Կայացել է «Բարության և առաջնորդության խորհրդանիշ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Կազմակերպիչները գնահատել ու արժևորել են այն բարերարներին, գործարարաներին, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներին, որոնք ռեսուրս կենտրոններ ու հիմնադրամներ են բացել ու աջակցել անապահով, նաև սահմանամերձ համայնքների ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխանեին:
Արված աշխատանքի համար մրցանակներ են ստացել նաև նրանք, ովքեր Արցախյան պատերազմի օրերին օգնել են վիրավոր զինվորներին: 7 մրցանակակրին ընտրել է ձևավորված հանձնախումբը: Այսօր նաև գործակցության հուշագիր է ստորագրվել միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի և կանանց ու երիտասարդների աջակցության և զարգացման կենտրոնների միջև:
«Ոչ միայն ֆինանսական բարեգործությունն ենք արժևորել, այլև այն հնարավորությունները, որ անձն իր շուրջն է համախմբել այլ բարերարների և փորձել է սատար լինել հայրենիքին՝ նաև պատերազմի ժամանակահատվածում»,- ասել է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը: