• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հախում գետի վրա առաջիկայում կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջը». Նիկոլ Փաշինյան Հախում գետի վրա առաջիկայում... 13:00
Ուրախ եմ լսել, որ ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և մյուսները ապահով ու անվնաս են. վարչապետ Ուրախ եմ լսել, որ... 12:33
Տ-10-9, /Հ-36/ - Չինչին 9,8 կմ երկարությամբ ավտոճանապարհը հիմնանորոգվել է. վարչապետ Տ-10-9, /Հ-36/ - Չինչին... 12:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մինչև 2025 թ. վերջ հայկական ներդրումների ծավալը Ղազախստանի տնտեսության մեջ նախատեսվում է կրկնապատկել
Տնտեսություն
14:3701 Հնս, 2021

Մինչև 2025 թ. վերջ հայկական ներդրումների ծավալը Ղազախստանի տնտեսության մեջ նախատեսվում է կրկնապատկել

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 25-28-ը գտնվում էր Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով: 

Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի համանախագահներն էին․ հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ղազախական կողմից՝ Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը։

Նիստի ընթացքում քննարկվել է հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, պտուղբանջարեղենային պահածոների արտադրության, գիտատեխնիկական և տրանսպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու դրանց իրականացման ուղիները։ Քննարկված հարցերի արդյունքում ընդունվել են որոշումներ և տրվել հանձնարարականներ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը։  

Բախիտ Սուլթանովը նշել է, որ ղազախական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մեծացնել արտահանման անվանակարգումը (նոմենկլատուրան) 230,9 մլն դոլարի չափով՝ տարբեր ոլորտների 50 անուն վերամշակվող ապրանքների մատակարարման համար․ նավթաքիմիա՝ 138,8 մլն դոլար, մետաղագործություն՝ 23,1 մլն դոլար, սննդամթերքի վերամշակում՝ 36,4 մլն դոլար և այլն։

«Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունը մեզ արդեն հնարավորություն է տվել փոխադարձ առևտրի ծավալը 2015-ից 2020 թվականներին ավելացնել 3 անգամ՝ 5 մլն դոլարից հասցնելով 15 մլն դոլարի: Կորոնավիրուսային ճգնաժամը չի խանգարել մեզ 2020 թվականի վերջին 30,8%-ով ավելացնել մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը (2020-ին՝ 15 մլն դոլար, 2019-ին ՝ 11,5 մլն դոլար): Մենք ավելացրել ենք արտահանումը Հայաստան 66% -ով (7,3 մլն դոլար): Իր հերթին՝ ներմուծումն աճել է 8,8%-ով (7,7 մլն դոլար)», - նշել է Բախիտ Սուլթանովը։ 

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել էլեկտրոնային առևտրի ոլորտում համատեղ ծրագրերի իրագործման հնարավորություններին։ «COV1D-19 համավարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում արագ զարգանում է թվայնացումը և այժմ դարձել է տնտեսությունների շարժիչ ուժն ու զարգացման անբաժան մասը։ Հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները՝ կարևոր եմ համարում էլեկտրոնային առևտրի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ակտիվացումը», - հանդիպման ընթացքում ընդգծել է Վահան Քերոբյանը։ 

Քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են համագործակցել էլեկտրոնային հավատարմագրման ոլորտում համապատասխանության գնահատման և սպառողների իրավունքների պաշտպանության ուղղություններով։ 

Միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում քննարկված հարցերից էր հայկական ընկերությունների և «Խորգոս» սահմանային համագործակցության միջազգային կենտրոնի միջև համագործակցությունը, որի շնորհիվ հայկական ընկերություններին հնարավորություն կնձեռվի դուրս գալ ոչ միայն չինական շուկա, այլև ընդլայնել արտահանման աշխարհագրությունը մինչև ասիական տարածաշրջանի երկրներ։

Նիստի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանից Ղազախստան ուղիղ չվերթների վերաբացման, ինչպես նաև համատեղ ուժերով մեծածախ լոգիստիկ կենտրոնի հիմնման հնարավորությունները, ինչը կնպաստի երկու երկրների միջև առևտրաշրջանառության ակտիվացմանը։

Նախատեսվում է, որ մինչև 2025 թվականի վերջ հայկական ներդրումների ծավալը Ղազախստանի տնտեսության մեջ կկրկնապատկվի։  

Նիստի ավարտին ստորագրվել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը, որում, ըստ ոլորտների, սահմանվել են հետագա համագործակցության ուղղությունները։

Այցի շրջանակում Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Ռոման Սկլյարի, ՂՀ գյուղատնտեսության նախարար Սապարխան Օմարովի և ղազախական «KazakhInvest» ազգային ներդրումային ընկերության խորհրդի նախագահ Մեիրժան Յուսուպովի հետ։

Ռոման Սկլյարի հետ հանդիպման ընթացքում, մասնավորապես, կարևորվել է Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիաչվերթի բացումը, ապրանքաշրջանառության ավելացումը, ինչպես նաև ղազախական կողմի հետ համատեղ Ռուսաստանի Դաշնության  Աստրախան քաղաքում լոգիստիկ կենտրոնի ձևավորումը, ինչը կդյուրացնի մուլտիմոդալ ձևաչափով ապրանքների տեղափոխման գործընթացը Հայաստանից դեպի Ղազախստան և հակառակը։

Սապարխան Օմարովի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել  գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանը։ Մասնավորապես՝ քննարկվել են ինտենսիվ այգեգործությանը, գինեգործությանը, խոզաբուծությանը, կաթիլային ոռոգմանը, գյուղատնտեսության մեջ մեծածախ բաշխիչ կենտրոնի ստեղծմանն ու կիրառմանն առնչվող մի շարք հարցեր։

Վահան Քերոբյանի և Մեիրժան Յուսուպովի հանդիպման ժամանակ կողմերը ներկայացրել են օտարերկրյա ներդրումների ներգրավման իրենց մոտեցումները և մեթոդները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուղիղ կապ հաստատել հայկական «Enterprise Armenia» հիմնադրամի և ղազախական «KazakhInvest»-ի միջև։

Մայիսի 25-ից 28-ը Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում էին ՀՀ ԱԳՆ, ՏԿԵՆ, ԷՆ, ԿԳՄՍ, ԲՏԱ նախարարությունների ներկայացուցիչները։

Դիտումների քանակ39
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Բարեկարգվում են Սյունիքի մարզի ավտոճանապարհներն ու հարակից տարածքները 14:4526 Ապր, 2026
  • Պլանային ջրանջատում Կապանի մի շարք հասցեներում 14:2026 Ապր, 2026
  • Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի 14:0826 Ապր, 2026
  • Վարչապետը չնախատեսված կանգառ է կատարել Իծաքար բնակավայրում 13:3726 Ապր, 2026
  • Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է 13:2726 Ապր, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 13:1826 Ապր, 2026
  • Հախում գետի վրա առաջիկայում կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջը». Նիկոլ Փաշինյան 13:0026 Ապր, 2026
  • Իծաքարը և Գանձաքարն իրար կապող շուրջ 35 կմ-անոց ճանապարհն առաջին անգամ ասֆալտապատ է. վարչապետը տեսանյութեր է հրապարակել 12:4226 Ապր, 2026
  • Ուրախ եմ լսել, որ ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և մյուսները ապահով ու անվնաս են. վարչապետ 12:3326 Ապր, 2026
  • Տ-10-9, /Հ-36/ - Չինչին 9,8 կմ երկարությամբ ավտոճանապարհը հիմնանորոգվել է. վարչապետ 12:1226 Ապր, 2026
  • Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում Հայաստան–Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր 12:0226 Ապր, 2026
  • Ծանրամարտի ԵԱ մրցումային վերջին օրը Հայաստանն ունի 2 մասնակից 11:5326 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:4826 Ապր, 2026
  • Այս մթնոլորտը պետք է լինի հարատև ու միշտ. Արայիկ Հարությունյան 11:2626 Ապր, 2026
  • Ճամբարակ-Բերդ «սարի ճանապարհը» դարձել է հոյակապ մայրուղի. վարչապետ 11:0226 Ապր, 2026
  • Թրամփն իր մասնակցությամբ միջոցառման ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո հանդես է եկել հայտարարությամբ 10:4426 Ապր, 2026
  • Վաշինգտոնում թղթակիցների ընթրիքը քաոսի է վերածվել. նախագահ Թրամփն ու առաջին տիկինը տարհանվել են 09:5626 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:2226 Ապր, 2026
  • ՃՏՊ Քասախ գյուղում․ կա տուժած 00:5826 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը Հանրապետության հրապարակում․ վարչապետը լուսանկարներ է հրապարակել 00:3126 Ապր, 2026
  • Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը 00:0726 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը` մեր սիրելի քաղաքացիների հետ․ Անահիտ Ավանեսյան 23:3625 Ապր, 2026
  • Հանրապետության հրապարակը 21։30-ին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 22:5925 Ապր, 2026
  • Շուրջ 100 բնակավայրերում Քաղաքացու օրվա հետ կապված միջոցառումներ են եղել 22:5025 Ապր, 2026
  • Միաժամանակ չորս ծրագիր՝ Էջմիածնում. մաշված կոյուղագծերը փոխարինվում են նորերով 22:4025 Ապր, 2026
  • Ամիրյան փողոցը հիմա․ Նիկոլ Փաշինյան 22:2125 Ապր, 2026
  • Քաղաքացու օրվան նվիրված համերգը՝ լեփ-լեցուն հրապարակում 21:4525 Ապր, 2026
  • Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից․ լիբանանահայ համայնքում անցկացվել են հոգեհանգստի պատարագներ 21:1625 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Խաղաղության ձայնը. «Վարչաբենդը», համաշխարհային աստղեր ու սիրված երգիչներ՝ մեկ բեմում 21:0025 Ապր, 2026
  • Շիրակի հնագիտական մշակույթը՝ Վանաձորում 20:5925 Ապր, 2026
  • «Մարդկային ձայն». պարային մոնոօպերայի պրեմիերա 20:5725 Ապր, 2026
  • Ըմբիշ Մանվել Խնձրցյանը բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում 20:5525 Ապր, 2026
  • Կարևոր է հիշել և ճանաչել հայերի դեմ իրագործված հալածանքները. Անանդ 20:5425 Ապր, 2026
  • Ըմբիշ Վազգեն Թևանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 20:5125 Ապր, 2026
  • Արաղչին հեռացել է Իսլամաբադից, ամերիկյան պատվիրակոթյունն՝ այդպես էլ չի ժամանել 20:4525 Ապր, 2026
  • Ծանրորդ Գարիկ Կարապետյանը Եվրոպայի եռակի չեմպիոն է 20:4325 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.04.2026 20:4125 Ապր, 2026
  • Քաղաքացու տոնը Հանրապետության հրապարակում. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել 20:3925 Ապր, 2026
  • Մեզ հարկավոր է հասկանալ մի բան, թե ինչքան երջանիկ ենք ունենալով այս պետությունը՝ ՀՀ-ն. վարչապետ 20:3225 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը` հագեցած դրական էմոցիաներով և ջերմությամբ. Ալեն Սիմոնյանը տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել 20:2725 Ապր, 2026
  • Հայաստանը ձեռք է բերել միջնադարյան արվեստի եզակի նմուշ 20:2225 Ապր, 2026
  • ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ 20:1525 Ապր, 2026
  • 2022 թվականից ի վեր Ադրբեջանը բազմիցս աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային. Սիբիհա 20:0525 Ապր, 2026
  • Հունաստանի նկատմամբ Թուրքիայի սպառնալիքի դեպքում Ֆրանսիան կաջակցի Աթենքին. Մակրոն 19:5925 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը նշեցինք մեր սիրելի հայրենակիցների հետ. Սուրեն Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել 19:4625 Ապր, 2026
  • Ըմբիշ Արսեն Հարությունյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար 19:3825 Ապր, 2026
  • Թուրքիան կարող է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ֆիդան 19:2925 Ապր, 2026
  • «Արմսվիսբանկ»-ը 2025-ին 4 մլրդ 501 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:1225 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը վարչապետը նշել է մարալիկցիների ու արթիկցիների հետ, Ալագյազում մասնակցել հիմնարկեքի 18:5825 Ապր, 2026
  • Վիեննայի Սբ Ստեփանոս մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն 18:4425 Ապր, 2026
  • Նոր կերակրափող՝ ստամոքսից. եզակի վիրահատություն Հայաստանում 18:2925 Ապր, 2026
  • Թալինի Ներքին Սասնաշեն գյուղը գազիֆիկացվում է, կառուցվում նոր դպրոց 18:1925 Ապր, 2026
  • Դատավորների, քննիչների թեկնածուների վերաբերյալ ԿԿՀ եզրակացության եզրափակիչ մասը կհրապարակվի 18:0225 Ապր, 2026
  • Արաղչին Պակիստանին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը պատերազմի ավարտի վերաբերյալ 17:4325 Ապր, 2026
  • Կրթությունը Հայաստանի զարգացման գլխավոր ռազմավարական ուղղություններից է. վարչապետ 17:2825 Ապր, 2026
  • Հանրային առողջության մասնագետների պատրաստում 17:1725 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը Մարալիկում և Արթիկում. Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել 17:0925 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Սա ՀՀ հարգանքի տուրքն է ձեր մարզական վաստակին. վարչապետը՝ Մալխաս և Ռոման Ամոյաններին 17:0025 Ապր, 2026
  • Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում 16:5825 Ապր, 2026
  • Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը ապրիլի 25-ին Փարիզի Աստվածամոր տաճարում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին 16:5125 Ապր, 2026
  • Մելոնին մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հնարավոր մասնակցությունը G20-ի հանդիպմանը 16:4425 Ապր, 2026
  • Երևան՝ Ամիրյան փողոց. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 16:2625 Ապր, 2026
  • Ինչպես են արգելելու երեխաների մուտքը սոցցանցեր. փորձագետն ասում է՝ երեխան պետք է այլընտրանք ունենա 16:0325 Ապր, 2026
  • Հայաստանն ապրում է մեր սրտերում և հոգիներում. Լըկորնյու 15:4825 Ապր, 2026
  • Զելենսկին առաջարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ անցկացնել Ադրբեջանում 15:3025 Ապր, 2026
  • ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին 15:2925 Ապր, 2026
  • Ըմբիշ Արսեն Հարությունյանը ԵԱ կիսաեզրափակչում է 15:2325 Ապր, 2026
  • Թրեյնինգը, թրեյները և ՄՌԿ-ն 15:2125 Ապր, 2026
  • Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ 15:1625 Ապր, 2026
  • Հրայր Ալիխանյանը ԵԱ-ում երեկոյան կգոտեմարտի բրոնզե մեդալի համար 15:0425 Ապր, 2026
  • Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոցի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը՝ Ալագյազում 14:5925 Ապր, 2026
  • Կանադայի արտգործնախարարի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ 14:5725 Ապր, 2026
  • Ջրամատակարարման բարելավման նոր փուլ․ կապիտալ աշխատանքներ Երևանում և մարզերում 14:5125 Ապր, 2026
  • Նարեկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում ծանր հաղթանակ տարավ և նվաճեց ԵԱ քառորդ եզրափակչի ուղեգիր 14:4225 Ապր, 2026
  • ԵԱ. Արսեն Հարությունյանն ու Խաչատուր Խաչատրյանը դուրս եկան քառորդ եզրափակիչ 14:3925 Ապր, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 14:3125 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանն Արթիկում է 14:1725 Ապր, 2026
  • Քաղաքացին և քաղաքացիների ամբողջություն ժողովուրդը պետության Աստվածն է. Նիկոլ Փաշինյան 14:0125 Ապր, 2026
  • Արաքսիա Սվաջյանը քննական կենտրոնում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորման լրացուցիչ փուլին 13:5425 Ապր, 2026
  • Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի բակում տեղադրված հայկական խաչքարի մոտ 13:3925 Ապր, 2026
  • Իրանական և ամերիկյան թիմերի հանդիպումը կարող է տեղի ունենալ ապրիլի 27-ին Իսլամաբադում 13:3325 Ապր, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 13:1925 Ապր, 2026
  • Քաղաքացու օրը Մարալիկում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 13:0725 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Մենք ենք մեր պետությունը. ՀՀ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ՝ 101 բնակավայրում 13:0025 Ապր, 2026
  • Ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը. հիշեցում 12:5525 Ապր, 2026
  • Աշխարհի տարբեր կետերում մեր դիվանագետների աշխատանքի կարևոր բաղադրիչը ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունն է. ԱԳՆ 12:5025 Ապր, 2026
  • Մենք պետք է թույլ չտանք պատմության կրկնությունը՝ Մամդանիի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին 12:4725 Ապր, 2026
  • Գաբալայում Զելենսկին հանդիպել է Ալիևի հետ 12:3625 Ապր, 2026
  • Մենք ենք մեր պետությունը. խոսում են փոքրիկները 12:2525 Ապր, 2026
  • Քաղաքացու օրվա առիթով վարչապետը Մարալիկում հանդես է գալիս «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» թեմայով բանախոսությամբ 12:1225 Ապր, 2026
  • «Մեծ յոթնյակի» ՇՄ նախարարների հանդիպմանը ներկայացրել եմ Հայաստանի առաջնահերթությունները. Համբարձում Մաթևոսյան 12:0625 Ապր, 2026
  • Հպարտ եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակն էի. Փելոսի 11:5725 Ապր, 2026
  • Տիրանայում այսօր պայքարի մեջ կմտնեն մեր ըմբշամարտիկները 11:4725 Ապր, 2026
  • Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Լըկորնյու 11:3325 Ապր, 2026
  • Քաղաքացու օր. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 11:1425 Ապր, 2026
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում 10:4325 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում 10:3525 Ապր, 2026
  • Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում 10:3225 Ապր, 2026
  • Մեկնարկել է TUMO Astana-ն. Ղազախստանի նախագահը մասնակցել է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացմանը 10:2525 Ապր, 2026
  • «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը 2025-ին 4 մլրդ 656 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 10:2125 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015