Կրեմլում քննարկվում է Ռուսաստանի ազգային ինքնության՝ ռուսաց լեզվի պահպանմանն ու ամրապնդմանը միտված հարցեր, որին մասնակցում է ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինը:
Անդրադառնալով ռուսաց լեզվի առջև ծառացած խնդիրներին՝ Կրեմլի ղեկավարը մասնավորապես հայտնել է, որ Ռուսաստանը բախվում է աշխարհում ռուսաց լեզվի տարածությունն արհեստականորեն ու կոպտորեն կրճատելու փորձերի հետ:
ՌԴ նախագահը նշել է, որ ռուսաց լեզվին պատերազմ են հայտարարել ոչ միայն «քարանձավային ռուսաֆոբները», այլև՝ ագրեսիվ ազգայնականները, իսկ որոշ երկրներում դա պետական քաղաքականություն է դարձել:
Կրեմլի ղեկավարի խոսքով՝ այս կամ այն պետության ազդեցությունն այսօր որոշում է ոչ թե զենքը, այլ՝ տնտեսությունը: Պուտինը հայտնել է, որ լեզվի հանդեպ հետաքրքրությունը կախված է աշխարհի վրա Ռուսաստանի ազդեցության աճից, երբ տնտեսությունը «սկսում է շնչել» ու երկիրը զարգանում է: