ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության և ԱԺ պատգամավոր Արտաշես Պետրոսյանի հեղինակած ««Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Առաջարկվող փոփոխությունները հիմնական զեկուցմամբ ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:
Նշվեց, որ իրականացվող օրենսդրական փոփոխությունների միջոցով կկատարելագործվեն ինքնավար էներգաարտադրողների կողմից փոխհոսքերի իրականացման մեխանիզմները` հնարավորություն տալով նրանց արտադրած էլեկտրաէներգիան սպառել այլ հաշվառման կետում, ինչպես նաև ձևավորել ինքնավար արտադրողների խմբեր ինչպես բնակիչներից, այնպես էլ կազմակերպություններից: