Հաղթանակի օրը կարևոր տոն է, իսկ Կարմիր բանակի հերոսների նկատմամբ հարգանքը հատկապես ակտուալ է Սլովակիայի իշխող կոալիցիայում հրեշավոր չափերի հասնող ռուսատյացության ֆոնին: Այս մասին հայտարարել է Սլովակիայի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ փոխանցում է Gazeta.ru կայքը:
Նրա հայտարարությունը հրապարակվել է ֆեյսբուքի իր էջում:
Ֆիցոն ուշադրություն է դարձրել այն բանին, որ վերջին ժամանակում Ռուսաստանին անհեթեթ կերպով մեղադրում են Երկրորդ աշխարհամարտը սկսելու համար: Բացի դրանից՝ երկրի նախկին վարչապետը Սլովակիայի իշխանություններին քննադատել է ռուս դեսպաններին երկրից վտարելու որոշման համար: