ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել ՀԾԿՀ մշակած գազի սակագների հաշվարկման նոր մեթոդիկան՝ տեղեկացրել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը:
«Մեթոդիկան նախատեսում է որոշակի արդյունքային ցուցանիշներով 10-ամյա հաստատուն կարգավորման մեխանիզմներ՝ ընկերության համար: Դա ներառում է, տարբեր գնահատականներով՝ շուրջ 195 մլրդ դրամի ներդրումներ՝ կախված կառավարության իրականացվող ռազմավարությունից, կարող է լինել մինչև 230 մլրդ դրամի ներդրում՝ 10 տարվա ընթացքում»,- ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2021 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է Բաղրամյանը:
Ըստ նրա՝ մեթոդիկան նախատեսում է որոշակի արդյունքային ցուցանիշներ: «Եթե ընկերությունն առավել արագ է հասնում այն թիրախներին, որ պետք է հասնի հինգերորդ տարվա վերջին, այդ լրացուցիչ եկամուտները մնում են ընկերությանը՝ որպես ավել շահույթ»,- նշել է նա: