• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայ ազգային կոնգրես կուսակցության խոստումները Հայ ազգային կոնգրես կուսակցության խոստումները 20:12
Օրը՝ 60 վայրկյանում | 18.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 18.05.2026 22:45
Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության... 22:47
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Դատախազության պարզաբանումը «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահի նկատմամբ քրեական հետապնդման մասին
Հասարակություն
15:1405 Օգս, 2021

Դատախազության պարզաբանումը «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահի նկատմամբ քրեական հետապնդման մասին

Վերջին շրջանում ՀՀ-ում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մասնագիտացած միջազգային հեղինակավոր կազմակերպություններ հրապարակային հայտարարություններ են անում Հայաստանում գործող «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման անհիմն լինելու, այդկերպ ՀՀ-ում խոսքի ազատությունը սահմանափակելու կամ իրավապաշտպան գործունեությանը միջամտելու վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ հայտարարությունները հիմնված են միայն քրեական գործի հարուցման պատճառ հանդիսացող հայտարարություններից խիստ հատվածական, ընտրողաբար և մտքի ամբողջականությունը խեղաթյուրող մեջբերումներով Ս. Սուլթանյանի արած մեկնաբանությունների վրա, և նմանատիպ սուբյեկտիվ մեկնաբանությունների արդյունքում հանրության մոտ կարող է ձևավորվել թյուր կարծիք Ս. Սուլթանյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման իրավաչափության, հիմնավորվածության վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազությունը հարկ է համարում պարզաբանել հետևյալը:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ս. Սուլթանյանը, 2020 թ. մայիսին Իրաքի Հանրապետությունում գործող yezidinews.com կայքին տված և նույն թվականի հունիսի 8-ին կայքի կողմից հրապարակված հարցազրույցով կատարել է հայերի և ՀՀ-ում իրենց ուրույն ազգային ու էթնիկ ինքնությունն ունեցող, ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդիների միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ:

Մասնավորապես, Ս. Սուլթանյանը կայքին տված հարցազրույցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել այն մասին, որ ՀՀ տարածքում եզդիների իրավունքներն պաշտպանված չեն, հայերի կողմից եզդիներն ընդունվում են որպես հետամնաց ազգ, հայերը ծաղրում են եզդիներին և խտրական վերաբերմունք դրսևորում նրանց նկատմամբ, եզդիները Հայաստանում հնարավորություն չունեն սովորելու իրենց մայրենի լեզուն, ինչի պատճառով եզդիերենը մոռացվում է, հայերը եզդիներին իրենց մշակույթը զարգացնելու հնարավորություն չեն տալիս, Հայաստանում կառուցված եզդիական սրբատեղիում կրոնական ծեսեր չեն կատարվում, մշակութային միջոցառումներ չեն իրականացվում, հայերը խլում են եզդիների ունեցվածքը, բիզնեսները, տներն ու հողերը, եզդիների վիճակը գնալով վատացնում են, ասում են, որ եզդին ՀՀ-ում հող և հող ունենալու իրավունք չունի, ՀՀ-ն այս առումով ոչինչ չի ձեռնարկում եզդիների իրավունքները պաշտպանելու համար, անկախացումից ի վեր Հայաստանը եզդիներին զարգանալու հնարավորություն չի տվել, եզդիաբնակ գյուղերը հայաբնակ գյուղերի համեմատ գտնվում են անբարեկարգ վիճակում, 1990-ական թվականներին ՀՀ-ում սկսվել է շովինիստական շարժում, որի ընթացքում հայերն ասել են, թե միայն իրենք պետք է բնակվեն Հայաստանում, շատ եզդիների հայերը գնդակահարել են, շատերին՝ վտարել իրենց տներից, եզդիները տևական ժամանակ ապրել են վախի մթնոլորտում:

Սաշիկ Սուլթանյանը հարցազրույցում հայտարարել է նաև, որ պետական համակարգում եզդիներն առաջխաղացման հնարավորություն չունեն, նրանք զբաղեցնում են ստորին օղակի պաշտոններ: Բացի այդ՝ ՀՀ-ում չկա մի այնպիսի գյուղ, որտեղ հայերն ու եզդիները միասին բնակվեն, և համայնքի ղեկավարն ազգությամբ եզդի լինի, իսկ երբ 1990-ական թվականներին նմանատիպ գյուղերից մեկում մի եզդի առաջադրվել է որպես համայնքի ղեկավարի թեկնածու, նրա տան վրա կրակել են: Սաշիկ Սուլթանյանը լրատվամիջոցով հայտարարել է նաև, որ նկարագրվածի արդյունքում եզդիներն իրենց ապագան ՀՀ-ում չեն տեսնում, Հայաստանն իրենցը չեն համարում և արտագաղթում են ՀՀ-ից, գյուղերում միայն մեծահասակ եզդիներն են մնացել, իսկ 50 տարի անց ՀՀ-ում այլևս եզդիներ չեն բնակվի:

Այսինքն՝ Ս. Սուլթանյանը Հայաստանի Հանրապետությունը օտարերկրյա լրատվամիջոցով ներկայացրել է որպես քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հանրային կյանքի այլ բնագավառներում ազգային խտրականություն դրսևորող պետություն, որը, իբր, արտահայտվել է հայերի կողմից եզդիների իրավունքների և ազատությունների՝ ազգությամբ պայմանավորված կոպտագույն խախտումներով և սահմանափակումներով:

Նշված արարքները կատարելու համար Ս. Սուլթանյանին 2021 թ. մայիսի 20-ին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և օգոստոսի 2-ին քրեական գործի հետ ուղարկել դատարան՝ ըստ էության քննելու նպատակով:

Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես խոսքի ազատության սահմանափակում կամ միջամտություն իրավապաշտպան գործունեությանը:  

ՀՀ օրենսդրությամբ առերևույթ հանցագործությունը բացահայտելու նպատակով նախնական քննության ընթացքում քննչական որոշակի գործողություններ կարող են և պետք է իրականացվեն գաղտնիության պայմաններում, որի արդյունքում կարող են ձեռք բերվել ինչպես հանցագործության կատարումը հիմնավորող, այնպես էլ հերքող ապացույցներ: Իսկ նախաքննության ընթացքի, արդյունքների վերաբերյալ որևէ ֆիզիկական անձի կարող է տեղեկատվություն տրվել բացառապես այն պարագայում, եթե վերջինս տվյալ գործով ձեռք է բերել դատավարական կարգավիճակ, ինչը և արվել է Ս. Սուլթանյանի՝ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերելուց հետո: Ավելին, նրա պաշտպանների կողմից նախաքննության ընթացքում ներկայացվել են միջնորդություններ, որոնք պատշաճ կերպով քննարկվել են:

Այս իմաստով Ս. Սուլթանյանի արդար դատաքննության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները խախտված լինելու մասին պնդումները հիմնավոր չեն: Ինչպես արդեն նշվել է, քրեական գործը դատարանում է, և հանրությունը, բոլոր շահագրգիռ շրջանակները հնարավորություն ունեն բաց, հրապարակային դատաքննության միջոցով լիարժեք կարծիք կազմել մեղադրանքի հիմնավորվածության և քրեական գործի հանգամանքների մասին:

Դիտումների քանակ75
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ԱԱԾ-ում ավարտվել է ազգային թշնամանք հարուցելու դեպքով քննվող քրգործի նախաքննությունը 18:1329 Հլս, 2021 ԱԱԾ-ում ավարտվել է ազգային թշնամանք հարուցելու դեպքով քննվող քրգործի նախաքննությունը Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • «Հատ-հատ գտնելու եմ: Հանեք մասկեքը, կամավոր ներկայացեք». վարչապետը՝ իրեն սպառնացողներին 23:0018 Մայ, 2026
  • ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տարածաշրջանային զարգացումները 22:5418 Մայ, 2026
  • Երևանը մեկ համայնք է․ ընտրական տեղամասի փոփոխություն չի կատարվում․ ՆԳՆ 22:5318 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.05.2026 22:4518 Մայ, 2026
  • ՀՀ դեսպանը և Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալը քննարկել են մշակութային համագործակցության ընդլայնումը 22:3018 Մայ, 2026
  • Մայիս 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 22:1518 Մայ, 2026
  • Հարցազրույց Դանիել Իոաննիսյանի հետ 22:0518 Մայ, 2026
  • Կեղծ խաղատուն, իրական խաղադրույքներ. ՀՀ-ում գործող ասիական հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է 22:0218 Մայ, 2026
  • Մի՛ թող, որ ընտրություններին ընդառաջ փորձեն «գնել» քո ձայնը․ ՀԿԿ-ն իրազեկում է 21:5118 Մայ, 2026
  • Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումները համակարգվում են Կրեմլից. փաստաթուղթ 21:3718 Մայ, 2026
  • ՔԿ-ն ՆԳՆ-ից ստացել է Արթուր Օսիպյանի վերաբերյալ նյութերը 21:2418 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Արտահոսած փաստաթղթեր․ ինչպես են Կրեմլից համակարգում հակահայկական մեդիա օպերացիաները 21:0018 Մայ, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու ՀՀ հանձնառությունը 20:4418 Մայ, 2026
  • Հնդկաստանը հայտարարել է Ռուսաստանից նավթ գնելու իր մտադրության մասին՝ անկախ ԱՄՆ-ի թույլտվությունից 20:3118 Մայ, 2026
  • Դպրոցական սննդի ծրագրի ընդլայնումը կարևոր է պարենային անվտանգության համար. ՀՀ ԱԳ փոխնախարար 20:2418 Մայ, 2026
  • Իրանը պատրաստ է հարստացված ուրանը փոխանցել Ռուսաստանին՝ ԱՄՆ-ի փոխարեն. Al Hadath 20:1618 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն համաձայնել է բանակցությունների ընթացքում դադարեցնել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները. Tasnim 20:0618 Մայ, 2026
  • Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն 19:5518 Մայ, 2026
  • «Գլոբալ կրթություն էքսպո 2026»՝ մասնագիտական կողմնորոշման հարթակ 19:4518 Մայ, 2026
  • Լեհաստանը պատրաստվում է երկրում ԱՄՆ զորքերի կրճատմանը. Politico 19:3118 Մայ, 2026
  • Լոռու մշակութային դիմագիծը՝ իր ամբողջ հմայքով 19:2418 Մայ, 2026
  • Քաղաքացիական օրենսգրքում առաջարկվում է ներդնել հետադարձ հիփոթեքի և հետադարձ հիփոթեքի վարկային պայմանագրի ինստիտուտները 19:1318 Մայ, 2026
  • Վրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանը 19:0218 Մայ, 2026
  • Նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում․ Անահիտ Մանասյան 18:5218 Մայ, 2026
  • Ավելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում 18:4018 Մայ, 2026
  • Քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու բարեփոխումները․ հանդիպում ԱՍՀՆ-ում 18:3118 Մայ, 2026
  • Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժությունները 18:2418 Մայ, 2026
  • Բացահայտվել է թմրամիջոցի իրացման ևս մեկ դեպք 18:1418 Մայ, 2026
  • «Մաքս օիլ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 3 մլրդ 119 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 18:0518 Մայ, 2026
  • Իրանը պատերազմն ավարտելու թարմացված առաջարկ է փոխանցել ԱՄՆ-ին 17:5818 Մայ, 2026
  • Միջազգային պատվիրակներն ուսումնասիրում են դպրոցական սննդի կազմակերպման Հայաստանի առաջավոր փորձը 17:5018 Մայ, 2026
  • Հրապարակվել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման առաջին արդյունքները․ՀՌՀ 17:4218 Մայ, 2026
  • 2025 թվականի ընթացքում պետությանն են վերադարձվել ավելի քան 13 հազար հեկտար անտառային և բնապահպանական հողեր․ ՇՄ նախարար 17:3318 Մայ, 2026
  • Հանձնաժողովը քննարկել է փորձնակության համակարգը մրցունակ, սոցիալապես արդար և ինստիտուցիոնալ առումով կայուն դարձնող նախագծերի փաթեթը 17:2418 Մայ, 2026
  • Առաջարկվում է սահմանել դրույթ, ըստ որի՝ դատական նիստին հնարավոր կլինի մասնակցել տեսակապով 17:1218 Մայ, 2026
  • Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2․483․520 ընտրող 17:0318 Մայ, 2026
  • Լուրեր 17։00 | Մարզերում անշարժ գույքն արագ թանկանում է. ինչ գործոններ են նպաստել 17:0018 Մայ, 2026
  • Երևանը պատրաստվում է COP17-ին. տեղադրվել է տարբերանշանը 16:5818 Մայ, 2026
  • Բաքուն և Թբիլիսին ստորագրել են Վրաստան բնական գազի մատակարարման մասին համաձայնագիր 16:5018 Մայ, 2026
  • Թանգարանների միջազգային օր. պարգևատրվել են ոլորտի մի խումբ աշխատակիցներ 16:4118 Մայ, 2026
  • Սևանա լճի մակարդակը մայիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5 սմ-ով 16:3318 Մայ, 2026
  • ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող բոլոր ամերիկյան բազաները 16:2418 Մայ, 2026
  • ՓԾ տնօրենն այցելել է Շիրակի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներ․ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ տրվել են հանձնարարականներ 16:1618 Մայ, 2026
  • Կարգավորումներ՝ ուղղված բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթի որոշակի նորմերին 16:0618 Մայ, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին 15:5718 Մայ, 2026
  • Անձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. Jamnews 15:5418 Մայ, 2026
  • Առաջարկվում է ճգնաժամերի կառավարման արդյունավետ ու միջազգային չափանիշներին համահունչ մեխանիզմներ ներդնել 15:4618 Մայ, 2026
  • Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին 15:3818 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպման 15:2918 Մայ, 2026
  • Ոչ սթափ վիճակում վարելու 35 դեպք է արձանագրվել․ ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում 15:2118 Մայ, 2026
  • Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը 15:0318 Մայ, 2026
  • Լուրեր 15։00 | Ուղիղ եթերում վարչապետին սպանելու սպառնալիք․ ՔԿ-ում քննություն է սկսվել 15:0018 Մայ, 2026
  • Սա մեր արդար պատասխանն է. Զելենսկին՝ ՌԴ թիրախավորման մասին 14:5418 Մայ, 2026
  • Տեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիք 14:4618 Մայ, 2026
  • Ժաննա Անդրեասյանը 1-ին կարգի դիպլոմներ է հանձնել 2025-2026 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին 14:3818 Մայ, 2026
  • Գյուղերում տուն կառուցելու նոր որոշում 14:3018 Մայ, 2026
  • Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Երմակն ազատ է արձակվել նախնական կալանքից 14:2318 Մայ, 2026
  • Առաջարկվում է ընդլայնել քրեակատարողական ծառայության մեջ ներգրավվելու հնարավորությունը՝ վերացնելով տարիքային սահմանափակումը 14:1518 Մայ, 2026
  • ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը ժամանել է Գրենլանդիա 14:0618 Մայ, 2026
  • Քաղաքացին պետք է սպասարկվի արժանապատիվ պայմաններում․ ՆԳ նախարարը հետևել է ՄՔԾ նոր գրասենյակների շինարարության ընթացքին 13:5618 Մայ, 2026
  • ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում 13:4718 Մայ, 2026
  • Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ 13:4218 Մայ, 2026
  • Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ վարչապետի նկատմամբ սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութի վերաբերյալ. ՔԿ 13:3118 Մայ, 2026
  • Սլովակիան պատրաստ է Ադրբեջանի հետ 10 տարով գազի մատակարարման պայմանագիր կնքել. Տարաբա 13:2118 Մայ, 2026
  • Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 13:1018 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Լարսից մինչև գազ․ ինչպես է Ռուսաստանը փորձում ազդել Հայաստանի ընտրությունների վրա 13:0018 Մայ, 2026
  • Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն ցանկանում են ոչնչացնել Եվրամիությունը. Կալաս 12:5918 Մայ, 2026
  • Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարը 12:5118 Մայ, 2026
  • Քննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծը 12:4618 Մայ, 2026
  • Մերձդնեստրի բնակիչներին անձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. Սանդու 12:3618 Մայ, 2026
  • Գրանցվել է 488 դեպք, որից 125-ը՝ արտակարգ․ Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը 12:2618 Մայ, 2026
  • Ինչպե՞ս հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե ոչ․ ԿԸՀ-ն պարզաբանում է 12:1818 Մայ, 2026
  • Եթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատուն 12:1118 Մայ, 2026
  • Երևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը 12:0218 Մայ, 2026
  • Գլխադասային հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը 11:5218 Մայ, 2026
  • Թրամփը կրկին սպառնացել է Իրանին 11:4518 Մայ, 2026
  • Ֆեյսբուքում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 11:3818 Մայ, 2026
  • Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակություն. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է 11:3218 Մայ, 2026
  • ՊԵԿ-ը կանխել է ՀՀ տարածքով թմրամիջոցի խոշոր խմբաքանակի` 28 կգ հաշիշի տարանցումը 11:3118 Մայ, 2026
  • Մայիսի 15-18-ը բացահայտվել է 305 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն 11:1718 Մայ, 2026
  • ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են 11:0418 Մայ, 2026
  • Թանգարանային միջավայրում ձևավորվում է ազգային ինքնության պահպանման գիտակցություն. ԿԳՄՍ նախարարի ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ 10:4918 Մայ, 2026
  • Փոխըմբռնման հուշագիր՝ ԿԳՄՍՆ-ի, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի միջև 10:3418 Մայ, 2026
  • Ժողովրդավարական հասարակությունում որևէ անձ չի կարող դուրս մնալ իրավունքների պաշտպանության համակարգից. ՄԻՊ 10:1618 Մայ, 2026
  • Պենտագոնն Իրանի վրա հարձակման նոր թիրախների ցանկ ունի․ CNN 10:1018 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | ԿԸՀ-ն երաշխավորում է՝ բոլորի քվեն տեղ է հասնելու | 18.05.2026 10:0018 Մայ, 2026
  • Քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել են, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք 09:5518 Մայ, 2026
  • Իջևանի որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի 09:0918 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:4518 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:3018 Մայ, 2026
  • Այնթապ բնակավայրում ավտոմեքենաներ են բախվել․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է 08:1518 Մայ, 2026
  • Փրկարարները սարալանջից իջեցրել են ոտքը վնասած քաղաքացուն 08:0218 Մայ, 2026
  • Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը 23:0817 Մայ, 2026
  • ԿԳՄՍ նախարարն այցելել է Հարժիս գյուղում նոր չափանիշներով կառուցված մոդուլային դպրոց 23:0317 Մայ, 2026
  • «Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքները 22:5717 Մայ, 2026
  • «Արյունոտ տասնամյակը» խմբագրելու վարչապետի մի թեկնածուի հայտարարության հետքերով 22:5017 Մայ, 2026
  • Ահազանգերի հետևից օպերատիվ ենք արձագանքում. ԿԸՀ-ն՝ նախընտրական մեծ իրարանցման կիզակետում 22:4417 Մայ, 2026
  • Խաղաղությունը նպաստել է մարզերում անշարժ գույքի արժևորմանը. պատգամավոր 22:3717 Մայ, 2026
  • Մոսկվայում հասկացել են՝ սպառնալիքով չեն կարող ՀՀ-ն վերադարձնել ռուսական ազդեցության գոտի. փորձագետ 22:3217 Մայ, 2026
  • Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ 21:5617 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015