Հայաստանի և Ռուսաստանի միջև եղել են, կան և կլինեն լավ հարաբերություններ՝ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ գնահատելով երկկողմ հարաբերությունների հեռանկարները հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո:
«Գլխավորն այն է, որ ընտրություններն ազատ լինեն, և ՀՀ քաղաքացիներն օրինականության և ազատ կամարտահայտման պայմաններում կարողանան նոր խորհրդարան ընտրել»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը Известия-ի թղթակցի հետ հարցազրույցում: