Շիրակցի ֆերմերների՝ վերջին օրերի բողոքի ակցիաներից հետո նրանց հետ հանդիպման է գնացել Ջրային կոմիտեի նախագահը: Կարեն Սարգսյանը երեկ և այսօր հանդիպել է ջրի խնդիր ունեցող բնակիչների հետ, որոնց խոսքով՝ Կառնուտի ջրամբարն այս տարի դատարկ է, քանի որ ջուրը ՀԷԿ-երն ու խոշոր ջրօգտագործողներն են սպառում։
Կոմիտեի նախագահը, ամփոփելով մարզ կատարած այցը, նշել է, որ համայնքի ղեկավարների, ֆերմերների և խոշոր ջրօգտագործողների հետ ծրագիր են մշակել, այն իրագործելու դեպքում ոռոգման ջրի խնդիրը կլուծվի։
Ըստ Կարեն Սարգսյանի՝ ջրահամալրումը իրականացվել է ժամանակին, պարզապես եղանակային պայմաններն են այս տարի անբարենպաստ ու չորային։
«Այսօր երեկոյան ժամերին արդեն կսկսենք կազմած պլանով ջուրը տեղափոխել, հասցնել Կառնուտի ջրամբար»,- ասել է Սարգսյանը: