Աֆղանստանի կառավարության և «Թալիբան» ահաբեկչական շարժման ներկայացուցիչները բանակցություններ վարելու նպատակով ժամանել են Թեհրան:
Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Աֆղանստանի կառավարության և թալիբների բանակցությունները սկսվել են արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի ելույթով:
Զարիֆը, ընդգծելով աֆղան ժողովրդի ու քաղաքական առաջնորդների՝ իրենց երկրի ապագայի համար լուրջ որոշումներ ընդունելու անհրաժեշտությունը, հայտարարել է, որ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալը լավագույն որոշումն է, և Իրանը պատրաստ է աջակցելու ճգնաժամի կարգավորմանը:
Բանակցություններին Աֆղանստանի պատվիրակությունից մասնակցել է երկրի նախկին արտգործնախարար Յունուս Քանունին, իսկ «Թալիբանի» պատվիրակությունից՝ քաղաքական բյուրոյի ղեկավարի տեղակալ Աբբաս Իսթանկիզին: