Քաղաքացիների ջրափնյա հանգիստը կազմակերպելու նպատակով հուլիսի 10-ից կսկսեն գործել «Սևան» ազգային պարկի երեք հանրային լողափերը: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
N1 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա),
N2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա),
N3 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա),
Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։
Գործում են հետևյալ անվճար ծառայությունները՝
Ավտոկայանատեղի
Շվաքարաններ
Հանդերձարաններ
Սանհանգույցներ:
Հանրային լողափերում կիրականացվի ջրափրկարարական ծառայություն, կգործեն բուժկետեր և կապահովվի հասարակական կարգի պահպանություն։