1923-ին Լոզանի պայմանագրի կնքման ժամանակ Կոստանդնուպոլսում բնակվում էր 125 հազար հույն՝ փոխանցում է Greek City Times պարբերականը:
Պոլսի և հարակից կղզիների 125 հազարանոց հունական համայնքն ազատված էր Հունաստանի ու Թուրքիայի միջև՝ համապատասխան քրիստոնեական և մուսուլմանական փոքրամասնությունների բնակչության փոխանակումից:
Այնուամենայնիվ, տասնյամյակներ տևած թուրքական հետապնդումներից հետո, չնայած Պոլսի բնիկ քաղաքացիներ լինելով, 125 հազարանոց հունական համայնքը նվազեցվեց մինչև հազարի:
Թուրքիայի քաղաքացիության իրավունք ունեցող որոշ հույներ հունական համայնքը լիովին ոչնչացումից փրկելու և վերակենդանացնելու ջանքեր են գործադրում: Շատ հույներ սկսել են վերադառնալ իրենց նախնիների քաղաք Պոլիս:
Պարբերականը նշում է, որ վտարված հույների հազարավոր ժառանգներ վերականգնել են Կոստանդնուպոլսում իրենց ընտանիքների ունեցվածքը: Գործընթացը երկար ու բարդ է, քանի որ զավթված կամ լքված ունեցվածքը փոխանցվել է Թուրքիայի դրամատուն, այնուհետև վաճառվել մասնավոր հատվածին:
Պոլսում հակահունական խռովությունները սկսվել են 1955-ի սեպտեմբերի 6-7-ը, որին հետևել են 4214 տան, 1004 ձեռնարկության, 73 եկեղեցու, մեկ սինագոգի, երկու վանքի և 26 դպրոցի ավերումն ու հրկիզումը: 1955-ի ջարդերից հետո տասնյակ հազարավոր հույներ փախստական դարձան: