Սննդամթերքի մակնշումը կդառնա ավելի ընթեռնելի: Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում փոփոխություններն ուժի մեջ են մտել:
Վահե Դանիելյան (ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ) - Արտադրող կազմակերպությունների կողմից շուկա էր բաց թողնվում արտադրանք, որը անընթեռնելի մակնշում էր պարունակում, և կարգավորված չէր դրանց տառաչափերի մեծության կարցը:
Ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՏՄ մաքսային տարածքում գործող բոլոր արտադրողներին տրվել էր 3 տարի ժամանակ իրենց արտադրանքը համապատասխան չափանիշների բերելու համար: Նոր փոփոխություններով, մասնավորապես, արտադրման և պահպանման ժամկետի մասին տեղեկությունները պետք է նշվեն ոչ պակաս, քան 2 մմ տառաչափով:
Հայկ Մայիլյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ) - Բաղադրության, պահման պայմանների, արտադրողի անվան, գտնվելու վայրի և այլնի մասին տեղեկությունները պետք է նշվեն ոչ պակաս, քան 0,8 մմ տառաչափով, նույնպես՝ փոքրատառ։
Նոր կանոնակարգով՝ սննդամթերքի փաթեթի վրա հորինված անունները պետք է հստակ նշվեն անվանման մեջ կամ դրա անմիջական հարևանությամբ:
Վահե Դանիելյան - Սահմանվել են մակնշման հատուկ չափանիշներ՝ ապրանքատեսակում չօգտագործված բաղադրատարրերի մասով։ Տեխնիկական կանոնակարգի նոր փոփոխություններով, հայերենից բացի, պարտադիր է դարձել նաև ռուսերենի մակնշումը: