ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը Հռոմում մասնակցել է Պարենային համակարգերի նախագագաթնաժողովին:
«Պարենային կայուն համակարգերը, չանտեսելով ոչ մեկին, պետք է լինեն կայուն և ներառական:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գլխավորությամբ Հռոմում տեղի է ունենում Պարենային համակարգերի նախագագաթնաժողովը, որն իրապես մի հարկի տակ է համախմբել համաշխարհային տարբեր դերակատարներին՝ առավելագույնս օգտագործելու պարենային համակարգերի ներուժը` աշխարհի այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար:
Միջոցառմանը մաս են կազմում աշխարհի ավելի քան 140 երկրներ, որոնք գյուղոլորտում, իհարկե որոշ տարբերություններով, առերեսվում են այնպիսի մարտահրավերների, որոնք արդի են նաև մեր երկրի համար»,- տեղեկացրել է նա Ֆեյսբուքի իր էջում: