2021 թ․ հոկտեմբերին կմեկնարկի «Մտքերի միավորում, ապագայի ստեղծում» խորագրով «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» ամենամեծ բիզնես-մշակութային իրադարձությունը Դուբայում՝ տեղեկացնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:
Համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա Made in Armenia քառօրյա ցուցահանդեսը, որը հնարավորություն կտա հայկական մշակութային ժառանգությունը, ապրանքներն ու ծառայությունները, ինչպես նաև զբոսաշրջային ներուժը ներկայացնել համաշխարհային շուկայում, ստեղծել գործարար կապեր և հանդիպել օտարերկրյա գործընկերներին։
Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգումն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։