Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ համավարակի ստեղծած խնդիրների պատճառով առայժմ ժամանակ չունի մտածելու իր ապագայի մասին, բայց պատրաստվում է դա անել պաշտոնից հեռանալուց հետո, գրում է РИА Новости-ն:
Մերկելը, որը 2005 թվականից զբաղեցնում է Գերմանիայի կանցլերի պաշտոնը, նախկինում հայտարարել էր, որ ներկա պաշտոնավարման ժամկետը վերջինն է: Սեպտեմբերին Գերմանիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, արդյունքում կձևավորվի նոր կառավարություն՝ նոր կանցլերով:
«Պաշտոնից հեռանալուց հետո մի քիչ կքնեմ, կլինեմ բնության գրկում և կմտածեմ, թե որոշակի ինչ եմ ուզում անել: Ես անհամբեր սպասում եմ դրան, բայց առայժմ հաճույքով կատարում եմ իմ գործը»,- ասել է Մերկելը նացիստական օկուպացիայից Նիդերլանդների ազատագրման 76-ամյակին նվիրված միջոցառմանը՝ պատասխանելով իր ծրագրերի մասին հարցին:
Ի պատասխան վարողի այն նկատառման, թե նման պատասխանը նշանակում է, որ պաշտոնանկության մասին դեռ խոսք չկա, Մերկելն ասել է՝ կտեսնենք: