Հունաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոնստանտինոս Ֆլորոսը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան:
«Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը՝ մարդկության դեմ ամենասարսափելի հանցանքը: 1.5 մլն հոգի արդարություն են պահանջում»,-գրել է Հունաստանի ԶՈՒ ԳՇ պետ Կոնստանտինոս Ֆլորոսը: