Անկարայում ընթանում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովը: Օրակարգում են միջազգային անվտանգության, պաշտպանական գործակցության ամրապնդման հարցեր, իրավիճակը տարածաշրջանում և ՆԱՏՕ-ի զարգացման հետագա ուղղությունները:
Գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահները: Էրդողան-Թրամփ հանդիպմանն է անդրադարձել Թուրքիայի փոխնախագահը, տեղեկացրել, որ երկու առաջնորդների հանդիպման օրակարգում է նաև Հարավային Կովկասում իրավիճակը։ Ջև-դեթ Յըլմազի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ լուծված են և արդեն շատ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը:
Օրվա միջազգային զարգացումները կներկայացնի Դիանա Գասպարյանը: