Գործադիրը բավարարել «Եվրոֆուրնիտուրա» ՍՊԸ-ի ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:
Ընկերությունը հումքն օգտագործելու է երկու տեսակի՝ սուպեր և երկկոմպոնենտ սոսնձի արտադրության համար։ Արդեն իսկ իրականացվել է 45 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 30 մլն դրամի կապիտալ և 480 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ստեղծել 7 նոր աշխատատեղ` մինչև 120.000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.2 մլրդ դրամ, որից 81 տոկոսը (865 մլն դրամի արտադրանք) արտահանվելու է ԵԱՏՄ անդամ երկրներ Վրաստան, իսկ մնացած մասը (137 մլն դրամ արտադրանք)՝ երրորդ երկրներ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 480 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 24.7 մլն դրամ: