Հունիսի 9-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի տեղեկացմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում տեխնիկական բնույթի առաջարկ է ներկայացրել արդարադատության նախարարությունը, որն ընդունվել է:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաև Կառավարության հեղինակած ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարված որոշ փոփոխությունների արդյունքում նախաձեռնությունը լրամշակվել է:
Նիստում հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը հանդես եկավ առաջարկով, որն ընդունվեց մասամբ:
Լրամշակված օրենսդրական նախաձեռնությունները ստացան դրական եզրակացություն:
Հանձաժողովը քննարկեց և հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» նախագծին: