Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն Աթենքում Անհայտ զինվորի հուշահամալիրի մոտ այսօր ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Greek City Times պարբերականը:
Այնուհետև Հունաստանի նախագահը հայտարարել է.
«106 տարի է անցել Օսմանյան կայսրության ղեկավարման վերջին տարիներին 1.5 մլն հայերի համակարգված բնաջնջումից»:
Կատերինա Սակելարոպուլուի խոսքով՝ դա ողբերգություն է, որը մեկընդմիշտ դաջվել է 20-րդ դարի առաջին տասնամյակում, ցեղասպանություն, որն ավերել է ծաղկող քրիստոնեական կորիզը Հարավային Կովկասում և ոչնչացրել հնագույն ժողովրդին:
«Այսօր մենք Հունաստանում հայ համայնքի և ամբողջ աշխարհի հայերի հետ միասնական ենք զոհերի հիշատակը հարգելու գործում»,- հայտարարել է Հունաստանի նախագահը: