Աֆղանստանի «Թալիբան» շարժման խոսնակն ասել է, որ Աֆղանստանը, որին նա անվանել է Իսլամական էմիրություն, լավ հարաբերություններ կպահպանի բոլոր պետությունների հետ, բայց կտրականապես մերժել է ցանկացած օտարերկրյա ուժի ներկայությունը աֆղանական հողում, հայտնում է rudaw.net-ը:
Խոսքը վերաբերում է հիմնականում Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման թուրքական առաջարկին:
Անկարան առաջարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրս գալուց հետո իր ուժերով ապահովել Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունը:
Խոսնակը վստահեցրել է, որ պատրաստ են երկխոսության երկրի քաղաքական բոլոր ուժերի հետ: «Այժմ Աֆղանստանի հողի 80 տոկոսը գտնվում է մեր վերահսկողության տակ»,- հայտարարել է շարժման ներկայացուցիչը: