Հունիսի 10-11-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 9600 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 10200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 15500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 3300 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1500 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2 հա,
Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում՝ 4000 քմ, Սայաթ-Նովա գյուղում՝ 7 հա, Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին՝ 800 քմ,
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ 300 քմ, Լիճք գյուղում՝ 200 քմ,
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 7500 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 14.5 հա: