ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Ըստ այդմ՝ առաջարկվում է թույլատրել արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեությունը, սահմանել լիցենզավորման առանձնահատկությունները և պարտադիր պահանջները: Նախագիծն ընդգրկվեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ: