուր Բարսեղյանը հանդես եկավ 100 մետր և 50 մետր ազատ ոճերում: 50 մետր ազատ ոճի որակավորման փուլի 5-րդ մրցահերթում Բարսեղյանը 23.14 վայրկյան արդյունքով զբաղեցրեց 3-րդ, իսկ ընդհանուր 73 լողորդների պայքարում՝ 43-րդ տեղը, իսկ 100 մետր ազատ ոճի 4-րդ լողահերթում նա 49.78 վայրկյան արդյունքով 2-րդն էր, ընդհանուր պայքարում՝ 38-րդը: Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճի 2-րդ լողահերթում գրանցեց 59.18 վայրկյան արդյունք և ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 45-րդը տեղը։ Որակավորման փուլի արգելքը հաղթահարում են 1-16-րդ տեղերը զբաղեցրած լողորդները:

Հրաձգություն

Էլմիրա Կարապետյանը 10 մ ատրճանակ մրցաձևում զբաղեցրեց 18-րդ տեղը և չհաղթահարեց որակավորման փուլը:

Ձյուդո

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) մեկնարկում՝ 1/16 եզրափակչում, պարտվեց Ժանսայ Սմագուլովին (Ղազախստան) և դուրս մնաց մեդալային պայքարից:

Ծանրամարտ

Ծանրամարտի կանանց 59 կգ քաշային կարգում Իզաբելլա Յայլյանը երկամարտի 205 կգ արդյունքով (95 կգ + 110 կգ) զբաղեցրեց 7-րդ տեղը:

Աթլետիկա

Եռացատկորդ Լևոն Աղասյանը B խմբում 16.42 մետր արդյունքով զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը և դուրս մնաց մեդալային պայքարից:

Ընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանը զբաղեցրեց 69-րդ հորիզոնականը: Առաջատարն ԱՄՆ-ն է, որի մարզիկները նվաճել են 113 մեդալ (39 ոսկե, 41 արծաթե և 33 բրոնզե):

Հավելենք, որ օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը Տոկիոյում կայանալու են արդեն Պարալիմպիկ խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է պարաթլետ Ստասիկ Նազարյանը:

Դիտումների քանակ314
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Իրանը հնարավոր է համարել մինչև 60 տոկոս հարստացված ուրանից հրաժարվելը՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց 18:4109 Փտր, 2026
  • Մեր երկու երկրների գործընկերության առումով սա հիրավի շրջադարձային պահ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Վենսի այցի մասին 18:3409 Փտր, 2026
  • Հայաստանը բարձր մակարդակով է իրականացրել տեղահանվածների ընդունման և ինտեգրման գործընթացը. ՄԱԿ-ի հանձնակատարի ներկայացուցիչ 18:2809 Փտր, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու 3 տների տանիքներում բռնկված հրդեհը 18:2409 Փտր, 2026
  • Համայնքային ոստիկանները բացահայտել են շնամարտ կազմակերպելու դեպքեր 18:1809 Փտր, 2026
  • Առանձնազրույց ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ. վարչապետ 18:1309 Փտր, 2026
  • Ողջունում եմ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսին Երևանում. Փաշինյան 18:0509 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը նախագահի նստավայրում դիմավորել է Ջեյ Դի Վենսին 17:5809 Փտր, 2026
  • ՔՊ խմբակցությունը ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնում կառաջադրի Մարտին Գալստյանի թեկնածությունը 17:5209 Փտր, 2026
  • Շաբաթվա ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5683 խախտում, մարզերում՝ 14514 17:3609 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանեց Հայաստանի Հանրապետություն | ՈՒՂԻՂ 17:2609 Փտր, 2026
  • Azdararir.am հարթակի միջոցով 2025-ին ստացվել է 600 ազդարարում, նախաձեռնվել է 26 քրեական վարույթ 17:2109 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | Ալիջանի սահմանային անցակետի բացման նախապատրաստական աշխատանքներն արագացել են 17:0009 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահը ժամանեց Հայաստան 16:5809 Փտր, 2026
  • ԱՄՆ ՊՆ-ն դադարեցնում է գիտական համագործակցությունը Հարվարդի համալսարանի հետ 16:5409 Փտր, 2026
  • Կասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի 1 աշտարակի գործունեությունը. ՇՎՏՄ 16:4509 Փտր, 2026
  • Այսօր՝ ժամը 17։00–21։00-ն, մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում կանգառ չի նախատեսվում 16:2509 Փտր, 2026
  • Ձյուն և մառախուղ. ինչ իրավիճակ է ճանապարհներին 16:2209 Փտր, 2026
  • Հայ ըմբիշները 26 մեդալ են նվաճել Էստոնիայում անցկացված միջազգային մրցաշարում 16:1209 Փտր, 2026
  • ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց 16:0009 Փտր, 2026
  • Երևան-Գյումրի ավտոճանապարհին 8 մեքենա է բախվել. կա տուժած 15:5209 Փտր, 2026
  • Վրաստանը մտադիր է ամրապնդել երկրի տարանցիկ դերակատարումը 15:4409 Փտր, 2026
  • Ձմեռային օլիմպիական խաղեր. Հայաստանի առաջին ներկայացուցիչները սկսել են պայքարը 15:3609 Փտր, 2026
  • Հրդեհ Ալափարսի անասնագոմերից մեկում. այրվել են անասնակեր, 30 մեղվի փեթակ 15:2809 Փտր, 2026
  • ՌԴ-ն հարձակվել է Ուկրաինայի վրա՝ 11 «Իսկանդեր-Մ» հրթիռով և գրեթե 150 անօդաչու թռչող սարքով. Ուկրաինայի ՌՕՈՒ 15:2509 Փտր, 2026
  • Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ 15:2109 Փտր, 2026
  • Հայաստանը նախատեսում է տարեկան 2 և ավելի համաշխարհային աստղերի հրավիրել. Գևորգ Պապոյան 15:1209 Փտր, 2026
  • Գեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք և մեծ քանակությամբ թմրանյութ 15:0309 Փտր, 2026
  • Լուրեր 15:00 | Ինչի կարող է հանգեցնել հարկերից խուսափելը․ վարչապետը ներկայացրել է կոնկրետ դեպք 15:0009 Փտր, 2026
  • Սուր շնչառական վարակների հիվանդացությունը Հայաստանում նվազել է 14:5209 Փտր, 2026
  • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն 14:4009 Փտր, 2026
  • Իրանում չորս քաղաքական գործիչ է ձերբակալվել հեղաշրջման փորձի կասկածանքով 14:2909 Փտր, 2026
  • «Իմվբամ» ընկերությունը 2025-ին 20 մլրդ 594 մլն դրամի հարկ է վճարել 14:1509 Փտր, 2026
  • Ճապոնիայում իշխող կուսակցությունը պատմական հաղթանակ է տարել խորհրդարանի ընտրությունում 14:0309 Փտր, 2026
  • Փրկարար ծառայությունում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն. տրվել են հանձնարարականներ 13:4809 Փտր, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և չորս ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր 13:3409 Փտր, 2026
  • Սուրեն Պապիկյանը կներկայացնի սահմանին վերջին 3 տարիների ընթացքում կատարված ամրաշինական աշխատանքները 13:3209 Փտր, 2026
  • Սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 13:2309 Փտր, 2026
  • Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել զբոսաշրջության ներուժը զարգացնելուն ուղղված համաձայնագրին 13:0909 Փտր, 2026
  • Պատմություն այն մասին, թե ինչպես պետք չէր վարվել. Փաշինյան 13:0509 Փտր, 2026
  • Լուրեր 13։00 | Անկանխիկ վճարումներ ամբողջ Հայաստանում․ ինչ պետք է իմանան կենսաթոշակառուները 13:0009 Փտր, 2026
  • Իսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Իրանին ինքնուրույն հարված հասցնելու հնարավորության մասին. JP 12:5209 Փտր, 2026
  • Եվրամիությունում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան մեկ երրորդով կրճատվել է․ Արման Եղոյան 12:3009 Փտր, 2026
  • Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար 12:1909 Փտր, 2026
  • Ռուսաստանը շրջանցում է Starlink-ի անջատումը՝ ԱԹՍ-ների կառավարման համար 12:0509 Փտր, 2026
  • Գրանցվել է 530 դեպք, որից 145-ը՝ արտակարգ. ՓԾ-ն ամփոփել է անցած շաբաթը 11:5309 Փտր, 2026
  • Հայաստանի նախաձեռնած հեմոֆիլիայի վերաբերյալ գլոբալ բանաձևը միաձայն ընդունվել է ԱՀԿ գործադիր խորհրդի նիստում 11:4009 Փտր, 2026
  • Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով 11:2809 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան 11:1709 Փտր, 2026
  • Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ 11:0309 Փտր, 2026
  • ԿԸՀ արտահերթ նիստ՝ ԱԺ ընտրությունների հիմնական գործողությունների ժամանակացույցի հաստատման օրակարգով 10:5709 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզում 10:1209 Փտր, 2026
  • Լուրեր 10:00 | Կապանի օդանավակայանը միջազգային դարձնելուն ուղղված քայլեր են ձեռնարկվում | 09.02.2026 10:0209 Փտր, 2026
  • Ջերմուկ-Սիսիան խաչմերուկը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 09:1309 Փտր, 2026
  • Քրիստիան Պալուսալուի անվան հուշամրցաշարում Հայաստանի ըմբշամարտի հավաքականները զբաղեցրել են առաջին տեղերը 08:4009 Փտր, 2026
  • Երևանում և մարզերում լույս չի լինի․ հասցեներ 08:2709 Փտր, 2026
  • Գորիս-Շինուհայր-Հարժիս ճանապարհին բուք է․ Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար 08:0109 Փտր, 2026
  • Հրդեհ Համլետավան գյուղի տներից մեկում 00:2309 Փտր, 2026
  • Հրդեհ Քասախի տներից մեկում․ տուժածներ չկան 00:0109 Փտր, 2026
  • Մինչև 2030թ. աշխարհում միլիոնավոր ուսուցիչների կարիք կլինի. ԿԳՄՍՆ-ն ՀՀ մասով լուրջ վտանգ չի տեսնում 22:5108 Փտր, 2026
  • Հանգստյան օրվա ավարտին ոչ պաշտոնապես մի բան ասեմ. Ռոմանոս Պետրոսյան 22:4808 Փտր, 2026
  • Հայաստանի միջազգային օդանավակայանները պատրաստվում են ուղևորահոսքի շեշտակի աճին 22:4108 Փտր, 2026
  • Պետական աջակցության և հոգատար մասնագետների աշխատանքի շնորհիվ մեր երեխաների կյանքի որակը փոխվում է. Ավանեսյան 22:2308 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան. Մեծ բանավեճ 21:5708 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահը Հայաստան-Ադրբեջան գալիս է հստակ օրակարգով և ձեռնունայն չի հեռանա. փորձագետներ 21:4008 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Վենսի այցի օրակարգում՝ TRIPP ուղուց մինչև միջուկային գործակցություն. փորձագետներ 21:0008 Փտր, 2026
  • «Մարդիկ ամենից շատ ստում են 3 դեպքում». Սամվել Կարապետյանի ուժի խոստումների «թացն ու չորը» 20:5708 Փտր, 2026
  • Բալթիկ ծովի ջրի մակարդակը նվազել է պատմականորեն նվազագույն արժեքի. Լևոն Ազիզյան 20:4608 Փտր, 2026
  • Պետական քաղաքականությունը միտված է ստեղծել կայուն և բարձրարժեք զբոսաշրջային ոլորտ. Պապոյան 20:2108 Փտր, 2026
  • Աշխատանքը՝ Հայաստանում. մեկնարկում է իԳործ ծրագիրը | Հարցազրույց Աննա Մհերյանի հետ 20:1008 Փտր, 2026
  • Շատ գեղեցիկ և շատ տպավորիչ է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Մանկական արվեստի թանգարանից 19:4508 Փտր, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 08.02.2026 19:0708 Փտր, 2026
  • Նոյեմբերյանում նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը. ԿԳՄՍ նախարար 18:4608 Փտր, 2026
  • Երևան, Սայաթ-Նովայի փողոց. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:4108 Փտր, 2026
  • Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են. ԱՍՀՆ խոսնակ 17:4808 Փտր, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 17:1908 Փտր, 2026
  • Սուրբ և անմահ պատարագ՝ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:1008 Փտր, 2026
  • Բայրամովը և Ֆիդանը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ 16:5208 Փտր, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն 13:4908 Փտր, 2026
  • Այս պայմաններում են ՀԷՑ-ի մասնագետները Սեմյոնովկայի լեռներում վերացնում օդային գծի վթարային անջատումը. Ռոմանոս Պետրոսյան 13:3608 Փտր, 2026
  • Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական նոր խորհրդի նիստը 12:3608 Փտր, 2026
  • Աղ-ավազով մշակման աշխատանքներ՝ Երևան-Գյումրի ճանապարհին 12:2708 Փտր, 2026
  • Մեր ժամանակների հերոսը. Մարիամ Անտոնյան 12:1508 Փտր, 2026
  • Դիլիջանում գործարկվելու է էլեկտրական շչակ 11:2808 Փտր, 2026
  • Կոչ ենք անում հանրությանը չտրվել չհաստատված տեղեկատվության և հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին. ԱՆ 11:1408 Փտր, 2026
  • Փետրվարին կավարտեմ Հայոց պատմության հատոր երրորդի առաջին գիրքը, իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ 11:0408 Փտր, 2026
  • Տնտեսական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Հելբերգը կժամանի Հայաստան և Ադրբեջան 10:5408 Փտր, 2026
  • Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ 10:3308 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 10:1808 Փտր, 2026
  • Ջերմուկի խաչմերուկից Կապան ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով բեռնատարների համար 10:1608 Փտր, 2026
  • Ձյան մաքրման աշխատանքներ՝ Արթիկի տարածաշրջանի ճանապարհներին 09:0808 Փտր, 2026
  • Կոբախիձեն՝ ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության վերականգնման հնարավորության մասին 00:5408 Փտր, 2026
  • Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ 00:4508 Փտր, 2026
  • ՀՀ և Կամբոջայի ԱԳՆ-ները քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները 00:2308 Փտր, 2026
  • Տեղի է ունեցել TEDx Little Armenia առաջին միջոցառումը 00:0308 Փտր, 2026
  • Բերդից հայտնաբերված բացառիկ գտածոները վերականգնվում են 23:3307 Փտր, 2026
  • Վերականգնումից հետո Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան 23:1807 Փտր, 2026
  • Վարչապետ, փոխվարչապետներ, նախարարներ. ԿԿՀ-ն ամփոփել է պաշտոնյաների բարեվարքության տարրերի ստուգումը 23:0007 Փտր, 2026
  • Տնտեսության վիճակն ու կյանքի որակը Հայաստանում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4007 Փտր, 2026
  • Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետին են ներկայացվել ՀՀ-ի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները 22:2107 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015