Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը դատական համակարգի զտման անհրաժեշտություն է տեսնում: Ջհանգիրյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշել է, որ ԲԴԽ-ում արդեն մշակվել է այդպիսի հնարավորություն ընձեռող օրենքի նախագիծ, որն առաջիկայում կներկայացվի գործադիր և օրենսդիր իշխանություններին:
Գագիկ Ջհանգիրյան (ԲԴԽ նախագահի պաշտոնակատար) - Պետք է այնպիսի դատավորներից, ովքեր ոտնահարել են արդարադատությունը, ովքեր անմեղ քաղաքացիներին լցրել են բանտերը ամիսներով ու տարիներով, այդ մարդն այս դատական համակարգի համար պիտանի չէ: Զտման մեխանիզմները տարբեր են: