• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ադրբեջանը Ռուսաստանին կոչ է արել քաղաքական քննարկումներում չօգտագործել Ղարաբաղի թեման. «Հարևաններ» Ադրբեջանը Ռուսաստանին կոչ է... 20:18
Օրը՝ 60 վայրկյանում | 06.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.04.2026 20:40
Համակարգված բռնությո՞ւն, թե՞ պատահական ագրեսիա. Մեծ բանավեճ Համակարգված բռնությո՞ւն, թե՞ պատահական... 22:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 4 մեդալ
Հասարակություն
15:5609 Օգս, 2021

Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 4 մեդալ

Տոկիոյում կայացած 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի 17 մարզիկներից 4-ը վերադարձան մեդալներով: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեցին արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալ:

Հայ օլիմպիականներից առաջինը պատվո հարթակին կանգնեց մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը Տոկիոյում ելույթ ունեցավ հենացատկ և նժույգթափեր վարժություններում: Հենացատկի որակավորման փուլը հաղթահարելով 14.866 միավորով՝ Դավթյանը եզրափակչում վաստակեց 14.733 միավոր (առաջին ցատկ՝ 14.800 միավոր, երկրորդ՝ 14.666)՝ այդպիսով արժանանալով բրոնզե մեդալի։ Ուշագրավ է, որ Հայաստանն Օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցումներում վերջին անգամ մրցանակակիր էր ունեցել 41 տարի առաջ. 1980 թվականին Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերում չեմպիոն էր դարձել Էդուարդ Ազարյանը՝ լեգենդար Ալբերտ Ազարյանի որդին: Նժույգթափեր վարժության որակավորման փուլում Դավթյանը կարիերայի լավագույն արդյունքը գրանցեց՝ ստանալով 14.566 միավոր (Եվրոպայի առաջնությունում նա չեմպիոն էր դարձել 14.266 միավորով), ինչը, սակայն, բավարար չէր եզրափակիչ դուրս գալու համար։

Հաջորդիվ արծաթե մեդալ նվաճեցին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ)։ Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում 1:5 հաշվով զիջեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Մուսա Եվլոևին: Փորձառու ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել էր Ուզուր Ջուզուպբեկովին (Ղրղզստան), ապա 5:1 հաշվով առավելության էր հասել ֆինն Արվի Սավոլայնենի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պարտության էր մատնել իրանցի Սարավի Մոհամադհադիին՝ 4:1:

Ծանրամարտի 109 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանն արծաթե մեդալ նվաճեց երկամարտի 423 կգ արդյունքով (195 կգ + 228 կգ): Պոկում վարժությունում նա հաջողությամբ կատարեց 2 մոտեցում՝ բարձրացնելով 190 կգ և 195 կգ: Հատկանշական է, որ երկրորդ ցուցանիշն այս վարժության համար օլիմպիական ռեկորդ է: Հրում վարժությունում Մարտիրոսյանը անհաջող հանդես եկավ՝ հրելով միայն 228 կգ կշռող ծանրաձողը: Այս քաշային կարգում երկամարտի 430 կգ (193 կգ + 237 կգ) արդյունքով չեմպիոն է դարձավ ուզբեկ Ակբար Դյուրաևը։

Տոկիոյում Հայաստանի վերջին մեդալակիրը բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն էր։ 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Բաչկովը պարտվեց ամերիկացի Քեյշոն Դևիսին՝ այդպիսով արժանանալով բրոնզե մեդալի: Եվրոպայի կրկնակի չեմպիոնը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել էր Ռայան Ալստոնին (Անտիգուա և Բարբուդա), 1/8 եզրափակչում պարտության էր մատնել ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևին, իսկ քառորդ եզրափակչում՝ ուզբեկ Էլնուր Աբդուրաիմովին:

Ընդհանուր առմամբ, հայ մարզիկները Տոկիոյում մեդալների համար պայքարեցին 8 մարզաձևում: Մեր մյուս օլիմպիակաները գրանցել են հետևյալ արդյունքները.

Ըմբշամարտ

Հայաստանի 17 օլիմպիականներից 6-ը ըմբիշ էին, որոնցից մեդալակիր դարձավ միայն Արթուր Ալեքսանյանը: Հունահռոմեական ոճի ըմբիշներից Կարապետ Չալյանը (77 կգ) պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում, իսկ Կարեն Ասլանյանը (67 կգ) և Արմեն Մելիքյանը (60 կգ) պայքարից դուրս մնացին քառորդ եզրափակիչ փուլից։ Ազատոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) պարտվեցին մեկնարկում՝ զիջելով համապատասխանաբար Էրդենեբատ Բեկբայարին (Մոնղոլիա) և Հաջիմուրադ Ռաշիդովին (Ռուսաստանի Օլիմպիական կոմիտե)։

Բռնցքամարտ

Բացի Հովհաննես Բաչկովից՝ բռնցքամարտի մրցումներում Հայաստանն ուներ ևս երկու ներկայացուցիչ: Նրանցից Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) մեկնարկային մենամարտում պարտվեց Ջալալ Յաֆային (Մեծ Բրիտանիա), իսկ Արման Դարչինյանը (75 կգ), պայքարը սկսելով 1/8 եզրափակչից, հաղթեց սլովակ Անդրեյ Շեմեզին, ապա քառորդ եզրափակչում պարտվեց ֆիլիպինցի Էմիլ Մարսիալին և զրկվեց մեդալ նվաճելու հնարավորությունից:

Լող

32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնում էր 2 լողորդ՝ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը։ Արթուր Բարսեղյանը հանդես եկավ 100 մետր և 50 մետր ազատ ոճերում: 50 մետր ազատ ոճի որակավորման փուլի 5-րդ մրցահերթում Բարսեղյանը 23.14 վայրկյան արդյունքով զբաղեցրեց 3-րդ, իսկ ընդհանուր 73 լողորդների պայքարում՝ 43-րդ տեղը, իսկ 100 մետր ազատ ոճի 4-րդ լողահերթում նա 49.78 վայրկյան արդյունքով 2-րդն էր, ընդհանուր պայքարում՝ 38-րդը: Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճի 2-րդ լողահերթում գրանցեց 59.18 վայրկյան արդյունք և ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 45-րդը տեղը։ Որակավորման փուլի արգելքը հաղթահարում են 1-16-րդ տեղերը զբաղեցրած լողորդները:

Հրաձգություն

Էլմիրա Կարապետյանը 10 մ ատրճանակ մրցաձևում զբաղեցրեց 18-րդ տեղը և չհաղթահարեց որակավորման փուլը:

Ձյուդո

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) մեկնարկում՝ 1/16 եզրափակչում, պարտվեց Ժանսայ Սմագուլովին (Ղազախստան) և դուրս մնաց մեդալային պայքարից:

Ծանրամարտ

Ծանրամարտի կանանց 59 կգ քաշային կարգում Իզաբելլա Յայլյանը երկամարտի 205 կգ արդյունքով (95 կգ + 110 կգ) զբաղեցրեց 7-րդ տեղը:

Աթլետիկա

Եռացատկորդ Լևոն Աղասյանը B խմբում 16.42 մետր արդյունքով զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը և դուրս մնաց մեդալային պայքարից:

Ընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանը զբաղեցրեց 69-րդ հորիզոնականը: Առաջատարն ԱՄՆ-ն է, որի մարզիկները նվաճել են 113 մեդալ (39 ոսկե, 41 արծաթե և 33 բրոնզե):

Հավելենք, որ օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը Տոկիոյում կայանալու են արդեն Պարալիմպիկ խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է պարաթլետ Ստասիկ Նազարյանը:

Դիտումների քանակ318
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ընտրական օրենսգրքում այս կարգավորումը ինքնին լավն է, բայց քանի որ ժամկետները խնդրահարույց են, ո՛չ քննադատում ենք, ո՛չ էլ ողջունում. Դանիել Իոաննիսյան 15:4007 Ապր, 2026
  • «Արտեմիս II» առաքելության տիեզերագնացները պտույտ են կատարել Լուսնի շուրջ և արդեն վերադառնում են Երկիր 15:3207 Ապր, 2026
  • Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ 15:2407 Ապր, 2026
  • Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի 15:2307 Ապր, 2026
  • Չի կարող ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ուժեղ քյաբաբ Ստյոպի մոտ» դաշինք. Վահագն Ալեքսանյան 15:1407 Ապր, 2026
  • Փորձում ենք նվազեցնել հնարավոր բոլոր ռիսկերը և վերահսկողական մեխանիզմներ ներդնել. ԲՏԱ նախարար 15:0807 Ապր, 2026
  • Թուրքիայում նախագահի արտահերթ ընտրության անցկացում օրակարգում չկա. Էրդողան 15:0407 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | Ձեր խորհրդարանական գործունեության մայրամուտն ենք տեսնում. Կոնջորյանը՝ ընդդիմությանը 15:0007 Ապր, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 13 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 14:5607 Ապր, 2026
  • Դանիել Իոաննիսյանի ճեպազրույցը 14:4707 Ապր, 2026
  • Կիևը Մոսկվային է փոխանցել էներգետիկ հրադադարի առաջարկ. Զելենսկի 14:4407 Ապր, 2026
  • Բուժաշխատողները ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան՝ հիմնվելով ծանրաբեռնվածության և որակի վրա. Լենա Նանուշյան 14:4007 Ապր, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր 14:3707 Ապր, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը 14:3607 Ապր, 2026
  • Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները 14:3507 Ապր, 2026
  • ԱՍՀ նախարարը և Կատարի դեսպանը քննարկել են համագործակցության հարցեր 14:3107 Ապր, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 14:3007 Ապր, 2026
  • Կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար 14:1807 Ապր, 2026
  • «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում առաջարկում ենք մի շարք փոփոխություններ իրականացնել. Նանուշյան 14:0407 Ապր, 2026
  • 25 մլն դոլարից ավելի ներդրում սպասում է այս կարգավորմանը. Վարդանյանը՝ ջերմատնային տնտեսություն կառուցելու տուրքը նվազեցնելու մասին 13:5907 Ապր, 2026
  • Ռեկորդային ցուցանիշ. Պապոյանը՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների աճի մասին 13:4907 Ապր, 2026
  • Պատերազմը դադարեցնելու՝ Իսլամաբադի ջանքերը հասել են կրիտիկական ու զգայուն փուլի. Պակիստանում Իրանի դեսպան 13:3807 Ապր, 2026
  • Հյուսիս-արևմուտքից ցուրտ հոսանքներ են ներխուժում, որոշ շրջաններում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50 սմ-ով 13:2407 Ապր, 2026
  • Թույլ չենք տա ձեզ օգտագործել ժողովրդավարության գործիքները ժողովրդավարության դեմ պայքարելու համար. Ջուլհակյանը՝ ընդդիմադիրներին 13:2207 Ապր, 2026
  • Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին 13:2107 Ապր, 2026
  • Ընտրական օրենսգիրքը լավարկում ենք հանուն նրա, որ ժողովրդավարությունը կախված չլինի մեկ անձից. Սոնա Ղազարյան 13:1907 Ապր, 2026
  • Անցել ենք համամասնական ընտրակարգի, որն իր էությամբ շարունակել է մնալ մեծամասնական. Ջուլհակյան 13:1107 Ապր, 2026
  • Ձեր ակտիվ մասնակցությունը պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կարևոր ներդրում են մեր երկրի կայուն զարգացման գործում. ՊԵԿ նախագահի ուղերձը կանանց 13:0907 Ապր, 2026
  • Պետք է հասկանանք՝ ինչ տեղ ունեն մեզանում այն կուսակցությունները, որոնք կաշառքի միջոցով փորձում են ազդել ընտրությունների վրա. Ջուլհակյան 13:0307 Ապր, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 13:0007 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Սահմանամերձում բնակապահովման ծրագիրը վերաբացվել է․ նոր պայմաններ և քվոտաներ 13:0007 Ապր, 2026
  • Ինչ տեխնիկական վրիպակի շտկում է ենթադրում ԸՕ-ում փոփոխություն առաջարկող նախագիծը. Ջուլհակյանը պարզաբանում է 12:5107 Ապր, 2026
  • Թուրքիայի հետ համատեղ աշխատանքն Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ և լոգիստիկ անվտանգություն. Զելենսկի 12:4507 Ապր, 2026
  • Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 12:3907 Ապր, 2026
  • Քննիչի գործունեության վերաբերյալ վնասակար տեղեկություններ հրապարակելու և խուլիգանության մեջ մեղադրվող անձի գործը ուղարկվել է դատարան 12:3107 Ապր, 2026
  • Պեռաշկին ավելի լուրջ քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանում, քան դուք. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին 12:2507 Ապր, 2026
  • ՑԱՀԱԼ-ը հարվածել է Շիրազի նավթաքիմիական համալիրին 12:1907 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:1607 Ապր, 2026
  • Ձեր դարդը թողած, գնացել 8 երկրի քաղաքացու դարդն եք լացում, դուք ձեր դարդը լացեք. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը 12:0807 Ապր, 2026
  • ԱԺ արտահերթ նիստին հրատապության կարգով կքննվի 4 նախագիծ. մեկը վերաբերում է Ընտրական օրենսգրքին 12:0307 Ապր, 2026
  • Ա մեծատառ, ու փոքրատառ, առաջարկ «ուժեղներին». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 11:5507 Ապր, 2026
  • Իրանում այլևս չեն լինի կամուրջներ և էլեկտրակայաններ. Թրամփ 11:3907 Ապր, 2026
  • Լուսինե Աքմաքչյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը 11:2107 Ապր, 2026
  • ԱԱՏՄ թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2026-ի առաջին եռամսյակում ստացվել է 2207 զանգ 11:0807 Ապր, 2026
  • ԱԺ արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 11:0007 Ապր, 2026
  • Մեր ինքնության մեջ մայրական կերպարը առանձնահատուկ տեղ ունի. նախագահի շնորհավորական ուղերձը 10:3907 Ապր, 2026
  • Համատեղ ջանքերով հնարավոր է հաղթահարել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները. ՄԻՊ-ն այցելել է Զարթոնք բնակավայրի կրթական հաստատություններ 10:2907 Ապր, 2026
  • Ոստիկանության գվարդիայի շրջիկ կարգախմբերի աշխատանքը դրական արդյունքներ է տալիս. ՆԳՆ 10:2907 Ապր, 2026
  • Լոռի բերդ քաղաքատեղիի պարիսպները, բաղնիքները, միջնաբերդի եկեղեցին ամրակայված և վերականգնված են․ վարչապետ 10:1307 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Ճիշտ չեն 44-օրյա պատերազմի ժամանակ զենք չունենալու մասին պնդումները. մասնագետներ 10:0007 Ապր, 2026
  • Վիճաբանության ընթացքում ծանր մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել է 09:5107 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ 09:2507 Ապր, 2026
  • Քասախում այրվել են «Ford» մակնիշի ավտոմեքենա և երկու աղբաման 09:1007 Ապր, 2026
  • Վերսկսվում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի հայտերի ընդունումը 2026–27 ուստարվա համար․ ինչպես դիմել 09:0007 Ապր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:5007 Ապր, 2026
  • Գազամատակարարման դադարեցում՝ Վանաձորում և Ծաղկահովիտ բնակավայրում 08:4007 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:2007 Ապր, 2026
  • Երևան-Աբովյան ճանապարհին ավտոմեքենան բախվել է գովազդի սյանը․ կան տուժածներ 08:1007 Ապր, 2026
  • 2026-ի մեր առաջին հեծանվային զբոսանքը Երևանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:0007 Ապր, 2026
  • «Երևանի Գարեջուր» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 677 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:5407 Ապր, 2026
  • Մանուշյանական հրատարակությունների ցուցադրություն 00:4207 Ապր, 2026
  • Ակտիվ կենսակերպ՝ առողջ կյանք. ինչպե՞ս ճիշտ մարզվել 00:3307 Ապր, 2026
  • Տուն կառուցելու վերաբացված ծրագրին արդեն 300-ից ավելի ընտանիք է դիմել. քվոտան 1 420 է 00:2107 Ապր, 2026
  • Գումարով բանակից ազատելու վերաբերյալ նախագիծը մերժվեց. իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ դեմ էին 00:0207 Ապր, 2026
  • Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան 23:5206 Ապր, 2026
  • Թեհրանը մերժել է ժամանակավոր հրադադարի առաջարկը 23:4506 Ապր, 2026
  • Բանակում ծառայելը պատիվ է և կյանքի մեծ դպրոց, որը այլ բանով չի փոխարինվի․ Անահիտ Ավանեսյան 23:3006 Ապր, 2026
  • Թմբուկների առցանց դասի ժամ․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 23:2006 Ապր, 2026
  • Հրդեհ Թաիրով բնակավայրում 23:0506 Ապր, 2026
  • Փորձառու և սկսնակ 60 ստեղծագործողի աշխատանք՝ «Էստամպ 2026»-ում 22:5706 Ապր, 2026
  • Ապրիլի 7-ի եղանակային կանխատեսումները 22:4506 Ապր, 2026
  • ՀԷՑ-ը կսուբսիդավորի 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ամսական ծախսերը․ Պետրոսյան 22:3806 Ապր, 2026
  • ՀՀ ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին 22:2306 Ապր, 2026
  • Սպորտի ինստիտուցիոնալացման լուրջ քայլեր են արվում. վարչապետը պարգևատրել է լավագույն մարզիկներին 22:0906 Ապր, 2026
  • Ամսաբողկի մշակություն՝ Դարակերտում 21:5706 Ապր, 2026
  • Սպորտի միջազգային օրվա առթիվ Ժաննա Անդրեասյանն այցելել է սեղանի թենիսի վաստակաշատ ներկայացուցիչ Գոհար Խանզրատյանին 21:4206 Ապր, 2026
  • «Կեղծ և մոլորեցնող պնդումներ է արել»․ Մխիթար Հայրապետյանի բանավեճի առաջարկը Նարեկ Կարապետյանին 21:3006 Ապր, 2026
  • Փորձում ենք ավելի ու ավելի մեծ աջակցություն ցուցաբերել մեր սպորտին․ Նիկոլ Փաշինյան՝ «Սպորտի ոլորտում տարվա լավագույնները 2025»-ի պարգևատրման արարողությանը 21:2206 Ապր, 2026
  • Սրբուհի Գալյանը հանդիպել է ֆրանսիական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ 21:0806 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Հիմա հերթը արդեն լուրջ ծրագրերինն է. վարչապետը՝ սպորտի ոլորտում անելիքների մասին 21:0006 Ապր, 2026
  • Ապրիլ 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5806 Ապր, 2026
  • Ջրային կոմիտեի նախագահը Ֆիլիպիններում Պարենային համակարգերի ֆորումին անդրադարձել է ոլորտում ՀՀ որդեգրած քաղաքականությանը 20:5306 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.04.2026 20:4006 Ապր, 2026
  • Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը. IRNA 20:3106 Ապր, 2026
  • Ուկրաինան հայտարարել է ռուսական «Ադմիրալ Մակարով» ֆրեգատի ոչնչացման մասին 20:2406 Ապր, 2026
  • Կանխվել է ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը 20:1806 Ապր, 2026
  • Պլաստիկ վիրահատության անցանկալի հետևանքները. ինչպե՞ս խուսափել 20:1206 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածել են իրանական նավթաքիմիական օբյեկտներին 20:0706 Ապր, 2026
  • Շինաշխատանքներ «Մերիդիան»-ում՝ COP17-ին ընդառաջ 20:0206 Ապր, 2026
  • Հունգարիայի ԱԳ նախարարը հայտարարել է «Թուրքական հոսք» գազատարի անվտանգության ուժեղացման մասին 19:5606 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 6. 2026 19:4606 Ապր, 2026
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել. ԲԿ տեղափոխվածի վիճակը բավարար է 19:3906 Ապր, 2026
  • Թեհրանը քննադատել է ԱԷՄԳ-ի դիրքորոշումը Բուշերի ատոմակայանին հարվածների հարցում 19:2906 Ապր, 2026
  • «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը 19:2006 Ապր, 2026
  • Պակիստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ին և Իրանին է փոխանցել հակամարտության կարգավորման ծրագիրը 19:1106 Ապր, 2026
  • Լուրեր 19:00 | Պատշաճ պատրաստ ենք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացմանը. վարչապետ 19:0006 Ապր, 2026
  • ՓԾ տնօրենը այցելել է հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն 18:5206 Ապր, 2026
  • ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում. Լուկաշենկո 18:3306 Ապր, 2026
  • Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի ընտրություններին առանձին 18:2106 Ապր, 2026
  • Սամվել Կարապետյանի ուժի աշխատաոճը մանիպուլյատիվ է. մասնագետներ 18:1506 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015