ԱԺ-ն քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ նշանակելու հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը ՀԾԿՀ անդամի պաշտոնում ներկայացրել է Լևոն Բունիաթյանի թեկնածությունը՝ տեղեկացրեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ներկայացրեց Բունիաթյանի կենսագրությունը, որից հետո ելույթով հանդես եկավ թեկնածուն: